
Ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապահին. կան տուժածներ

Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.05-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապահի 92-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 35 OV 386 պետհամարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչից վարորդ՝ Ա. Մ. (ծնվ.1980 թ.), ուղևորներ՝ Ա. Մ. (ծնվ.1975 թ.),Գ. Մ. (ծնվ.2013 թ.) և Ս. Ա. (ծնվ.1989 թ.) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: