Այսինքն այս պահին քաղաքացիների ձեռքի տակ գտնվող հին անձնագրերն ուժի մեջ են մինչև վավերականության ժամկետի ավարտը, որից հետո պարտադիր է նոր՝ կենսաչափական անձնագրի ու նույնականացման քարտի ձեռքբերումը:
Այսինքն ոստիկանությունը պաշտոնապես հերքու՞մ է տարածված տեղեկատվությունը. «Ես ասում եմ ու կրկնում, որ վարչության աշխատակից չի գործուղվել Գյումրի, դա արդեն հաստատում է այն, որ նման բան ուղղակի չի կարող լինել»,- արձագանքել է Աշոտ Ահարոնյանը:
Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 8-րդ շենքի առաջին հարկի բնակիչ Շալիկո Դարբինյանը փորում է իրենց շենքի եւ փողոցի մայթի միջեւ գտնվող տարածքը, որպեսզի այնտեղ կարտոֆիլ ցանի:
«Առաջին հայացքից թվում է, թե ես չէ, որ պետք է այս պահին խառնվեմ ՀՀ երկրորդ նախագահի և վարչապետի «բանավեճին»։ Երկուսի և՛ քաղաքական, և՛ տնտեսական ընդդիմախոսն եմ»։
այաստան մուտք են գործել հինգ նոր աղանդ: Դրանք են Ջերմուկում գործող «Կյանքի ջուր» եկեղեցին, Բջնիում գործող «Աստծո թագավորական քահանայություն» եկեղեցին, Սևանի «Ավետաբեր» եկեղեցին, Չարենցավանի «Երգ երգոց» աղանդը և Լիբանանից Հայաստան ներթափանցած «Կյանքի աղբյուր» աղանդը, որը «Կյանքի խոսք» աղանդի մի ճյուղ է:
Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները Aravot.am-ին փոխանցել են, որ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները խուզարկում են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը:
Բանն այն է, որ թեև Կ. Աթանեսովայի ընտանիքը երկրաշարժի հետևանքով կորցրել է բնակարան և անցած տարիների ընթացքում բնակվել է կոմունալ բոլոր հարմարություններից, անգամ կոյուղուց ու ջրից զուրկ վագոն-տնակում, հաշվառված է անօթևանների հերթացուցակի առաջնային մասում, սակայն մինչև օրս պետության կողմից այդպես էլ բնակարանային փոխհատուցում չի ստացել:
ԼՂՀ շրջաններում ջրամատակարարման համակարգերի շահագործման արդյունավետության բարձրացման հնարավորությունները քննարկվել են ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։
«Եվ այսպես, դեկտեմբերի 14-ին Վահանն իսկապես ինձ հարվածել է՝ տարօրինակ ձեւով մի քանի տարվա վաղեմության մի իրադարձություն հիշելով:»
Հունվարի 15-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ:
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Հունվարի 11-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, հոգեներգործուն դեղամիջոցներ պահելու կասկածանքով, Շինարարների փողոցի 15 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արթուր Հ.-ին, որի բնակարանի հյուրասենյակում հայտնաբերվել է «Ազելեպտին» տեսակի հոգեներգործուն դեղահաբ:
«Իմ տպավորությունը չափազանց բարձր է Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից: Դա բարձր արժեք ներկայացնող հարցազրույց էր»,- ընդծել է տնտեսագետը եւ նշել, որ Ռոբերտ Քոչարյանի բարձրացրած խնդիրների առումով իրավիճակը Հայաստանում հենց այնպիսին է, ինչպես որ նա ներկայացրել է սեղմ, դիպուկ եւ ամբողջական տեսքով:
«Դուք կարողանում եք առաջ քաշել նոր գաղափարներ եւ կարողանում եք նաեւ, ինչու ոչ, առաջնորդել մեր հասարակությանը: Այդ տեսակետից չափազանց կարեւորում եմ»:
Այս տարվանից «Այբ» ավագ դպրոցում կգործեն միջին դպրոցի դասարաններ: Այդ մասին Մեդիամաքս-ին ասել է դպրոցի փոխտնօրեն Վիգեն Շիրվանյանը:
Այսօր՝ հունվարի 13-ին, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին սատարելու եկած տասնյակ ազատամարտիկների եւ լրագրողների թույլ չեն տվել մտնել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ:
«Երկու մտերիմ զինակիցների բանավեճ է: Հույս ունեմ` նրանց միջև տնտեսագիտական բանավեճն ավելի կխորանա, որը կբացառի զգացմունքայնությունը: Շատ օգտակար եմ համարում այդ բանավեճը»:
Հունվարի 13-ին, ժամը 13.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 2ա հասցեում գտնվող «Լոռի-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի վարչական տարածքում գետնի վրա առաջացել են ծալքավորումներ. անհրաժեշտ է օգնություն:
2014թ. հունվարի 20-ին, ժամը 12:00-ին, ՀՀ ֆինանսների նախարարությունում (Մելիք-Ադամյան 1) կկայանա վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման հանձնաժողովի նիստը։
Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 11 UL 489 համարանիշի, 31-ամյա Արամ Մանուկյանի վարած BMW մակնիշի 80 OO 090 համարանիշի և 32-ամյա Էդգար Խամոյանի վարած Opel Vectra մակինիշի 11 ԼԼ 412 համարանիշի ավտոմեքենաները:
Որոշվել է այս անգամ արդեն արձագանքել Քոչարյանի հայտարարություններին: Ուշագրավ է, որ հիմա վարչապետին պաշտպանելու եւ Քոչարյանին քննադատելու են «պլինտուսից ցածր» գտնվող ՀՀԿ-ակաները` երիտհհկականներն ու մարդիկ, ովքեր Քոչարյանի տրամաչափից շատ փոքր են:
Հունվարի 11-ին, ժամը 20.30-ին, 1980 թ. ծնված Արտեմ Կ.-ն ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ի սահմաններում, Մարալիկ քաղաքի բնակիչներ` 1987 թ. ծնված Գոռ Մ.-ն, 1989 թ. ծնված Տարոն Մ.-ն և 1957 թ.ծնված Վարազդատ Մ.-ն ավտոմեքենան կայանելու պատճառով վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել իրեն ու պատճառել վնասվածքներ:
Այսօր՝ հունվարի 13-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.75 դրամ։ Ուրբաթ օրվա համեմատ դոլարը էժանացել է 0.28%-ով կամ 1.16 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 350 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի միջին գինը բարձրացել է մինչև 406 դրամ, վաճառքինը՝ 409 դրամ:
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում պրոռեկտորներից մեկը կնշանակվի ժամանակավոր պաշտոնակատար:
Մինչև Երևան տեղափոխելը զինվորը մի քանի օր ունեցել է թոքերի լուրջ խնդիր և զորամասի բուժկետում նրա նկատմամբ բռնություն են կիրառել բժիշկն ու բուժակները, որոնցից ավելի ագրեսիվ պահվածք է դրսևորել ոմն Արմանը և Նարեկը:
Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ, 38-ամյա Արթուր Գեւորգյանի մահվան պատճառը բժիշկների ուշանալը չէր:
«Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում, արա՛: Որ փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»: Այս արտահայտությունը վիրավորել էր եզդի ժողովրդի ազգային արժանապատվությունը։
«Ա1+»-ի հարցին՝ արդյոք հրաժարական կտա Երևանի՞ քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյան որդու պատճառով, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բացասական պատասխան տվեց՝ զարմանալով հարցից։
Չեմ կարծում, որ որեւէ լուրջ քաղաքական ուժ կամ քաղաքական գործիչ հանրապետությունում ստեղծված այս ծանրագույն վիճակի հիմնական մեղավորը պետք է փնտրի կառավարության մեջ: Անշուշտ, կառավարությունը ստեղծված իրավիճակի կարեւոր պատասխանատուներից է, բայց ոչ հիմնականը: