Աբրահամյանը բարձրացնում է Արփինեի դերը ԱԺ-ում
«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, որը վայելում է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի լայն հովանավորությունը, ազդեցության ընդլայնման նոր հնարավորություն է ստացել։ Արփինե Հովհաննիսյանի նախաձեոնությամբ Հովիկ Աբրահամյանը նոր վարչություն է ստեղծել, որը կոչվում է «հետազոտությունների և վերածությունների կենտրոն»։ Այս օրերին խորհրդարանի միջանցքներում բոլորի խոսակցության առարկան այս նոր վարչության ստեղծումն է։ Քննարկվում է, որ Արփինե Հովհաննիսյանն իր ծանոթներին աշխատանքի է հրավիրում նոր վարչությունում։ Բացի սա, այս նախաձեռնության շրջանակներում արդեն լուծարվել են իրավաբանական վարչությունն ու վերլուծական վարչությունը, որոնց փոխարեն ստեղծվել է նոր՝ փորձաքննության վարչություն։ Խորհրդարանում նշում են, որ նորաստեղծ այս վարչությունը պետք է Աժ աշխատակազմի աշխատակիցների ատեստացիա իրականացնի։ Եթե ուսումնասիրում ենք նոր վարչությունների գործառույթները, ակնհայտ է դառնում, որ դրանք պարզապես կրկնում են իրար և արհեստածին է դրանցից առնվազն մեկի ձևավորումը»,- գրում է թերթը։
«ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ տեղի ունեցածից հետո Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ Սեյրան Յուզբաշյանը խիստ սրտնեղած դիմում է գրել և ազատվել է աշխատանքից (դա տեղի է ունեցել մոտ 1 ամիս առաջ, նախագծի իրականացման սկզբնական փալում)։ Այս պահին խորհրդարանի պաշտոնական կայքում նորաստեղծ վարչությունների պետերի պաշտոնների դիմաց որևէ անուն նշված չէ. դրանք թափուր են և տեղադրված է հայտարարության թափուր տեղերի մրցույթի համար։ Երեկ « Հժ» թղթակիցը հարցում է ուղարկել Աժ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանին: «Ստացել ենք հետևյալ բանավոր պատասխանը. « Մի քանի ամիս աոաջ վերլուծական կենտրոն է բացվել, որը ստեղծվել է Համաշխարհային բանկի ծրագրի աջակցության շրջանակում։ Այն չի կրկնում իրավաբանական վարչության ֆունկցիաները, քանի որ վերջինս զբաղվում է օրենքների փորձաքննությամբ, իսկ կենտրոնր ուսումնասիրում է միջազգային փորձը, օրենսդրական վերլուծություններ է իրականացնում։ Ղեկավարն է Հովիկ Գասպարյանը»։
Թե ինչու այդ Հովիկ Գասպարյանի անունը նշված չէ կայքում, որպես վարչության պետ՝ անհասկանալի է, ինչպես նաև պատասխանից հստակ չի դառնում, թե որքան գումար է նախատեսված հատկացնել նոր վարչության համար, քանի հոգի են այնտեղ աշխատելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: