Բաժիններ՝

Հարցվածների 84%-ն առավոտն սկսում է սմարթֆոնի հետ

Արթնանալուց հետո ինչ են անում մարդիկ  առաջինը` ատամնե՞րն են մաքրում,  լոգա՞նք եք ընդունում, թե՞ վարժություններ են կատարում: Վերջերս անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ հարցվածների 84%-ն արթնանալուն պես ստուգում է իր սմարթֆոնը:

Հարցումն անցկացվել է «SOASTA» ընեկերության կողմից ԱՄՆ տասը քաղաքում` սմարթֆոն ունեցողների շրջանում:

Սմարթֆոններից ամենամեծ կախվածությունն արձանագրվել է Նյու Յորքի բնակիչների մոտ. այստեղ հարցվածների  92% -ն է օրն սկսում սմարթֆոնի հետ, իսկ Լոս Անջելեսում` ընդամենը 75%-ը:

Իսկ ի՞նչ են անում հենց նոր աչքերը բացած մարդիկ սմարթոններով. ամենշատը ստուգում են էլեկտրոնային փոստը (67%), եղանակը (45%) եւ մտնում են Facebook (40%):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031