Հունվարի 15-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի հյուսիսային ուղղությամբ:
«Այսօր այցելել եմ «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հանդիպումներ եմ ունեցել նոյեմբերի 5-ի գործով կալանավորված 13 անձանց, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի հետ:
Հունվարի 15-ին, ժամը 12.11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղու թիվ 114 հասցեում՝ չշահագործվող, կիսակառույց թռչնաբուծարանում:
Սակայն Լյուքս Ստեփանյանի հարազատները պահանջել են ապացույց, որ ամբաստանյալի պաշտպանները վթարի են ենթարկվել: Տուժողի հարազատները բողոքել են, որ դատը միտումնավոր հետաձգում են, սակայն այդ հարցին որևէ պատասխան չի տրվել:
Հունվարի 15-ին, ժամը 09.40-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի թիվ 50/5 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Ն. Մ.-ը (1973թ.), Ա. Բ.-ը (1981թ.) և Ա. Մ.-ը(1983թ.) թունավորվել են:
Եղանակի ձևավորման վրա էական ազդեցություն են ունենում արեգակնային ճառագայթումը, ջրային և ցամաքային մակերևույթների դասավորությունը, օվկիանոսային հոսանքները, տեղանքի ռելիեֆը և ծովի մակերևույթից ունեցած բարձրությունը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հատկապես կարևոր գործերի քննիչի երեք թափուր պաշտոնի համար բաց մրցույթ է հայտարարել։ Այդ մասին հայտարարություն է տեղադրվել ՀՔԾ-ի պաշտոնական կայքում։
«Երեխու ձեռքերը սաղ այրված են, վրան հանգցված ծխախոտի հետքեր կան ու ծեծված է, շատ վատ վիճակի: Խնդիրը սպաների հետ է եղել, ծառայողները իրեն չեն ծեծել: Հիվանդ վիճակում ելել է պլաց, ուշաթափվել ընկել է գետնին»:
Երևանի ոսկու շուկայում (ժողովրդի մեջ հայտնի բաղնիքի ոսկու շուկա) օրվա մեջ երեք ժամով էլեկտրաէներգիան անջատվում է։ Արդյունքում տուժում են շուկայի աշխատակիցները, որոնք աշխատանքային բոլոր ժամերին չէ, որ կարողանում են աշխատել, ու նաև՝ ոսկերիչները։
«Վերջերս բավականին ակտիվացել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին թոշակի ուղարկելու մասին խոսակցությունները: Բնակչության շրջանում նույնիսկ մարզպետացուների անուններ են շոշափվում, որոնք, ըստ տարածված լուրերի, իրենք են շրջանառում իրենց անունները:
Ցանկանում եմ նաև ավելացնել, որ պարոն Քոչարյանի կողմից նախաձեռնված գույք-պարտքի դիմաց գործարքից այս գործարքը մեղմ ասած շահեկանորեն տարբերվում է: Տարբերվում է ոչ միայն նրանով, որ գոյացած պարտքի կեսն իր վրա վերցրեց ռուսական կողմը, կամ նրանով, որ երկարատև ժամանա¬կահատվածի համար գազի գնի կանխատեսելի լինելը լուրջ ձեռքբերում է տնտեսության մեջ ներդրումների խթանման համար, այլ որ սա իսկապես մեր երկրի շահերից բխող ու լուրջ մշակված գործարք է, որն իր հետևից ոչ թե թողնելու է այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ, այլ իրականում կյանք է տալու բազմաթիվ նախաձեռնությունների:
Զարմանալի զուգադիպությամբ՝ Ս. Սարգսյանի կողմից պարգևատրվել են այնպիսի պաշտոնյաներ, որոնք հասարակության կողմից, մեղմ ասած, լավ չեն ընկալվում, օրինակ՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախկին ղեկավար Գրիգոր Ամալյանը, Գա լուստ Սահակյանի որդիներից՝ անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը։
«Հայկական Ժամանակն» այսօր «ասում են» ձևաչափով «տեղեկատվություն» է տարածել այն մասին, թե ես իբր հայտարարել եմ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին այն պատճառով, որ պաշտոն եմ ստանալու»:
Ըստ պաշտոնական տվյալների, դեկտեմբերին ՀՀ բնակչությունն օգտագործել է 122 միլիոն խմ գազ։ Իսկ սա նշանակում է, որ մեկ խմ գազի 156 դրամ գնի պայմաններում, այդքան գազի գումարային արժեքը կազմում է շուրջ 19 մլրդ դրամ։Համեմատության համար՝ 2012 թվականի դեկտեմբերին բնակչությունն օգտագործել է շուրջ 85 միլիոն խմ գազ։ Այն ժամանակ մեկ խմ գազի գինը 132 դրամ էր և հետևաբար ամբողջ բնակչությունը գազի դիմաց վճարել էր 11 մլրդ դրամ։
«Ժառանգության» առաջնորդը նաև ֆինանսական լուրջ խնդիրներ ունի և 1.5 միլիոն դոլարով վաճառքի է հանել Ռազմավարական և ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի 4 հարկանի շենքը, որը գտնվում է Արաբկիր համայնքում (Երզնկյան փողոց):
Ըստ «Հրապարակ» թերթի աղբյուրների, նախկին ոստիկանապետն այդկերպ տոնել է իր վերջին «ձեռքբերումները»՝ երկու շքեղ առանձնատունը Կալիֆորնիայում:
ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովիկ Հովսեփյանը 2014թ. բավական թեժ է դիմավորել։ Նա ամանորյա տոներն անցկացրել է Ծաղկաձորի «Մարիոթ» հյուրանոցային համալիրում։
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունն ակտիվորեն զբաղվում են Արարատյան դաշտավայրը սնուցող ջրային պաշարների հարցով։
Հունվարի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հիվանդության պատճառով մահացել է զինծառայող, 1993 թ. ծնված Հայկ Հովհաննեսի Մակարյանը:
Քաղաքացի Ա. Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հունվարի 15-ին, ժամը 09.40-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 60ա շենքի բնակարաններից մեկի բնակիչ Հ.Ա.-ն թունավորվել է:
Հունվարի 15-ին, ժամը 06.33-ին ահազանգ է ստացվել, որ Արարտի մարզի Արևաբույր գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ:
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 15-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Մանվել Գրիգորյանի խորհրդական Վարդան Վարդանյանը տեղեկացրել է, որ իրականում համագումարի նախապատրաստման կազմկոմիտեի նիստ է տեղի ունեցել:
Առայժմ հայտնի չի մեքենա շահողի անունը, չնայած գիտեն, որ Հայաստանից է։ Բնակարանի տերը Ֆրանսիայի քաղաքացի է։
Ոստիկանները նշված տան բազմոցի մոտ հայտնաբերել են Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա Վարչական շրջանի բնակիչ 61-ամյա Ստեփան Ղազարյանի դին` ամբողջովին վառված ու մոխրացած վիճակում: Բազմոցի կողքին հայտաբերվել է նաև ամբողջովին վառված տանտիրոջ կատուն:
Այս մարդու կենսագրությունն իրոք ուշագրավ է։ 18 տարեկանում նա դատապարտվեց 12 տարի ազատազրկման, և պատիժը պետք է կրեր Կսանսկի բանտում, որը համարվում էր «կարմիր» (գողական օրենքները չէին գործում)։
Գորիսի 1992-1994 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը տարածել է հայտարարություն.
Կիևյան կամրջի վրա բախվել են 71 համարի երթուղին սպասարկող Газель մակնիշի 0742 S համարանիշի, Mercedes մակնիշի 32 UL 399 համարանիշի և Opel Vectra մակինիշի 48 UT 444 համարանիշի ավտոմեքենաները:
Հայտնիների թվում են կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ռեժիսոր, պրոդյուսեր Սուրեն Թադևոսյանը, ռադիո և հեռուստահաղորդավար Եգոր Գլումովը, դերասան, օպերային երգիչ Արման Նշանյանը, հաղորդավար Արմեն Գալյանը, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը, դերասան Սոս Ջանիբեկյանը, ռադիո և հեռուստահաղորդավար Լուսինե Բադալյանը և Ժակը և այլոք։