Մարտիրոսյանի հումորն ինձ հետաքրքիր է, բայց այն իմը չէ. Թոխատյան
Ռուսաստանյան «Կոմսոմոլսկայա Պրավդա» պարբերականը հարցազրույց է հրապարակել «Վերջին Մաղիկյանը» ռուսական սերիալի գլխավոր դերակատար Հրանտ Թոխատյանի հետ: Ֆիլմը բավականին մեծ հաջողություն է վայելում հանդիսատեսի շրջանում, եւ արդեն մեկնարկել են երկրորդ շրջանի նկարահանումները:
-Հրանտ, դուք նկարահանվում եք բազմազգ ընտանիքի մասին պատմող կատակերգական բարի ու լուսավոր ֆիլմում: Սակայն սա ամենահարմար պահը չէ: Հասարակության համար հիմա բավականին ցավոտ է ներգաղթյալների թեման: Մտավախություն չունեի՞ք, որ վերջին շրջանում չարացած մարդիկ ձեզ չեն հասկանա:
-Իհարկե, մտավախություն կար: Բայց կարծում եմ, որ հենց հիմա է պետք ֆիլմ նկարահանել այն մասին, թե ինչպես են կողք կողքի ապրում տարբեր ազգությունների մարդիկ եւ ինչպես են նրանք սիրահարվում ու ընտանիք կազմում: Աշխարհն ավելի բաց է դարձել, ու հետ ճանապարհ չկա: Հիմա ամեն ինչ տանում է նրան, որ կամաց-կամաց ջնջվում են սահմանները. մարդիկ կգնան սովորելու, աշխատելու, ճանապարհորդելու, աշխարհ տեսնելու, եւ, իհարկե, ավելի շատ խառն ընտանքիներ կստեղծվեն: Եւ բոլորովին նոր սերունդ կմեծանա` նոր` վերազգային մտածելակերպով:
– Հեռուստատեսությամբ կա Եվգենի Պետրոսյանի եւ կա Գարիկ Մարտիրոսյանի հումորը: Ո՞րն է ձեզ ավելի մոտ:
– Պետրոսյանական հումորն ինձ համար արդեն անցյալ է: Մարտիրոսյանի հումորը ինձ հետաքրքիր է, բայց իմը չէ, ինչպես եւ այսօրվա ՈւՀԱ-ն…: Ես այն դիտում եմ, բայց դա այն խաղը չէ, որում ես էի խաղում: Այստեղ շատ քիչ է իմպրովիզացիան, փոխարենը շատ է տանը նախապատրաստվածը…Այստեղ շատ բան որոշում է փողը: Ես հասկանում եմ, որ ժամանակը թելադրում է իրենը, ի վերջո, XXI դարն է: ՈւՀԱ-ն դա բիզնես է, եւ շատ ուսանողական բան դուրս է եկել այդ խաղից: Այդպես էլ հավանաբար պետք է լիներ, սակայն դա իմ հումորը չէ: Ես ավելի ավագ թիմերին եմ գնահատում. սիրում եմ Նովոսիբիրսկինը` Տատյանա Լազարեւայի փայլուն խաղով, նույն Երեւանի բժշկական համալսարանի թիմը կամ վաղ շրջանի «Նոր հայերը», որոնք բոլորովին այլ կերպով սկսեցին ժամանակին:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: