04 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

21:18 09.01.2014 | Ինչու է Դավիթաշենի կամրջի վրա երթևեկության համար թույլատրելի արագությունը ժամանակավորապես սահմանվել 40 կմ/ժ

Հայտնում ենք, որ նման կարգը սահմանվում է ամեն տարի, և բացառապես` անվտանգության նկատառումներով, կամրջի վրա մերկասառույցի պայմաններում վթարների հավանական դեպքերը կանխելու նպատակով:

21:01 09.01.2014 | Դոլարը կտրուկ թանկացել է

Այսօր՝ հունվարի 9-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 407.88 դրամ։ Դոլարը թանկացել է 0.43%-ով կամ 1.7 դրամով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 1.3 միլիոն դոլար։

20:20 09.01.2014 | Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հունվարի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից թույլ ձյուն:

20:01 09.01.2014 | Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերին

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի նպատակն է ապահովել հատուկ բանկային հաշիվների համար համապատասխան իրավական դաշտը:

19:56 09.01.2014 | Տիգրան Կարապետյանը տաք երկրներում ման է գալիս. news.am

«Մի քանի տաք երկիր էլ պետք է գնա: Երեւի մի 2 ամսից նոր գա: Ես իր հետ խոսել եմ. ծիծաղեց եւ ասաց. «Տո ինչ ուզում ա թող գրեն: Ես ման եմ գալիս, վիճակս լավ է, տաք երկրներում եմ ու ամեն ինչ նորմալ է»,- ասել է Արտակ Հարությունյանը՝ հավելելով, որ Տիգրան Կարապետյանի ունեցվածքը Վոլգոգրադում է:

19:39 09.01.2014 | ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հունվարի 8-ին, ժամը 16.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել են 1958 թ. ծնված Արմեն Հ.-ին

19:29 09.01.2014 | Փորձագետ. Հայաստանը ժողովրդագրական աղետի շեմին է. azatutyun.am

Մոտակա 5-6 տարվա ընթացքում մեզ մոտ ամուսնությունների թիվը գնալով նվազելու է, բնականաբար կնվազի նաև ծնվածների թիվը: Իսկ տարեցների տեսակարար կշիռը կավելանա: Եվ կարող է դա հանգեցնել բնական աճի բացասական մնացորդի

18:50 09.01.2014 | Պաշտոնանկություններ ոստիկանությունում. news.am

Այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել են Դիլիջանի բաժնի ղեկավար կազմի ներկայացուցիչները բաժնի պետ Արթուր Եգանյանը, քրեական եւ քննչական վարչության պետերը:

18:40 09.01.2014 | Հետախուզվում էր ավազակային հարձակում կատարելու մեղադրանքով

Հունվարի 8 – ին, ժամը 18.20-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Գաջեգործների փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Վարդան Մ. – ին:

18:10 09.01.2014 | Բանտում տոն չկա (տեսանյութ)

Մինչ հայ ժողովուրդը տոնում էր Ամանորը՝ ով խոզի բդով, ով՝ հավի բդով, ով էլ՝ կոկորդիլոսի կամ ընձուղտի մսով, Նուբարաշենի բանտում մեկ տասնյակից ավել քաղբանտարկյալներ հացադուլ են անցկացնում՝ բողոքելով իրենց հարազատների հետ տեսակցության արգելքի դեմ:

18:07 09.01.2014 | Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Գորիսի տարածաշրջանի Շուռնուղ գյուղի տարածքում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00-ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:

18:04 09.01.2014 | «Ռոսնեֆտը» ձեռք է բերել «Միկա Լիմիթիդ» ընկերության բոլոր նավթային ակտիվները

Ձեռք են բերվել «Միկա Լիմիթիդ» ընկերության ոչ միայն ավտոլցակայանները, նավթի բազաները, այլև գրասենյակային տարածքները: Ճիշտ է, այս տեղեկատվության պաշտոնական հաստատում առայժմ չի ստացել:

17:42 09.01.2014 | «Լկտիներին պետք է պատժել». Սեյրան Օհանյան. galatv.am

«Վերջին երկու ամիսների ընթացքում մենք գրեթե բացառեցինք մեր կողմից ցանկացած պատասխան, որպեսզի հակառակորդին էլ հանդարտության կոչ անենք, բայց փորձը ցույց է տալիս, որ այդպիսի դեպքերում նրանք ավելի են լկտիանում, իսկ լկտիներին պետք է պատժել»:

17:34 09.01.2014 | Վարդան Հարությունյան. 2014թ. տեմպերը պետք է լինեն ավելի բարձր, իսկ ծրագրերն՝ ավելի արդյունավետ

Վ. Հարությունյանը հանձնարարեց շարունակել ձմռան շրջանի հետ կապված պլանային աշխատանքները և հատուկ ուշադրություն հատկացնել մատուցվող ծառայությունների որակին, գազամատակարարման անվտանգության պահանջներին:

17:13 09.01.2014 | «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը ցավակցում է

Մեզանից հեռացավ Լևոն Խեչոյանը` հայազգի տաղանդավոր գրողը, ճշմարիտ մտավորականն ու Հայրենիքի զինվորը:

17:07 09.01.2014 | Շանթ Հարությունյանը տեղափոխվել է հիվանդանոց. panorama.am

Այսօր ժամը 14:00-ի սահմաններում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը, որը արդեն 16 օր է` հացադուլի մեջ է, տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրել է նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը: «Շանթի վիճակը թուլացել է և հավանաբար այլ ելք չի եղել, քան հիվանդանոց տեղափոխելը», -փոխանցել է տիկին Պետրոսյանը` ընդգծելով, որ Շանթ Հարությունյանը միևնույնն է […]

17:03 09.01.2014 | Լևոն Խեչոյանին վերջին հրաժեշտը՝ հունվարի 11-ին

Արձակագիր, ազատամարտիկ Լևոն Խեչոյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 17-ից Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Վերջին հրաժեշտը` հունվարի 11-ին, ժամը 12-14-ը, Ծաղկաձորի Կեչառիս վանքում: Հուղարկավորությունը` նույն օրը, ժամը 14-ին, Հրազդան քաղաքի ընտանեկան գերեզմանատանը:

16:59 09.01.2014 | Նախարարները վարչապետին չպաշտպանեցին (տեսանյութ). yerkir.am

Այսօր` կառավարության` այս տարվա առաջին նիստից հետո, որոշ նախարար-փոխնախարարներից փորձեցինք պարզել, թե ինչ դիրքորոշում ունեն նախորդ տարեվերջին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտնի հարցազրույցի վերաբերյալ, որում նա անդրադարձել էր նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

16:45 09.01.2014 | Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արմեն Մազմանյանի մահվան կապակցությամբ

Իր հախուռն բնավորությամբ նա անմասն չմնաց ո՛չ հայրենիքի պաշտպանության գործին, ո՛չ էլ Հայաստանում տեղի ունեցող հասարակական գործընթացներին:

16:42 09.01.2014 | Սերժ Սարգսյան. Ծանր է կորուստը, մանավանդ նկատի ունենալով այն, ինչ Լևոն Խեչոյանը չհասցրեց գրչին հանձնել

Ծանր է կորուստը, մանավանդ նկատի ունենալով այն, ինչ Լևոն Խեչոյանը չհասցրեց գրչին հանձնել: Բայց այն, ինչ նա հասցրեց անել որպես ազատամարտիկ, որպես քաղաքացի և արվեստագետ, արժանի է բարձրագույն գնահատականների:

16:35 09.01.2014 | Պատգամավորի ընկերությունը երկու շաբաթ է, չի սպասարկում 4 գյուղերի երթուղին

Դեկտեմբերի 25-ից Արմավիրի մարզի Դողս, Ամբերդ, Լեռնամերձ, Աղավնատուն գյուղերի բնակիչները զրկված են հասարակական տրանսպորտից: Այս գյուղերը հարեւան են եւ սպասարկվում են հասարակական նույն տրանսպորտով: Սովորաբար օրական 10 անգամ ավտոբուս պետք է մտնի նշված համայնքներ, սակայն տոներից առաջ եւ հիմա բնակիչները նույնիսկ մեկ ավտոբուսի են կարոտ:

16:21 09.01.2014 | Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է (տեսանյութ)

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան օրն է:

15:42 09.01.2014 | Մանվել Բադեյանի վարքը կքննվի հունվարի 15-ից հետո. Ա1+

ԱԺ էթիկայի հանձնաժողովը պետք է քննի ԱԺ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանի վարքը։ Դրա համար նախորդ տարվա վերջին հանձնաժողով էին դիմել «Սինջար եզդիներ ազգային միավորումը» եւ «Եզդիների ազգային կոմիտեն»։

15:13 09.01.2014 | Թևան Պողոսյանը մտածում է մանդատը ետ վերցնելու մասին. ԳԱԼԱ

Մենք խնդրել ենք Թևան Պողոսյանին, որ վերանայի մանդատը վայր դնելու իր որոշումը և դառնա խմբակցության ղեկավար: Այնպես որ դեռ ժամանակ կա, հույս ունենք, որ Թևան Պողոսյանը կշարունակի իր պատգամավորական գործունեությունը, այս դեպքում ոչ մի խնդիր չի առաջանա, իսկ հակառակ պարագայում պարոն Ռուբեն Հակոբյանը կլինի ղեկավար:

15:12 09.01.2014 | Հունվարի 10-ին մի շարք համայնքներ և մարզեր կհոսանքազրկվեն

Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հունվարի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն

15:01 09.01.2014 | «Վարդաշեն» ՔԿՀ-ում մասնակիորեն վերականգնվել է էլեկտրաէներգիան

«Վարդաշեն» ՔԿՀ-ում էլեկտրաէներգիայի բացակայության մասին լուրերը հաստատեցին նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից։

14:34 09.01.2014 | Ովքե՞ր են Ռոբերտ Քոչարյանի «հավատարիմ» զինվորները. ԳԱԼԱ

Պուտինի վերադարձից հետո միշտ այդ հնարավորությունը կա, որ Քոչարյանը վերադառնա քաղաքական բեմի վրա: Այսպես ասենք` Քոչարյանը քար է Սարգսյանի կոշիկի մեջ:

14:23 09.01.2014 | Բացահայտվել է նախկին զինվորականի սպանությունը. դրդապատճառը խա՞նդն էր. shamshyan.com

«Եթե Լոռու մարզի ոստիկանները կարճ ժամանակում չբացահայտեին սպանությյունը, ապա ում վրա ասես կմտածեինք, իսկ քանի որ սպանվածը նախկին զինվորական էր, իսկ հետո էլ զբաղվում էր բիզնեսով, հույս չունեինք, որ ոստիկանները մինչև հաջորդ օրը կբռնեին սպանությունը կատարողին»:

14:14 09.01.2014 | «Ցիտո ֆարմը» թմրամիջոցներ կներմուծի Հայաստան

ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումներով Երևանի «Ցիտո ֆարմ» ՍՊԸ-ին երեք տարով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր

13:50 09.01.2014 | Գագիկ Ջհանգիրյանի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք

Մատաղիսի գործ: Թերևս բոլորը այս արտահայտությունը լսելով վերհիշում են արդեն մեկ տարի առաջ ավարտված դատական գործընթացը և Մատաղիսում տեղի ունեցած դեպքերը: Բոլորն են հիշում ինչպես արդարացվեցին տարիներ շարունակ դաժան սպանության մեջ մեղադրվող երեք երիտասրադները` Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը:

  • Page 1827 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1822
  • 1823
  • 1824
  • 1825
  • 1826
  • 1827
  • 1828
  • 1829
  • 1830
  • 1831
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը