Ոստիկանությունից նշել են, որ կատարվում է հետաքննություն:
ՄԻԵԴ կանոնակարգում նոր փոփոխություններ են կատարվել, որոնց համաձայն` այսուհետ անձը ԵԴ-ում դատավոր կարող է նշանակվել միայն 1 անգամ, 9 տարի ժամկետով:
Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց երիտասարդներին օգտագործելու համայն հայության հոգևոր կենտրոն այցելության այս առիթը` աղոթք բարձրացնելու Մայր Տաճարում և վերանորոգելու իրենց ուխտն Աստծո հետ, քայլելու Տիրոջ պատվիրանների համաձայն և իրենց եկեղեցասեր ու ազգանվեր կյանքով նպաստելու Հայրենիքի առաջընթացին ու ժողովրդի բարօր ապագայի կառուցմանը:
Դպրոցի երկարամյա տնօրեն Վանիչկա Պետրոսյանն անցել է կենսաթոշակի, եւ նրա պաշտոնն արդեն մի քանի ամիս է՝ ազատ է: 2013 թվականի նոյեմբեր ամսից դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը նույն դպրոցի փոխտնօրեն Արամ Եղինյանն է:
Դաթո Մելկաձեն երկու տարի առաջ «հրաժարվել» էր «օրենքով գող»-ի տիտղոսից:
Դեռ երեկ՝ հունվարի 11-ին, Վահե Մկրտչյանը եւ Լիպարիտ Պողոսյանը դադարեցրել են հացադուլը:
Գեյթսին հաջորդում են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Վիճարկվող դրույթը, մասնավորապես, սահմանում է, որ դատարանում փաստաբանը կարող է անվճար ներկայացուցչություն իրականացնել մերձավոր ազգականի համար: Ընդ որում, որպես այդպիսին նշվում է ծնողը, զավակը, որդեգրողը, որդեգրվածը, հարազատ կամ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրը կամ քույրը, պապը, տատը, թոռը, ինչպես նաև ամուսինը կամ ամուսնու ծնողը, փեսան կամ հարսը:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.05-ին, մարվել՝ 04.40-ին: Մասամբ այրվել են Ս. Գ.-ին պատկանող տաքացուցիչների գործարանի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 2 քմ, առաստաղը՝ 4 քմ և պատերի երեսպատումը՝ 6 քմ:
Ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թալինի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Ըստ գիտնականների` մանկական ամնեզիան սկսվում է յոթ տարեկանում: Երեք տարեկան երեխան լավ հիշում է մեկ տարվա վաղեմության դեպքերը, այդ հիշողությունները պահպանվում են մինչեւ 5-6 տարեկանը, սակայն արդեն մեկ տարի անց դրանք անհետանում են:
Ի վերջո, փողն ու դիրքը կյանքում ամենակարեւորը չեն, եւ սեփական ուժերով դժվարությունները հաղթահարած հայտնիները գիտեն այդ մասին:
Մինչ այժմ Իտալիայում երեխաներին կարող էր տրվել միայն հայրական ազգանունը:
Prada ընկերության ղեկավարները՝ դիզայներ Միուչչի Պրադան և նրա ամուսինը՝ Պատրիցիո Բերտելլին, հարկերից խուսափելու գործի շրջանակներում հայտնվել են կասկածյալի կարգավիճակում։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով Իտալիայի իրավապահ մարմինների իր աղբյուրներին։
Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է 1983թ. Անտարկտիկայում: Այստեղ օդի ջերմաստիճանը հասել էր -89.2 C-ի: Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 1913-ին, երբ օդի ջերմաստիճանը կազմել է 56.7 C:
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախումից հետո Toyota-ն բարձրացել է ճանապարհի բաժանարար բետոնե արգելապատնեշի վրա:
Հանդիպումներից մեկի ընթացքում Կ. Ստեփայանն ու աղջիկը սեռական հարաբերություն են ունեցել, ինչից հետո նրանց մտերմությունը որոշ չափով սառել է: Ըստ վճռի՝ վախենալով, որ Կ. Ստեփանյանն իր հետ ամուսնանալու մտադրությունը փոխել է՝ աղջիկը իր ընտանիքի անդամներին հայտնել է, որ Կ. Ստեփանյանն ու Մ. Հովհաննիսյանը դանակի սպառնալիքով տարբեր ավտոմեքենաներում բռնաբարել են իրեն:
«Չքավորության առումով, չասեմ ամենավեջինն ենք, անընդհատ կրկնում ենք նույն բանը: Առաջինն ենք սպորտի, մշակույթի ոլորտում: Աղքատությամբ էլ ենք առաջինը՝ հո՛ վերջինը չե՞նք լինի»:
Սա 5%-ով գերազանցում է 2012 թ. ցուցանիշը, երբ վաճառվել էր 9,3 մլն մեքենա:
Հունվարի 10-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Գուգարքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհով Վանաձոր ընթացող «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, հնարավոր է, ապօրինի փայտանյութ է տեղափոխում:
Հունվարի 10-ին, ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ Երևանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի թիվ 20/3 շենքի մոտից բուժօգնության է տեղափոխվել 6-րդ դասարանի աշակերտուհի Զարուհի Ս.-ն:
Չնայած Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը դեռ սեպտեմբերին բողոքարկեց նախաքննություն իրականացնող մարմնի որոշումը՝ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի քրեական հետապնդումը դադարեցնելու և նրանց կալանքից ազատ արձակելու մասին, սակայն Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը մինչ օրս դատարանին չի ներկայացրել ինը հատորանոց քրեական գործի գոնե մեկ հատորն ամբողջությամբ, որպեսզի դատարանը որոշում կայացնի հիմնավորվա՞ծ է եղել քննիչ Ալեքսան […]
Նոյեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Կոմիտասի պողոտայի թիվ 19 հասցեում գտնվող խանութից մի կնոջ դրամապանակը գողանալու մասին, որի մեջ եղել էր կանխիկ գումար, բջջային հեռախոս և տան բանալիներ:
2013 թ. դեկտեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 71.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցներինը՝ 129.8 մլն ԱՄՆ դոլար:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունվարի 11-ին ԱՄՆ-ում 58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը:
Հունվարի 12-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն: Քամին արևմտյան 1-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:
Այս տարվա հունվարի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 58 մլն 597 հազար 935 ԱՄՆ դոլար՝ 405.69 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 95 մլն 318 հազար 869 ԱՄՆ դոլար՝ 406.79 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Հունվարի 10-ին, ժամը 08.10-ին, թիվ 39 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը Երևանի Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1958 թ. ծնված Սուսաննա Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Կոմայում գտնվող Շարոնի առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր: