Հոկտեմբերի 21-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հ.Քոչարի փողոցի թիվ 16 շենքի 14-րդ բնակարանի բնակիչ 6 տարեկան երեխայի մատն արգելափակվել է երկաթյա օղակի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 19-ին ոստիկանության Էրեբունու բաժին դիմած 40-ամյա կինը հայտնել է, որ իրեն պատկանող 206 գլուխ անասուններից անհետացել է 12-ը, որի մեջ կասկածում է Նուբարաշենի բնակիչներ ոմն Կարոյի, Հրաչի, ինչպես նաև Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ ոմն Շոթայի:
Եթե մեզ հրավիրեին, այլ հարց է։ Մենք քննարկումներ կանեինք, խորհրդակցություններ կանցկացնեինք և կորոշեինք՝ մտնել, թե չմտնել Մաքսային միություն:
ՈՍԿԻ` գնման գին` 15513.07 (-234.93), բացթողնման գին` 16862.03 (-255.36), ԱՐԾԱԹ` գնման գին` 257.31 (-7.41), բացթողնման գին` 279.68 (-8.06), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 16799.60 (+49.04), բացթողնման գին` 18260.43 (+53.3), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8624.19 (+100.59), բացթողնման գին` 9374.12 (+109.34):
Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 19.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Տիգրանյան փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա պատանու, պատճառել մարմնական վնասվածքներ և դիմել փախուստի:
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.58 դրամ։ Հոկտեմբերի 18-ի համեմատ ամերիկյան արժույթը էժանացել է 0.23%-ով կամ 0.92 դրամով։
Այսօր ցանցի տեխնիկական սպասարկման ժամանակ սխալ է տեղի ունեցել, ինչը որոշակի ժամանակահատվածի ընթացքում խոչընդոտվել է ստատուսների եւ մեկնաբանությունների հրապարկումը:
Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտահանման ծավալները աճել են 10.6%-ով, իսկ ներմուծման ծավալները՝ 2.5%-ով։
Հոկտեմբերի 20-ին, ժամը 20.50-ին, «Դնեպր» մակնիշի մոտոցիկլետը Ալավերդի-Վանաձոր ճանապարհի 14-րդ կմ-ին բախվել է ճամփեզրի մետաղյա արգելապատնեշին:
Սեպտեմբերի կարևորագույն ձեռքբերումը «Երևան Ջուր» ընկերության համար «Արարատյան» և «Շորշոր» ջրաղբյուրների պոմպակայանների աշխատանքի ամբողջովին, իսկ «Գյումուշի» և «Գառնիի» պոմպակայանների՝ մասնակի դադարեցումն է:
Թիվ 20 երթուղին սպասարկող տաքսիների վարորդներին արգելվել է շահագործել փոխադրամիջոցն ու սպասարկել քաղաքացիներին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, կդադարեցվի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 15.30-ի սահմաններում, «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Նանսենի փողոցի թիվ 1 շենքի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, հարվածել ծառի, ինչի հետևանքով 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26214146 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Գ.Կոստանյանն ընդունեց ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Ն.Մուիժնիեկսիի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի տնօրեն Ի.Գաշեն, տնօրենի տեղակալ Բ.Ուրումովան, Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Օ.Պավլյուկը:
ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Դավիթ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հոկտեմբերի 20-ին, ժամը 20.00-ին, Երևանյան խճուղու թիվ 80 հասցեի մոտ իրար են բախվել «ԲՄՎ» և «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենաներ:
Շուրջ 2 տարվա գործունեության ընթացքում կենտրոնը կազմակերպել է գրեթե 300 դասընթաց, որոնց մասնակցել է մոտ 7500 մասնագետ` գործարար դաշտից, հարկային և մաքսային ծառայություններից, ինչպես նաև այլ գերատեսչություններից:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 32 շենքի մուտքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 17.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի Սողոմանյան փողոցի թիվ 1 տանը:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 19.25-ի սահմաններում, «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իջևանի Նալբանդյան փողոցում վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված, հոկտեմբերի 22-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան 15, 16, 17, 18, 20, 20/1, 20/2, 22, 29/1, 29/2 շենքերի, Բաշինջաղյան 178, 180 շենքերի, Կարապետյան, Պարսեղով փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Ես շատ վիրավորված եմ: Ինչո՞ւ չպիտի վիրավորվեմ, էդ ո՞ւմ մայրը լինի, որ չի վիրավորվի: Եթե որդին 200 մլն է նվիրում կարկտահար եղած մարզին, ու էսօր նրան մի վկայականի չեն արժանացնուն, էդ ո՞ր մայրն է, որ պետք է լռի»
Հոկտեմբերի 21-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում այրվում է տնակ:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 08.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 03.50-ին, մեկ այլ ուղևոր` Էդվարդ Հակոբյանը, վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով, մահացել է:
Հոկտեմբերի 19-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևան-Արմավիր ճանապարհի 20-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Աստրա», «ՎԱԶ-2107» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը քիչ առաջ ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է, որ նոր ընտրական փուլում ինքը չի գլխավորելու Հայաստանի ազգային հավաքականը:
Քանի որ այս օրերին քաղաքապետարանում ընթանում են տրանսպորտի սակագնի հարցով զբաղվող կեղծ հանձնաժողովի քննարկումները, արդիական ենք համարում ևս մեկ անգամ հրապարակել մեր հարցերը, որոնց արհամարհումն ապացուցեց միայն, որ Երևանի գործող քաղաքապետը և իր աշխատակազմը հանրության հետ բաց և հաշվետու կերպով աշխատելու և երկխոսելու որևէ իրական միտում չունեն:
Յունիբանկն ընդլայնել է այն վարկատեսակների ցանկը, որոնց համար կարելի է դիմել առանց բանկ այցելելու` օնլայն հայտ լրացնելով: Այսուհետ օնլայն հայտ կարելի է ներկայացնել ոչ միայն սպառողական վարկերի և վարկային քարտերի, այլ նաև` բիզնես վարկերի համար: