Գալուստ Սահակյանը՝ Անի Զախարյանի մասին

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության լիդեր Անի Զախարյանը, ով հայտնի է իր սկանդալային հայտարարություններով, ոչ միայն ՀՀԿ անդամ է եղել, այլեւ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ակտիվ ելումուտի մեջ է եղել ՀՀԿ գրասենյակում, «պտտվել» է Գալուստ Գրիգորիչի շուրջ, «մերժում» ստացել ու հեռացել: Խոսքը բացառապես առնչվում է տիկնոջ` ՀՀԿ համամասնական ցուցակում տեղ գտնելուն»:

Ըստ թերթի աղբյուրների, Զախարյանը շատ է ցանկացել պատգամավոր դառնալ: «Ինչո՞ւ են մերժել տիկնոջը՝ փորձեցինք ճշտել Գալուստ Գրիգորիչից: «Ես առաջին անգամ Անի Զախարյանի մասին իմացա օրերս, երբ ժողովուրդը հարձակվել էր նրա վրա. կարող է նա ՀՀԿ-ում ելումուտի եղած լինի, բայց դիմագիծ, դեմք ունեցող չէր երևի, 150 հազար անդամ ունեցող ՀՀԿ-ում օրական տասնյակ մարդիկ, մուրացկաններ, խնդիր ունեցողներ են գալիս, հանդիպում մեզ հետ, բոլորին չես հիշի:

Ինչ վերաբերում է ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելուն, ապա պետք է շատ արժանավոր լինես, որպեսզի այնտեղ տեղ ունենաս»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս