
Գիշերվա ընթացքում օգտագործվել է մոտ 240 տոննա աղ և շուրջ 500 խմ ավազ

Մայրաքաղաքում տեղացած առատ ձյան մաքրման աշխատանքները շարունակվել են նաև դեկտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը: Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ գիշերվա ընթացում մաքրման աշխատանքներ են ընթացել նաև գլխավոր և երկրորդական փողոցների մայթերին: Այս գիշեր նույնպես աշխատանքներում ներգրավվել են շինարարական կազմակերպությունների կողմից տրամադրված մեքենասարքավորումները: Վարչական շրջանների համապատասխան ծառայությունների աշխատակիցներին բակային տարածքների, ինչպես նաև աստիճանների ու աստիճանահարթակների մաքրման աշխատանքներում զգալի օժանդակություն են ցուցաբերել համատիրությունների ներկայացուցիչներն ու երիտասարդ կամավորները: Գիշերվա ընթացքում օգտագործվել է մոտ 240 տոննա աղ և շուրջ 500 խմ ավազ: Մաքրման աշխատանքներում ներգրավվել է 132 միավոր մեքենասարքավորում` ներառյալ շինկազմակերպությունների տրամադրածը: Մաքրմանը զուգահեռ՝ վաղ առավոտից սկսվել է նաև մաքրելու ընթացքում կուտակված ձյունը հեռացնելու աշխատանքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն