04 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

00:20 11.01.2014 | Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կադրային նշանակումներ է արել. shamshyan.com

Ոստիկանապետի հրամանով Արամ Ղազարյանը ազատվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից: Մեկ այլ հրամանով Ա. Ղազարյանը նշանակվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ:

23:55 10.01.2014 | Արմեն Մազմանյանի աշխատասենյակն` առանց նրա (լուսանկարներ). yerkir.am

yerkir.am-ը լուսանկարներ է հրապարակել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի աշխատասենյակից, որը նրա մահից հետո դեռևս չէր բացվել:

23:39 10.01.2014 | Արյունալի գիշերային դրամայի գործով նախաքննությունն ավարտվել է

ուրիկ Թամազյանը Վանաձոր քաղաքի իրենց բնակարանում կնոջն ու հարսին՝ Զեմֆիրա Մացակյանին ու Վարդուշ Ղարախանյանին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ իր մոտ գտնվող կացնով բազմաթիվ հարվածներ է հացրել վերջիններիս գլխի, պարանոցի և կրծքավանդակի շրջաններում:

23:14 10.01.2014 | Ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը Ներքին կարմիրաղբյուրի ուղղությամբ

Պաշտպանության նախարարությունը ներկայումս պարզում է հրադադարի խախտման հանգամանքները:

23:01 10.01.2014 | Դոլարը շարունակում է թանկանալ

Այսօր՝ հունվարի 10-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.91 դրամ։ Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.25%-ով կամ 1.03 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 230 հազար դոլար։

22:39 10.01.2014 | Սպանված մատուցողուհին և վկան ամբաստանյալի հետ ինտիմ կապի մեջ են եղել . Փաստինֆո

22-ամյա մատուցողուհի Մարիամ Հունանյանի սպանության աղմկահարույց գործով այսօր հարցաքննվեց դատակոչված վկա՝ Միլենա Միրիջանյանը, ով ամբաստանյալի ընկերուհին է եղել, ով խոստացել էր ամուսնանալ վերջինիս հետ:

21:06 10.01.2014 | Սուրբ ծննդյան գիշերը Մոսկվայի հայկական եկեղեցին փակել է դռները և այցելուներին ետ ուղարկել. hetq.am

Մոսկվայի նորակառույց՝ Սուրբ Պայծառակերտության հայկական եկեղեցու գլխավոր մուտքի դարպասները այցելուների համար փակ են եղել հունվարի 6-ին, և Սուրբ ծննդյան գիշերը եկեղեցի այցելած հայ հավատացյալներին պահակը հորդորել է վերադառնալ տուն, առավոտյան 10:30-ից հետո նոր այցելել եկեղեցի:

20:40 10.01.2014 | Գրանցվել են ապահովագրական ընկերության նոր մասնաճյուղեր

Կենտրոնական բանկի նախագահի 2013 թ. դեկտեմբերի 25-ի որոշումներով գրանցվել են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի «ԷՐԵԲՈՒՆԻ» և «ԱՐԱԲԿԻՐ» մասնաճյուղերը:

20:21 10.01.2014 | Դիլիջանում տեղի ունեցած սպանության հետքերով. ատրճանակը հայտնաբերվել է

Հունվարի 9-ին, ժամը 11.10-ին, 1981 թ. ծնված Արթուր Ա.-ն հեռախոսով հայտնել է, որ նշված օրը, փոխհրաձգության ժամանակ, Նավասարդ Աբգարյանի կողմից օգտագործված «Նագան» տիպի ատրճանակը վերջինս թողել է իր «Պորշ» մակնիշի ավտոմեքենայի սրահում, իսկ ինքն էլ` Մյասնիկյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառի հետնամասում:

20:19 10.01.2014 | Վկա. «Դիլոյան Սամվելը մի կողմ կանգնած էր, էդ հաստատ հիշում եմ»

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի լեփ-լեցուն դահլիճում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, շարունակվում է 2012թ. «Մուշ» ռեստորանային համալիրում փաստաբան Սամվել Շարբաթյանի սպանության մեջ մեղադրվող Սամվել Դիլոյանի, Արտակ և Արեն Վերանյանների դռնբաց դատական նիստը: Դատավարությունը վկաների հարցաքննության փուլում է:

20:05 10.01.2014 | Եղանակը առաջիկա օրերին

Հունվարի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից` թույլ ձյուն:

20:05 10.01.2014 | Սասուն Միքայելյանը՝ Լևոն Խեչոյանի մասին. Եթե այսօր ինչ-որ հաջողություններ ունենք՝ Լևոնն էլ իր ներդրումը ունի. tert.am

Ազգի մեջ տեսակ կա, որը միշտ ազգի փրկության, ճակատագրական պահերին միշտ կարողացել է կանգնել այն թեժ կետերում, էպիկենտրոնում, որտեղ դժվարությունները շատ են: Լևոն Խեչոյանին ես ոչ թե որպես ազատամարտիկ, այլ որպես գրողի եմ փայփայել եմ, ոչ թե տարբերություն եմ դրել, այլ ուղղակի որպես գրող–ազատամարտիկ հազվագյուտ է եղել մեր պատմության մեջ:

19:51 10.01.2014 | Ինչու է Տիգրան Առաքելյանը հեռացել ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի կազմակերպված ակցիայից. news.am

«Օրինակ, խոսք հնչեց, թե Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած՝ բոլոր նախագահները ԿԳԲ-ի արխիվները հանձնել են ռուսներին: Ես ուզում եմ հասկանամ՝ որտեղից դա գիտի, կամ ինքը ԿԳԲ-ից ա, շատ լավ տեղեկացված ա, իրա միջոցով են հանձնել, կամ որտեղի՞ց գիտի: Ու ամենակարեւոր հանգամանքը այն է, որ դա երթի հետ կապ չունի: Դա ի՞նչ կապ ունի դա Շանթի հետ»։

19:39 10.01.2014 | Շարունակվում է կինոռեժիսոր և ակտիվիստ Լուսինե Գևորգյանի բուժման նպատակով կազմակերպված դրամահավաքը (տեսանյութ)

Արդեն 10 տարի է՝ ինչ Լուսինեն ոչինչ չի նկարահանել, նա միայն գրում է և աշխատում իր լայնամետրաժ կինոծրագրերի վրա: Չնայած սոցիալական և առողջական վատ վիճակին, Լուսինե Գևորգյանն ակտիվ մասնակցում է քաղաքացիական կյանքին, ակտիվիստ է:

19:33 10.01.2014 | Ոստիկանությունը՝ Տարոն Մարգարյանի պաշտպանության ժամանակ տեղի ուենցածի մասին

Զանգվածային լրատվության միջոցների հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ 26.12.2013 թ. «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Նանե Սահակյանի ազազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում նախապատրաստվել են նյութեր: Լրագրողը բացատրությամբ հայտնել է, որ նույն օրը, ժամը 13:30-ին, այցելել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան` մասնակցելու Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածուական ատենախոսության հրապարակային պաշտպանությանը:

19:15 10.01.2014 | Լոռու սպանության պատճառը խա՞նդը չէ. Սպանվածի հարազատները նոր մանրամասներ են հայտնում. lorinews.am

Մհերս Արամի համար շատ բան է արել, Արամը մեր տանն է մեծացել, ամեն ինչով օգնել ենք ես ու տղես, խոզ ու հավ ենք տվել Արամին, որ պահեր ու կարողանար երեխեքի հոգսերը հոգար…իրենք ընտանիքով էլ են եկել մեր տուն, իր ա կինն էլ է եկել ու հենց իր կինն աչք ուներ Մհերիս վրա, ոչ թե Մհերս՝ Արամի կնոջ»,-լացակումած պատմել է մայրը: Այսքան ժամանակ Արամի և Մհերի հարաբերությունները եղել են նորմալ. ոչ ոք որևէ կասկածելի բան չի նկատել ու լսել, մայրն ասում է, որ միակ տարօրինակ բանն այն էր, որ Արամը պարբերաբար ասել է, թե «Ախպերս բիզնեսմեն դարձավ, մեզ մոռացավ:

19:01 10.01.2014 | Երևանում աստիճանաբար արդիականացվում են գովազդային կրիչները

Երևանի հատկապես կենտրոնական փողոցներում գովազդային կրիչների արդիականացումը կշարունակվի նաև 2014 թվականին. գովազդային մեծ և միջին կրիչները, որոնց գովազդային մակերեսը դեպի փողոցի երթևեկելի մաս է ձգվում՝ այս տարի ևս ապամոնտաժվելու են։

18:38 10.01.2014 | ՀՔԱ. Տեղեկանք՝ 2013թ.՝ Զինված ուժերում մահացության դեպքերի մասին

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների՝ 2013 թվականին ՀՀ զինված ուժերում գրանցվել է 30 միջադեպ, որի հետեւանքով մահացել է 31 զինծառայող: Միջադեպերից միայն 14-ի դեպքում է ՀՀ և ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հանդիսացել է տեղեկատվության տարածման առաջնային աղբյուր, միաժամանակ մահվան 31 դեպքերից 24-ի վերաբարյալ տարածվել է պաշտոնական հաղորդագրություն

18:20 10.01.2014 | ՀՀԿ-ականը՝ Ռոբերտ Քոչարյանի մասին. Նախագահը սիմվոլ է եղել, և ՀՀԿ-ականներից շատերը աշխատել են նրա հետ. ԳԱԼԱ

Անդրադառնալով այն հանգամանքին, որ այս իրավիճակում գերադասում են լռել ինչպես Սերժ Սարգսյանը, այնպես էլ շատ ՀՀԿ-ականներ, պատգամավորը նշել է, որ Սերժ Սարգսյանը ունի իր կարծիքը, եւ եթե անհրաժեշտություն լինի, արձակուրդի տեղից էլ կարող է մեկնաբանություն տալ կամ միջամտել:

18:04 10.01.2014 | Մերկասառույց և մառախուղ՝ Երևան-Սևան ճանապարհահատվածին

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 18.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

17:22 10.01.2014 | «Բենզին Ռուբո»-ի վրա հարձակման փաստով քրեական գործ է հարուցվել

Ռուբեն Մասումյանը, ով հանրությանն առավել հայտնի է «Բենզին Ռուբո» մակնավամբ, դեկտեմբերի 15-ին գանգուղեղային վնասվածքով, ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն:

17:10 10.01.2014 | Ինչու հնարավոր չէ զարգացնել Երևանի մետրոն. Ա1+

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենն իր կառուցվածքով չի զիջում աշխարհի այլ երկրների մետրոպոլիտեններին:

16:41 10.01.2014 | Ճանապարհների վիճակը այս պահի դրությամբ

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 10-ի ժամը 16.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

16:33 10.01.2014 | Հունվարի 18-ին խորհրդարանական 4 ուժերը հանրահավաք են անցկացնելու. yerkir.am

Այսօր խորհրդարանական 4 խմբակցություններ` ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը», համատեղ խորհրդակցություն են անցկացրել: Խորհրդարանական 4 ուժերը նախանշել են կարևորագույն հարցերը, որոնց շուրջ պետք է հանդես գան համատեղ:

16:12 10.01.2014 | Գագիկ Ծառուկյանը ցավակցել է Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ

Սրտի մեծ կսկիծով տեղեկացա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանի մահվան մասին: Անդառնալի է այս կորուստը ինչպես հայ թատերաշխարհի, այնպես էլ ամբողջ հայության համար: Անժամանակ ընդհատվեց ևս մեկ տաղանդավոր մարդու, մտավորականի ու ստեղծագործողի կյանք:

16:07 10.01.2014 | Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը՝ Լևոն Խեչոյանի մահվան կապակցությամբ

Խորապես ցավում եմ տաղանդաշատ գրող, հայտնի արձակագիր ու մտավորական Լևոն Խեչոյանի անժամանակ մահվան կապակցությամբ: Լևոն Խեչոյանն այն բացառիկ վառ անհատականություններից էր, ով հարուստ գրական ժառանգություն է թողել ժամանակակից հայ գրականությանը, սակայն, ցավոք, որքան մտքեր դեռ մնացին թղթին չհանձնված:

16:05 10.01.2014 | Հայաստանի ազգային հավաքականը ընկերական-բարեգործական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ազգային հավաքականի հետ

2014 թ. հունիսի 6-ին Գերմանիայի Մայնց քաղաքում Հայաստանի ազգային հավաքականը ընկերական-բարեգործական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ազգային հավաքականի հետ:

16:02 10.01.2014 | Մանրամասներ` Լուիզա Ղամբարյանի ավտովթարից. yerkir.am

«Նորմալ է ամեն ինչ. ոչ ինձ մոտ եւ ոչ էլ դիմացի մեքենայի վարորդի մոտ առողջական որեւէ խնդիր չկա, վնասվածքներ` նույնպես: Մեքենաներն են մի քիչ վնասվել, իսկ ես ուղղակի մի քիչ վախեցել եմ»:

15:46 10.01.2014 | Տիգրան Հայրապետյան. «1992թ. վերջին մարդու իշխանությունը»

Ցանկացած ժողովուրդ, որ խաղաղություն է մուրում ՝ պատրաստ զոհաբերելու իր հայրենիքն ու իր անբաժանելի հատվածի կյանքը, դատապարտված է կործանման:

15:20 10.01.2014 | Վթարի է ենթարկվել դերասանուհի Լուիզա Ղամբարյանը. shamshyan.com

Ժամը 14:10-ի սահմաններում Փափազյան-Արամ Խաչատրյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 36-ամյա Լուիզա Ղամբարյանի վարած KIA մակնիշի 30 ՏՕ 504 համարանիշի և Արմավիրի մարզի բնակիչ, 53-ամյա Սամվել Չոբանյանի վարած Daewoo Nexia մակնիշի Լ 16 73 համարանիշի ավտոմեքենաները:

  • Page 1825 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1820
  • 1821
  • 1822
  • 1823
  • 1824
  • 1825
  • 1826
  • 1827
  • 1828
  • 1829
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը