«ՀԺ»-ի խորհրդարանական հավաստի աղբյուրները հայտնում են, որ ԱԺ արտահերթ տեղի կունենա դեկտեմբերի 20-ին՝ եկող ուրբաթ:
Օրերս, դեկտեմբերի 10-ի երեկոյան, «Վստրեչի» կամուրջի տակ բռնաբարել են մտավոր խնդիրներ ունեցող 18 տարեկանը վերջերս լրացած մի աղջկա, որի ծնողը «Առավոտի» հետ զրույցում կարծիք է հայտնել, թե բռնաբարությունը նախապես մտածված է եղել՝ բռնարարն օգտվելով աղջկա առողջական խնդիրներից, կարծել է, թե մտավոր թերզարգացում ունի, դժվար թե գործը բացահայտվի:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ամանորյա ռելաքսի մեջ հայտնված ԱԺ պատգամավորները սրտի դողով սպասում են` հանկարծ չլինի՞ ևս մի արտահերթ: Բանն այն է, որ Հանրային խորհուրդը համառորեն դիմում է Սերժ Սարգսյանին, որպեսզի վերջինս կուտակային կենսաթոշակի հարցով ԱԺ արտահերթ նիստ հրավիրի:
Թալինի թիվ 1 դպրոցի աշակերտներից մեկը երեկ` դեկտեմբերի 13-ին ինքնասպանություն է գործել:
Հրաձգության ընթացքում սպանվել էին նույն գյուղի բնակիչներ 39-ամյա Կամսար Հակոբյանը և 22-ամյա Հարություն Հայրապետյանը: Թերթը, հղում անելով ոստիկանության տարածած հաղորդագրությանը, գրում է, որ առավոտյան 04:40-ի սահմաններում հիվանդանոց է տեղափոխվել Հարություն Հայրապետյանը, ով հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Մասիս քաղաքի գերեզմանոցի տնօրինությունը որոշել է ետ չմնալ աշխարհիկ հաստատություններից և Ամանորին համապատասխան զարդարել իր ենթակայության տակ գտնվող «օբյեկտը»՝ տոնական լույսեր ու զարդեր կախելով գերեզմանոցի եղևնիներից։
«Չեմ ասում, թե կեղծել են, բայց կարող է նաև փորձաքննության ոչ ճշգրտության արդյունք լինի: Խնդիրն այն է, որ առաջին անգամ ստուգվել է արտաշնչելու եղանակով՝ Եղվարդի հիվանդանոցում, իսկ երկրորդ անգամ, երբ նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն: Հիվանդության պատմության հենց առաջին էջին բժշկի կողմից գրված է, որ բերանից գալիս է ուժեղ ալկոհոլի հոտ: Եվ հաջորդ նախադասությունը, որ վրայից գալիս էր ալկոհոլի ուժեղ հոտ: Մենք կասկածի տակ ենք դնում Վարդան Պետրոսյանի սթափ վիճակում գտնվելը»:
Դեկտեմբերի 6-ին Արդարադատության խորհուրդը որոշել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գարիկ Ավագյանի լիազորությունները դադարեցնել։
Ոստիկաննները Վրաստանի ոստիկանության հետ համատեղ աշխատանքի շնորհիվ նրան հայտնաբերել են ռուս-վրացական սահմանի Վերին Լարս անցակետի տարածքում:
Որդեկորույս զինվորի հայրը՝ Արամայիս Հովակիմյանը որդու համար հոգեհաց է տվել: Նա ասել է, որ խոշոր եղջերավոր անասուններ էր պահում Վանիչկայի բանակից վերադարձին կերուխում կազմակերպելու, նրա ուսման վարձը հոգալու եւ այլ ուրախ առիթների համար:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ի ժամը 10.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
2012թ. առաջատարը եղել է Քիմ Քարդաշյանը, ով այս տարի երկրորդ տեղում է հայտնվել:
Ռուսաստանում բուհերի այս տարվա մոնիթորինգի շրջանակում պետական յոթ բուհեր եւ պետական բուհերի 57 մասնաճյուղեր միջգերատեսչական հանձնաժողովի որոշմամբ կվերակազմավորվեն:
Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամրջի շրջանակում էլեկտրաէներգիայի արտահանումը նախատեսվում է սկսել 2014թ-ին:
Ներկայացված աշխատանքներից թոփ-լոտ է ճանաչվել իտալացի նկարիչ, քանդակագործ , էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչ Ամադեո Մոդիլիանիի 1919թ. ստեղծած Ժաննա Էբյուտերնի պորտրետը:
ԱՄՆ իշխանությունները նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենին ներում կշնորհեն, հաղորդել է CBS News-ը: Այս մասին հեռուստաընկերությանը հայտնել են ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալութան աղբյուրները:
Բանդայի պարագլուխն, ամենայն հավանականությամբ, եղել է 61-ամյա «օրենքով գող» Ռևազ Բուխնիկաշվիլին, ով քրեական աշխարհում հայտնի է Պեցո մականունով: Նա, որպես հմուտ հանցագործ, ոստիկաններին դիմադրություն չի ցուցաբերել, ինչի արդյունքում էլ` չի տուժել:
Նիժնի Նովգորոդում սպանված Սաշա Սլակաևի սպանության մեջ մեղադրվող 4-րդ ազգությամբ հայ մեղադրյալին հեռակա կարգով ձերբակալել և միջազգային հետախուզում են հայտարարել:
«Ես անտեր եմ, իմ միակ տերն ու հարազատները իմ հարեւաններն են, այն մեծահասակ կանայք, ովքեր ինձ հերթով ամեն օր մեկը մի թաս տաք ճաշ են տալիս, որ չմեռնեմ… Ինձ ջերմություն է պետք, բայց տնակում իմ ստացած 20 հազար թոշակը չի հերիքում, եթե հանկարծ որոշեմ, որ սաղ փողը ուղղելու եմ էներգիային… ես ապրում եմ կրուպեղենով: Ես արդեն 10 տարի տառապում եմ այս հիվանդությամբ: Սուր տուբերկուլոզ եմ»:
Ընդդիմադիրները հայտարարել են Մայդանում եւս չորս օր ակցիաները շարունակելու մտադրության մասին` մինչեւ երեքշաբթի, երբ տեղի կունենա Յանուկովիչի այցը Ռուսաստան:
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է ուղիղ 405 դրամ։
Դեկտեմբերի 11-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի Համայնքային ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել 1961 թ. ծնված Խաչիկ Գ.-ն:
Ժամը 21.12-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման:
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է բոլոր վարորդներին՝ երթուղի դուրս գալ միայն ձմեռային անվադողերով եւ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 12.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 11.40-ին թունավորումով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցի հանրակացարանների 5-րդ մասնաշենքի բնակիչ՝ 1994 թ. ծնված Գ. Ս
Դեկտեմբերի 14-ին Վայոց Ձորում և Սյունիքում սպասվում է ձյուն, 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այսօր` դեկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:50-ի սահմաններում, Range Rover մակնիշի H 555 TA համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան դիմաց, ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:
Դեկտեմբերի 11-ին, ժամը 15.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 14.00-ին, «ձախ ուսային շրջանի կտրած վերք, մկանների վնասվածք, արտաքին սուր արյունահոսություն» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1987 թ. ծնված Արթուր Ա.-ն և հայտարարել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Փամբակ գյուղում, մորաքրոջ տան բակում վայր ընկնելու հետևանքով:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլին: