Վլադիմիր Գասպարյանը Զարուհի Փոստանջյանի նկատմամբ «մի ուրիշ ձև» ուշադիր է
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ժառանգության», նրա լիդերի, Զարուհի Փոստանջյանի նկատմամբ Վլադիմիր Գասպարյանն ուշադիր է, Շարմազանովի խոսքով` «մի ուրիշ ձև»: Ձեզ համա՞ր էլ նա զորավար է՝ հարցրինք Արմեն Մարտիրոսյանին: «Գիտեք, այս խնդրում շատ խոր թյուրիմացություն կա, բանն այն է, որ պարոն Հովհաննիսյանը բոլոր գեներալներին է կոչում «զորավար». առաջին անգամ` նախորդ գումարման ԱԺ-ում, երբ մեր առջեւ նստած Արթուր Աղաբեկյանին պրն Հովհաննիսյանն ասաց զորավար, ես մի պահ շշմեցի: Հետո, երբ մի անգամ էլ Սեյրան Սարոյանին ասաց զորավար, հասկացա, որ նրա դիմելաձևն է այդպիսին, ուրիշ ոչինչ, որովհետև գեներալը մեր պատմության ընթացքում համարվել է զորավար»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: