
«Ֆորդ Տրանզիտ»-ի անվադողերը վնասել է Խորենը

Հոկտեմբերի 15-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ վնասել են մի քաղաքացու «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի անվադողերը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է անհայտ անձի ինքնությունը՝ 1985 թ. ծնված Խորեն Ս.: Վերջինս հոկտեմբերի 18-ին, ժամը 18.30-ին, ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն: