
Նոր մանրամասներ` ինքնասպան եղած աշակերտից

Դեկտեմբերի 13-ին Թալինում ինքնասպանություն գործած 10-րդ դասարանցի Հրանտի տատիկը Թալին քաղաքի նոտարն է, իսկ մինչեւ այդ երկար տարիներ Թալինում աշխատել է որպես դատավոր:
Այս մասին NEWS.am-ին հայտնել են Թալինի բնակիչները:
«Շատ ապահով ընտանիքից էր: Թալինում նրանց ընտանիքին բոլորն են ճանաչում. բավականին հեղինակություն վայելող ընտանիք էր բոլոր առումներով: Մորն անձամբ եմ ճանաչում, նոտարական գրասենյակում էր աշխատում. համեստ, կիրթ կին է: Առհասարակ, ինտելիգենտ ընտանիք են, մայրական կողմը նկատի ունեմ»,- ասել է բնակիչներից մեկը, որը խնդրեց չհրապարակել իր անունը։
Նրա խոսքով` Հրանտը վերջերս է մոր հետ վերադարձել Երևանից ու ընդունվել Թալինի ավագ դպրոց. «Հրանտի մայրն ամուսնացել ու ապրում էր Երևանում, բայց վերջերս բաժանվել է ու հետ եկել Թալին»:
Մանրամասները այստեղ`