Բաժիններ՝

Վլադիմիր Գասպարյանը՝ հին և նոր փոխոստիկանապետերի մասին (տեսանյութ)

Ինչպես հայտնի է՝ երեկ՝ հոկտեմբերի 18-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ՀՀ Նախագահի հրամանագրերով ոստիկանության պետի տեղակալներ նշանակված Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին: Ոստիկանության պետը շնորհավորեց Անուբաղ Համբարյանին և Սամվել Հովհաննիսյանին պատասխանատու պաշտոններ ստանձնելու առթիվ և հաջողություն մաղթեց աշխատանքի նոր բնագավառում:
Վլադիմիր Գասպարյանն այնուհետև ներկայացրեց ոստիկանության Լոռու մարզային վարչության նորանշանակ պետ Արտակ Կարապետյանին:

«Սամվել Հովհաննիսյանը ակունքներով ոստիկան է, մտածելակերպով ոստիկան է, մասնագիտությունը ոստիկանի է…»,- ներկայացրեց Վլադիմիր Գասպարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031