«Ես էլ վոլեյբոլը շատ եմ սիրում և սա ինձ համար նոր մեկնարկ է:Մենք ունենք լավ մարզիչներ, մարզիկներ, ավանդույթներ, և մենք պետք է ամեն ինչ անենք Հայաստանում վոլեյբոլը զարգացնելու համար»:
Ուրալ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենան Փամբակ գյուղի հանդամասում շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը՝ 1955 թ. ծնված Էդիկ Դալլաքյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մերձակայքում տեղի ունեցած արյունալի միջադեպը ներկայացնող տեսանյութից պարզ է դառնում, որ վերջին կրակոցը մնացած բոլոր կրակոցներից ակնհայտորեն տարբերվում է և իր ձայնով և իր ուժգնությամբ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 35 OV 386 պետհամարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչից վարորդ՝ Ա. Մ. (ծնվ.1980 թ.), ուղևորներ՝ Ա. Մ. (ծնվ.1975 թ.),Գ. Մ. (ծնվ.2013 թ.) և Ս. Ա. (ծնվ.1989 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 12.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Ախուրյան գյուղում գտնվող «Եվրո» տաքսի ծառայության մոտակայքում` կիսակառույց շինությունում, հայտնաբերվել է 1989 թ. ծնված Ա. Պ.-ի դին՝ կախված վիճակում:
Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, որը վայելում է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի լայն հովանավորությունը, ազդեցության ընդլայնման նոր հնարավորություն է ստացել։ Արփինե Հովհաննիսյանի նախաձեոնությամբ Հովիկ Աբրահամյանը նոր վարչություն է ստեղծել, որը կոչվում է «հետազոտությունների և վերածությունների կենտրոն»։
«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը նաև հերքել է տեղեկություններն այն մասին, որ օդանավը Մոսկվայից Երևան ժամանելիս վնասվել է:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է Հայաստանում կառուցապատման հետ կապված խնդիրներին:
Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ վնասել են մի քաղաքացու «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը:
Երևանի քաղաքապետրանի կողմից սպասարկվող որոշ երթուղիներում վարորդներին ավելի քան 3 ամիս աշխատավարձ չի վճարվել։ Խոսքը 12, 15 և 35 համարի ավտոբուսային երթուղիների մասին է։ Վարորդները դեռ համբերատար սպասում են։ Քաքաղապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը նրանց խոստացել է, որ խնդրին լուծում կտրվի առաջիկա օրերին։
«Սամվել Հովհաննիսյանը ակունքներով ոստիկան է, մտածելակերպով ոստիկան է, մասնագիտությունը ոստիկանի է…»,- ներկայացրեց Վլադիմիր Գասպարյանը:
Հայաստանում 2006թ. հիմնադրվել է «46664 Արմենիա» անվանումով հիմնադրամ։ Բայց այստեղ հետաքրքիրը ոչ միայն հիմնադրամի անվանումն է, այլև դրա հիմնադիրների ցանկը։
Ես առաջին անգամ Անի Զախարյանի մասին իմացա օրերս, երբ ժողովուրդը հարձակվել էր նրա վրա. կարող է նա ՀՀԿ-ում ելումուտի եղած լինի, բայց դիմագիծ, դեմք ունեցող չէր երևի, 150 հազար անդամ ունեցող ՀՀԿ-ում օրական տասնյակ մարդիկ, մուրացկաններ, խնդիր ունեցողներ են գալիս, հանդիպում մեզ հետ, բոլորին չես հիշի:
Երևանի պետական համալսարանում աշխատանքներն է սկսել Հայկական տնտեսագիտական միության տարեկան համաժողովը: Միջոցառմանը մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, հայտնի տնտեսագետներ, ուսանողներ:
ՀՀ Արդարադատության նախարարության կողմից մշակված ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծրը որոշակի դժգոհություններ են առաջացրել Հայաստանի դատավորների շրջանում: Դատավորների միությունը անընդունելի է համարում գնահատման առաջարկվող ինստիտուտը՝ պնդելով, որ դա վտանգում է դատավորների անկախությունը: Նշված նախագիծը ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի կողմից ուղարկվել է նաև Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին՝ կարծիքի:
«Ժառանգության», նրա լիդերի, Զարուհի Փոստանջյանի նկատմամբ Վլադիմիր Գասպարյանն ուշադիր է, Շարմազանովի խոսքով` «մի ուրիշ ձև»: Ձեզ համա՞ր էլ նա զորավար է՝ հարցրինք Արմեն Մարտիրոսյանին: «Գիտեք, այս խնդրում շատ խոր թյուրիմացություն կա, բանն այն է, որ պարոն Հովհաննիսյանը բոլոր գեներալներին է կոչում «զորավար». առաջին անգամ` նախորդ գումարման ԱԺ-ում, երբ մեր առջեւ նստած Արթուր Աղաբեկյանին պրն Հովհաննիսյանն ասաց զորավար, ես մի պահ շշմեցի:
Շիրակի նախկին մարզպետը նշել է, որ աշխատանքի հետ կապված առաջարկներ չկան եւ այդ մասին չի էլ մտածում:
Մարտիրոսյանի հումորը ինձ հետաքրքիր է, բայց իմը չէ, ինչպես եւ այսօրվա ՈւՀԱ-ն…: Ես այն դիտում եմ, բայց դա այն խաղը չէ, որում ես էի խաղում:
Այստեղ ՀՀԿ-ական թեկնածուին ռեալ մրցակից է ԲՀԿ-ի թեկնածու Սամվել Բարսեղյանը, եւ այստեղ նույնպես մենք կոչ ենք անում մեր բոլոր համակիրներին ակտիվորեն աջակցել նրան ընտրարշավում, ինչպես նաեւ քվեարկել նրա օգտին:
Իսկ ի՞նչ են անում հենց նոր աչքերը բացած մարդիկ սմարթոններով. ամենշատը ստուգում են էլեկտրոնային փոստը (67%), եղանակը (45%) եւ մտնում են Facebook (40%):
Նա նշել է, որ դաշնային մարմիններում վստահությունը կորցնելու պատճառով աշխատանքից ազատվել է 163 ծառայող, Ռուսաստանի սուբյեկտների պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմիններում` 32 ծառայող:
Այդ մասին նա հայտարարել է նախագահ Միխեիլ Սահակաշվիլին վրաց-թուրքական սահմանին գտնվող Ջամիլ գյուղ այցելության ժամանակ:
Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, «որ նա 2013-ի հունիս ամսվա ընթացքում մարմնավաճառներ Քրիստինե. Գ.-ին և Աստղիկ. Ա.-ին յուրաքաչյուր օրվա համար 5000 դրամ վարձատրության դիմաց թույլատրել է նստել իրեն պատկանող «OPEL» մակնիշի ավտոմեքենան ու շրջել Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևանյան լճի տարածքում, ուրի ընթացքում վերջիններս պարբերաբար զբաղվել են մարմնավաճառությամբ, ու Ա. Գրիգորյանը նրանցից յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումից հետո ստացել է 1000 դրամ գումար՝ նպաստելով Ք. Գ.-ի և Ա. Ա.-ի կողմից պոռնիկությամբ զբաղվելուն»:
Երկրաշարժը զգացվել է Գյումրի քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Կապանի բնակչուհի 31-ամյա Մանե Մովսիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 08.01.2012թ-ն համացանցի ծրագրով, ծանոթանալով Տիգրան Դերվիշյան տվյալներով օգտատիրոջ հետ, փոխանցել է իրեն հասանելի տեղեկություններ, որոնք կարող են գտագործվել Հայաստանի Հանրապետությունն ու զինված ուժերը վարկապեգելու նպատակով:
Հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 26.8 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ շաբաթվա համեմատ՝ դրամով տեղաբաշխված միջոցներն նվազել են 3.6 միլիարդ դրամով, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցները՝ 28.5 միլիոն դոլարով։
Հոկտեմբերի 17-ին ոստիկանության ծառայողները Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 1974 թ. ծնված Վահան Դ.-ի՝ Սունդուկյան փողոցում գտնվող բնակարանում, որտեղից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «ATMACA 2008 LIGHT» գրառմամբ գազային ատրճանակ` պահունակով, և 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 12 փամփուշտ` առանց համապատասխան փաստաթղթերի:
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 406.5 դրամ։ Հոկտեմբերի 16-ի համեմատ ամերիկյան արժույթը թանկացել է 0.12%-ով կամ 0.5 դրամով։
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանը և նույն բաժանմունքի առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանը կալանավորվել են:
Հոկտեմբերի 17-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, սառը զենք կրելու կասկածանքով, «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Քաջիկ Ա.-ին, որի անձնական խուզարկությամբ ձեռքի կաշվե պայուսակից հայտնաբերվել և առգրավվել է սև գույնի մետաղյա կռփազենք: