20 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

00:41 13.12.2013 | Եվրախորհրդարանը Ուկրաինային առաջարկել է արտահերթ ընտրություններ անցկացնել

Պատգամավորները ենթադրում են, որ միայն արտահերթ ընտրությունները կարող են նպաստել երկրի իշխանությունների լեգիտիմության վերադարձին:

23:55 12.12.2013 | Դաժան հաշվեհարդարը տեսագրվել էր (տեսանյութ)

Դաժան հաշվեհարդարը տեսագրել էին առևտրի կենտրոնի տեսախցիկները:

23:39 12.12.2013 | 230 միլիոն դրամ՝ պետական կառավարման ակադեմիային պատկանող համալիրի վերակառուցման համար

«ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ի Երևանի Օրբելու 23 հասցեում գտնվող համալիրի վերակառուցման նպատակով կառավարությունն հատկացրել է շուրջ 230 մլն դրամ:

23:24 12.12.2013 | Նալբանդյանը Դավութօղլուի հետ հանդիպմանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը. հարաբերություններ՝ առանց նախապայմանների

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի սկզբունքային դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորման վերաբերյալ։

22:41 12.12.2013 | Հակակարկտային կայանքների տեղադրման արժեքը զգալիորեն նվազել է. կտեղադրվի 30-ով ավելի կայանք

ՀՀ կառավարությունն այսօր իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց համաձայն հակակարկտային կայանքների տեղադրման արժեքը զգալիորեն նվազել է` հնարավորություն տալով 50-ի փոխարեն ձեռք բերել 80 կայանք:

22:32 12.12.2013 | Դավութօղլուն հերքել է տարածքների վերադարձի դիմաց սահմանը բացելու առաջարկի մասին լուրերը

Ստամբուլի «Ժամանակ» հայալեզու թերթի խմբագիր Արա Գոչունյանը, ով մասնակցել է այսօր թուրք լրագրողների համար Ահմեթ Դավութօղլուի` Երևանում հրավիրած ասուլիսին, արտգործնախարարը հերքել է լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունը, թե Թուրքիան առաջարկել է գրավյալ երկու տարածքները Ադրբեջանին վերադարձնելու դիմաց բացել Հայաստանի հետ սահմանը:

22:09 12.12.2013 | Դոլար չի վաճառվել

Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում արտարժույթի առքուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել։ Ամերիկյան դոլարն առաջարկվել է 405.75 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 404.5 դրամը։

22:00 12.12.2013 | Հաշմանդամ միայնակ տարեց կինը զրկված է բնակարան ստանալու իրավունքից (տեսանյութ)

Նրանց մեծ մասն անօգնական վիճակում են կամ լավագույն դեպքում նրանց օգնում են հարևանները:

21:51 12.12.2013 | Որպեսզի սուբսիդիաներն արդյունավետ օգտագործվեն

Պետական մարմինները այսուհետ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ՀՀ ֆինանսների նախարարություն են ներկայացնում սուբսիդիաների տրամադրման վերաբերյալ տեղեկություն` ըստ շահառուների, կցելով տվյալ եռամսյակում հաստատված հանձնման-ընդունման ակտերի պատճենը:

21:31 12.12.2013 | Կառավարությունը «փողից կտրեց» ապահովագրական ծառայություններին

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է սոցիալական փաթեթի պարտադիր պայման հանդիսացող ապահովագրության ծառայությունը փոխարինել պետության կողմից տրամադրվող (բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների) առողջապահական փաթեթով, բանկերի կողմից հաշվետվության ներկայացման ժամանակահատվածը բաշխել ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով և այլն:

21:11 12.12.2013 | Կառավարությունը պատվավոր կոչում ունեցողներին փող չի տա. բյուջեն այդքան միջոցներ չունի

Գործադիրը բացասական եզրակացություն է տվել օրենքի փոփոխությանը, քանի որ այն կառաջացնի բյուջետային լրացուցիչ միջոցների անհրաժեշտություն:

21:02 12.12.2013 | Հայաստանում մահացու վրաերթի են ենթարկել ռումինացուն. ոստիկանությունը փնտրում է վարորդին (տեսանյութ)

Դեկտեմբերի 12-ին, ժամը 00։30-ին, Վանաձորի Շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ կրծքավանադակի եւ որովայնի վնասվածքներով մահացած վիճակում Վանաձորի դիահերձարան է տեղափոխվել Իոան Դեիասը՝ 1960թ. ծնված Ռումինիայի քաղաքացի։

20:30 12.12.2013 | Գյուղական համայնքների անօթևանի կարգավիճակ ունեցող 10 ընտանիք կստանա ֆինանսական փոխհատուցում (տեսանյութ)

Մ գյուղական բնակավայրերի թվով 10 անօթևան ընտանիքի հատկացվել է 3 մլն դրամ գումար: Շիրակ գյուղի 2 ընտանիք ևս ընդգրկվել են այս ծրագրում:

20:05 12.12.2013 | Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, 12-ին առանձին վայրերում՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ, բուք, ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց:

19:57 12.12.2013 | 4.5 մլն դրամ` համաժողով կազմակերպելու համար

ՀՀ կառավարությունը որոշել է Երևանում անցկացվելիք «Անցումային ժամանակաշրջանի մարտահրավերները ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգում» համաժողովը կազմակերպելու համար հատկացնել 4.5 մլն դրամ:

19:50 12.12.2013 | ՀՀ ճանապարհների վիճակը՝ ժամը 19։00-ի դրությամբ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 19.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

19:40 12.12.2013 | Բուզանդի 13-21 հասցեների իրացված տարածքների բնակիչներին լրացուցիչ ֆինանսական օժանդակություն կտրամադրվի

ՀՀ Կառավարությունը փոփոխություններ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշուներից մեկում` ավելացնելով առանձին կառուցապատողների շենքերի կառուցման համար վերգետնյա վճարի գծով հավաքված գումարից «Երևան» հիմնադրամին վճարման ենթակա գումարը` Բուզանդի 13-21 հասցեների իրացված տարածքների բնակիչներին ֆինանսական լրացուցիչ օժանդակություն տրամադրելու նպատակով:

19:30 12.12.2013 | Գյումրիում ավտոմեքենա է այրվել

Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.04-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սախարովի հրապարակում այրվում է ավտոմեքենա:

19:09 12.12.2013 | Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն. ՀՀ ոստիկանություն

Վարորդներին հորդորում ենք ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն, և նշված ճանապարհահատվածներից օգտվել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

19:00 12.12.2013 | Պատահար` Երևանում

Դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ին, Երևանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ռաֆ», «Ռենո» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ռենո»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

18:39 12.12.2013 | Ողջ հանրապետության տարածքում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ
դեկտեմբերի 12 – ին` ժամը 17:30 –ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում տեղում է առատ ձյուն:

18:35 12.12.2013 | Հրդեհ` Երևանում

Դեկտեմբերի 12-ին, ժամը 16.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Բեկ փողոցում գտվող «Մարմարի աշխարհ» խանութ-սրահի մոտակայքում այրվում է բնակելի տնակ:

18:16 12.12.2013 | Երևանյան երթուղայինները մերկասառույցին չեն դիմանա. Փոխադրողների միության նախագահ

«Մենք այժմ էլ ենք ամառային անվադողերով վարում: Նախատեսված չէ, բայց ինչ արած, եթե փող չկա: Եթե մերկասառույց լինի, այլ հարց է, այն ժամանակ մենք ընդհանրապես երթուղի դուրս չենք գա, որպեսզի ոչ ոքի վրաերթի չենթարկենք եւ ինքներս վթարի չենթարկվենք: Իսկ մինչ այդ դիմանում ենք»:

18:06 12.12.2013 | Զինվորին ինքնասպանության հասցնելու մեջ կասկածվողներից մեկը ձերբակալվել է, մյուսը փախել զորամասից

Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում դեկտեմբերի 10-ին մահացած զինծառայող Վանիչկա Հովակիմյանի մահվան մեջ կասկածվող զինծառայողներից մեկը` Աբովյանից զորակոչված 19-ամյա Շմավոն Կուրեղյանը ձերբակալվել է, իսկ մյուսը` Սևանից զորակոչված 20-ամյա Պարույր Մկրտչյանը փախել է զորամասից: Այդ մասին Panorama.am-ին հայտնի դարձավ ՊՆ-ից:

18:00 12.12.2013 | 14 հիվանդությամբ՝ 10 տարվա ազատազրկում

Փաստաբանի փոխանցմամբ, իր պաշտպանյալը տառապում է 14 անուն հիվանդություններով, որոնցից 4-ն անհամատեղելի են պատժի կրման հետ (2006 թ-ի Կառավարության մայիսի 26-ի N 825-Ն որոշման հավելված 2-ում ներկայացված է պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկը):

17:59 12.12.2013 | ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Հ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

17:49 12.12.2013 | Ավտովթար` Երևանում. shamshyan.com

ժամը 16:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Հայկ Հարությունյանը, վարելով Infiniti մակնիշի 99 DD 005 համարանիշի ավտոմեքենան, Աճառյան փողոցում ճանապարհի մերկասառույցի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բուսաբանական այգու երկաթե ճաղավանդակներին:

17:27 12.12.2013 | Երևանում մաքրում են մայթերը, փողոցներն ու աստիճանները

Մայրաքաղաքում դեկտեմբերի 11-ի լույս 12-ի ողջ գիշերվա ընթացքում ծավալված ձյան մաքրման աշխատանքները լուսաբացին մեծ թափով շարունակվել են բակերում, բազմաբնակարան շենքերի շքամուտքերին հարակից աստիճանավանդակներում ու հարակից տարածքներում:

16:55 12.12.2013 | Նոր նշանակում`դատախազությունում

ՀՀ գլխավոր դատախազի հրամանով`
Արդարադատության երկրորդ դասի խորհրդական Արման Ասլանյանը նշանակվել է Թիվ 3 կայազորի զինվորական դատախազ:

16:49 12.12.2013 | Սերժ Սարգսյանը նշանակել է դատավորներ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. դեկտեմբերի 12-ին հրամանագրեր է ստորագրել՝ ՀՀ վարչական դատարանի դատավորներ նշանակելու մասին:

  • Page 1867 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1862
  • 1863
  • 1864
  • 1865
  • 1866
  • 1867
  • 1868
  • 1869
  • 1870
  • 1871
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը