Հունվարի 14-ին, ժամը14.36-ին ահազանգ էստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 11 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արձանագրում ենք, որ Վարչական դատարանը երկու անգամ՝ 14.08.2013թ. եւ 24.09.2013թ. անհիմն պատճառաբանություններով հրաժարվել է վարույթ ընդունել «Բարեւ Երեւան» խմբակցության հայցադիմումները եւ դրանք ետ է վերադարձրել:
Այս տարվա հունվարին Երևանի Ավան վարչական շրջանի Աճառյան 22, N 51 հասցեում կբացվի Յունիբանկի նոր մասնաճյուղ: «Աճառյան» մասնաճյուղը կիրականացնի ֆիզիկական և իրավաբանական անձանց համալիր բանկային սպասարկում, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, բանկային քարտերի տրամադրում և սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում և կոմունալ վճարումների ընդունում:
Հունվարի 13-ի գիշերը ԼՂՀ Քարվաճառի տարածքում գտնվող Չոփռլուի զորամասից ծայրահեղ ծանր վիճակով` գրեթե անգիտակից, Երևանի Մուրացանի զինվորական կենտրոնական հոսպիտալ տեղափոխված զինծառայող, 18-ամյա Մհեր Խլղաթյանին, ըստ դեռեւս ոչ պաշտոնական տեղեկությունների, ծեծի են ենթարկել զորամասի բուժկետում:
Քաղաքացի Սուրեն Սուրենյանցի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
«Heritage Foundation» հիմնադրամը հրապարակել է 2014 թվականի տնտեսական ազատության ցուցիչը, որի տվյալների համաձայն Հայաստանի տնտեսությունն աշխարհի երկրների շարքում զբաղեցրել է 41-րդ տեղը՝ հավաքելով 68,9 միավոր:
ՀՅԴ ԳՄ-ի երեկ կայացած նիստում որոշվել է, որ ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանին ԱԺ ՀՅԴ խմբակցությունում կփոխարինի Միքայել Մանուկյանը:
Գիշերը տեղացած ձյունը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքում խափանումներ է առաջ բերել: Սակայն առավոտվա ժ. 8-ից օդանավակայանը վերադարձել է աշխատանքային բնականոն ռեժիմի:
Երեկ Առավոտ-ը գրել էր, որ ոստիկանության 6-րդ վարչությունը խուզարկում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը, սակայն ավելի ուշ Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, պատասխանելով հենց «Առավոտ»-ի հարցին, թե ինչո՞ւ են ոստիկանները խուզարկել Ղուկասյանի առանձնատունը, պատասխանել է` «խորհուրդ կտամ քիչ հետևել կայքերին, դրանք հիմարություն են տարածում»:
«Տեսակցությունների արգելքը հանել են: Մեր պայքարի առաջին պտուղները ստացանք: Այժմ գնում եմ պապայի մոտ իսկ հետո կշարունակենք պայքարը նրանց ազատության»:
Ազգությամբ քուրդ 56-ամյա Մոհամադ Ասադը Հայաստան է ժամանել Նիդեռլանդներից՝ նախորդ տարվա վերջին օրը, դեկտեմբերի 31-ին։ Երկար տևող հանգստյան օրերը գարմացրել են նրան, կարևոր գործով է այստեղ, քաղաքական ապաստան է ուզում Հայաստանում։
Ճանապարհային ոստիկանությունը, պայմանավորված ձյան առատ տեղումներով, այսօր ժամը 6.00-ից սկսել է «Օգնություն ճանապարհներին» միջոցառումը, որի նպատակն է՝ աջակցություն ցուցաբերել վարորդներին, հարկ եղած դեպքում որոշ ճանապարհահատվածներում սահմանափակել երթևեկությունը, դուրս բերել և տեղափոխել ձյան մեջ թաղված մեքենաները, անհրաժեշտության դեպքում տեղափոխել ու տեղավորել ուղևորներին, վարորդներին իրազեկել ճանապարհների վիճակի մասին:
Հունվարի 09.07-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մեհրաբյան փողոցում` նախկին գարեջրի գործարանի տարածքում, կիսաքանդ պատի մեջ այրվում է ապակեբամբակ:
Հունվարի 14-ին, ժամը 09.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 2 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քննարկվել է Մաքսային Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության և այս ենթատեքստում` Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև հետագա համագործակցությունը:
Այն 6-9 տարեկանների համար նախատեսված ձեռնարկ է: Գրքի 1-ին մասը հրատարակվել է 2008 թվականին, 2012 թվականին հրատարակվել է 2-րդ մասը «Էդիթ Պրինտ» հրատարակչությունում:Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ: Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ է, ո՛չ էլ՝ ուսումնաօժանդակ նյութ»:
Ինչպես գրում է թերթը, վերջին օրերին քաղաքում հասարակական տրանսպորտից օգտվելու համար անհրաժեշտ է հագնվել շատ տաք և ունենալ ծով համբերություն, քանի որ մի քանի ուղղություններով ավտոբուսներն ու երթուղային տաքսիները երթևեկում են 15-20, երբեմն էլ 30 րոպե միջակայքուվ։
Ինչ վերաբերում է Քոչարյանի առաջնորդությանը, դա քիչ ավելի հեռու գնացող ենթադրություն է, նման խնդիր դրված չէ, որևէ կուսակցության օրակարգում նման խնդիր դրված չէ: Առավել ևս այսօր այդ առաջնորդության հիմնական բեռն ընկնում է ՀԱԿ-ի վրա, ուստի այդ հարցում նման խնդիր չեմ տեսնում, դրա անհրաժեշտությունն էլ չկա:
Իրավապահները երեկ «մի թեթև հիշել են» Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։ Երեկ կայքերում տեղեկության հայտնվեց, որ ոստիկանության 6-րդ վարչությունը մտել Ղուկասյանի առանձնատուն և շուրջ մեկ ժամ խուզարկություն իրականացրել։
Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը կառավարությունից 36,1 միլիոն դրամ փող է ուզում։ Այդ փողով, րստ Գորիկ Հակոբյանի, պետք է վճարվի Հայաստանում տեղակայված ռուսական զորամիավորումների, այդ թվում՝ սահմանապահ զորքերի և նրանց հասցեով ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերը։
Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում ՀՀ ՔՕ 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Հունվարի 14-ին, ժամը 00.35-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին` թունելի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է շտապ օգնություն:
Կենտրոնական կայազորային հոսպիտալ տեղափոխված զինծառայող, Երեւանի բնակիչ, 18-ամյա Մհեր Խլղաթյանի դեպքով նշանակվել է ծառայողական քննություն։
ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
«Դատարանը գտավ, որ դեռ գործողություններ ունի անելու, կալանքը երկարացրեց երկու ամսով, իմ միջնորդությունը մերժեց»,- ասել է փաստաբանը:
«Նա պատրաստ է ներել ամուսնուն, սակայն ցանականում է հնարավորինս շուտ իմանալ Ֆրանսուա Օլանդի հետագա մտադրությունների մասին»:
Դեպքից հետո զինծառայողը գնացել, ներկայացել է ոստիկանություն, նա այժմ ձերբակալված է:
Ականատեսի վկայությամբ Հենրիխը բավականին էժան է գնել տունը, քանի որ այն գրեթե կրկնակին արժե: Միայն խոհանոցում հավաքված է 45000 եվրոյի կահույք, որ Գյոտցեի հայրը նույնպես փորձել է վաճառել Հենրիխին:
Ամանորյա տոներին ընդառաջ Ծաղկաձորում վերաբացվել է «Մուլտի Ռեսթ Հաուս» հյուրանոցային համալիրը, որտեղ ամիսներ շարունակ վերակառուցման, նորովի հարդարման աշխատանքներ էին ընթանում: Հանգստյան համալիրը նախատեսված է ավելի քան 300 այցելուների համար: Հյուրանոցային համալիրի վերաբացման հանդիսավոր արարողությանը ներկա է եղել «Մուլտի Գրուպ»կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը՝ ընտանիքի հետ միասին: Գագիկ Ծառուկյանը շրջել է հյուրանոցային համալիրի տարածքով, ծանոթացել կատարված աշխատանքներին: […]
Ժամը 22:00-ի սահմաններում Բագրատունյաց փողոցում, Երևանյան լճի հարևանությամբ բախվել են ВАЗ 21 015 մակնիշի 33 UR 062 համարանիշի, BMW մակնիշի 08 SU 199 համարանիշի և Daewoo մակինիշի Լ6909 համարանիշի ավտոմեքենաները: