13 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

00:43 29.05.2014 | Բջջային հեռախոսների հին մոդելների գները բարձրանում են` հասնելով մինչեւ 1000 եվրոյի

Գնորդների շրջանում հատկապես մեծ պահանջարկ է վայելում
Nokia 8210-ը, որի արժեքը հասնում է 60 եվրոյի, իսկ ահա Nokia 8800 Arte մոդելը հնարավոր է ձեռք բերել 1000 եվրոյով:

00:12 29.05.2014 | Դավիթ Գյուրջինյան. «Միկոյանի պես մարդու արձանը չեն դնում»

«Նա հազարավոր մարդկանց գնդակահարելու, հազարավորների բռնության ենթարկելու մասնակից է եղել: Այդպիսի մարդու արձանը չեն դնում, որքան էլ Կարիբյան ճգնաժամի ժամանակ ինչ-որ բան արած լինի, կամ Խորհրդային Միությունում բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցրած լինի: Դա կապ չունի»:

23:51 28.05.2014 | Քաղցկեղի ամենավտանգավոր տեսակներից մեկը հաղթահարված է

Կրծքագեղձի քաղցկեղի ամենաագրեսիվ տեսակի դեմ պայքարի նոր միջոց է հայտնաբերել: Խոսքը քաղցկեղի HER2-դրական տեսակի մասին է, որն ախտորոշվում է յուրաքանչյուր 4-րդ հիվանդի մոտ: Այս տեսակի քաղցկեղի բջիջներն արտազատում են մեծ քանակությամբ սպիտակուցային HER2:

23:29 28.05.2014 | «Ֆաշիստ» պիտակին արժանանալը չի խոչընդոտում արիացի դիզայներին ստեղծագործել. «Հաճախ եմ ընկնում կռիվների մեջ». Medialab.am

Հին հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի աստված Վահագնի կարմիր խաչը, նրա ութանիստ աստղն ու արիացիների առաջին խորհրդանշան համարվող արևախաչը` պատկերված Գողթան գավառի արիացիներից սերող Վլադիմիր Բադալյանի գունագեղ հագուստին, խորհրդանշում են նրա հոգևոր կապը բնության ու արևի հետ: Արիացիները, որոնք կոչվում են նաև արևորդիներ, հեթանոսական համայնք են Հայաստանում, որոնց հավատը ցեղակրոնությունն է:

22:55 28.05.2014 | Մերկելը գլխավորում է աշխարհի ամենաազդեցիկ կանանց վարկանիշային ցուցակը

Առաջին տասնյակում են նաեւ ԱՄՀ ղեկավար Քրիսթին Լագարդը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման:

22:37 28.05.2014 | «Մինչ այսօր ոչ մի ձերբակալված չկա, ախր մեր երեխան հո հավի ճուտ չէ․․․». Մահացած զինծառայողի հարազատները սպասում են. ԳԱԼԱ

Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանի հարազատներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ չնայած գործի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն մինչ այժմ պատասխանատու մարմինները լռում են:

22:10 28.05.2014 | Ծանոթի անունով ապառիկ «նոութբուք» համակարգիչ և բջջային հեռախոս է վերցրել և վճարումները չկատարելով` դիմել փախուստի

Ոստիկանները պարզել են, որ Արթուրը 1989 թ. ծնված Արթուր Հ.-ն է, որը մայիսի 26-ին, ժամը 13.50-ին, բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:

21:51 28.05.2014 | Հայաստանում հէկ-երի պատճառով հնարավոր է՝ մի շարք ձկներ վերանան

«Մի կողմից՝ փոքր հէկ-երը համարվում են այլընտրանքային էներգետիկայի, վերականգնող էներգետիկայի զարգացնող, բայց, ցավոք, մեզանում ավելի շատ իր բացասական երևույթն արտահայտվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը` խոսելով շրջանառվող տեսակետների մասին, թե Հայաստանում փոքր հէկ-երի զարգացումը կարող է վտանգել որոշ ձկնատեսակների կյանքը:

21:42 28.05.2014 | Հռոմի պապը մտադիր է 2015 թվականին այցելել Հայաստան. PanARMENIAN.Net

90-տոկոսանոց վստահությամբ կարելի է ասել, որ եթե Աստված կամենա, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2015 թվականին կայցելի Էջմիածին Հայոց ցեղասպանության1,5 միլիոն նահատակների սրբադասման կարգին մասնակցելու նպատակով, հայտարարել է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավար Շահե վարդապետ Անանյանը:

21:16 28.05.2014 | Մանրամասներ՝ «Մոսկվիչկայում» տեղի ունեցած միջադեպի մասին

Այսօր ժամը 14:30-ի սահմաններում «armlur.am»-ի լրագրողները «Մոսկվիչկա» սուպերմարկետից գնել են սննդամթերք՝ կոնկրետ բրնձով փլավ, որիմեջ եղել է ապակու կտոր: Կտրոնը, փլավի տարան և ապակին վերցրած մեր աշխատակիցները ժամը 16:00-ի սահմաններում գնացել են սուպերմարկետ պարզելու, թե ինչու են վաճառում սննդամթերք, որտեղ առկա են մարդու առողջության համար վտանգավոր «բաղադրիչներ»: Բնականաբար, վաճառողների, տնօրենի և մյուս աշխատակիցների հետ ողջ զրույցը լրագրողները ձայնագրել են՝ հետագայում ապացուցողական բազա ունենալու համար:

21:10 28.05.2014 | Կինը աշխատանքի տեղավորելու պատրվակով 5.500 դոլար է վերցրել և անհետացել

Պարզվել է, որ Մայան 1975 թ. ծնված Մարիամ Մ.-ն է, որը մայիսի 26-ին, ժամը 19.00-ին, ներկայացել է բաժին:

21:09 28.05.2014 | «Ցեղասպանության խորհրդանիշը շատ լավն է, բայց միայն խորհրդանիշ ունենալը քիչ է». Դիաննա Համբարձումյան

Մեզ հետ զրույցում Դ. Համբարձումյանն ասաց, որ չգիտի՝ միջոցառումներին ինչ է լինելու, բայց նրա կարծիքով` խորհրդանիշը շատ լավ է մտածված. «Որովհետև, ի վերջո, լացուկոծը պետք է թողնել մի կողմ և գնալ ժպտալու, հաղթելու: Իսկ դրանցից ես այդ տպավորությունը ստացա, այսինքն` վաղուց ուզում էի, որ այդպես ապրենք, մեր հայացքը միտված լինի ապագային: Ես չեմ ասում՝ միանգամից հանենք ու շպրտենք մեր հիշողությունից: Ամենևին՝ ո՛չ: Դրա համար էլ անմոռուկն այդ տեսակետից լավ խորհրդանիշ է: Բայց շատ լավ էր, եթե ճիշտ եմ հիշում, դեղին գույնի մասը` հայացք ապագային: Մի խոսքով, զգացի, որ այդ լացուկոծից, այդ վշտակոլոլ, անընդհատ սպանվածի բարդույթով ապրելուց ձերբազատվելու միտում կա, դրա համար այդքանով ինձ դուր եկավ»:

20:32 28.05.2014 | Ալեքսանդր Ամարյանը՝ Հայր Կոմիտասի մեքենան ջարդելու մասին. Մարդը ոչ մեկի ոտքերի տակ սապոն չի դրել, ոչ էլ ինչ-որ պաշտոնի հավակնություն ունի

500 հավատացյալ դուրսն են մնացել: Մարդկանց հեռացրել են, քանի որ նրանք իրենց դեմ խոսել են` բացահայտել են իրենց միջի խախտումները, հովվի կարգադրությամբ աշխատողներին հեռացրին, 500 հավատացյալ մնաց դուրսը, ոչ հավատքատեղ ունեն, ոչ մի բան: Սա արդեն անվտանգության հարց է: Ինչի՞ համար: Ինչ-որ անձնական կռվի, զրույցի համար: Հիմա այդ դատական պրոցեսն ընթանում է:

19:50 28.05.2014 | 61-ամյա կինը տանից դուրս է եկել և չի վերադարձել. shamshyan.com

Հ. Պետրոսյանի հարազատները խնդրում են քաղաքացիներին, ովքեր տեղեկություններ ունեն նրա վերաբերյալ, թող հայտնեն մոտակա ոստիկանության բաժին:

19:30 28.05.2014 | 80-ամյա Մուրադ պապը խնամում է 5 անչափահասի (տեսանյութ)

Գյումրու թաղամասերից մեկի թիվ 62 տան խարխուլ պատերի ներսում են ապրում 80-ամյա Մուրադ Հովհաննիսյան ու 5 անչափահաս թոռները: Երեխաները երկկողմանի ծնողազուրկ են:

19:28 28.05.2014 | Ինչու ազգային անվտանգության ծառայողները չեն տուգանվում. «Ա1+»

Վարորդները շարունակում են դժգոհել արագաչափերի տուգանքների չափերից։ Իշխանություններին փորձում են հասկացնել, որ հանրությանը այսքան մեծ չափի տուգանքներով չպետք է խեղդել, եւ որ դա ուղղակի ռեկետի ձեւ է ու ոչ պետական, այլ մասնավոր ռեկետի ձեւ է:

19:10 28.05.2014 | «Հաղթանակ, որի շնորհիվ մենք այսօր ձեռք ենք բերել մեր ապրելու իրավունքը». Աղվան Հովսեփյան. pastinfo.am

Ավանդական դարձած տոնակատարությունը մեկնարկեց Ապարան քաղաքի հրապարակից, մասնակիցները քայլերթով բարձրացան դեպի «Վերածնունդ» հուշահամալիր, որից հետո ծաղկեպսակ դրեցին ինչպես հուշահամալիրի մոտ, այնպես էլ՝ Դրոյի և Արցախյան հերոսամարտում զոհվածների հուշակոթողներին:

19:02 28.05.2014 | Հովհաննես Մանուկյանը շրջայց է կատարել

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր լրագրողների հետ շրջայց կատարեց Արագածոտնի մարզի Կարբի գյուղում գտնվող «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի նորակառույց շենքում, ծանոթացավ ինստիտուտի պայմաններին:

19:01 28.05.2014 | Ինչո՞ւ թուրքերին հաջողվեց բնաջնջել հայերին, բայց հրեաներին` ոչ (մաս 2-րդ)

1917 թվականի մայիսի 9-ին «Ռոյթերս» գործակալությունը տարածեց ներգաղթող Ահարոն Ահարոնսոնի հետևյալ մամլո հաղորդագրությունը. «հրաման է տրվել 48 ժամվա ընթացքում արտաքսել բոլոր հրեաներին Թել Ավիվից, այդ թվում՝ Կենտրոնական տերությունների [Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի] քաղաքացիներին: Մի շաբաթ առաջ 300 հրեաներ վտարվել են Երուսաղեմից: Ջեմալ փաշան հայտարարել է, որ նրանց ճակատագիրը կլինի հայերի ճակատագրի նման: Թել Ավիվից ութ հազար բռնագաղթվածներին թույլ չեն տվել որևէ մթերք վերցնել իրենց հետ, իսկ վտարումից հետո նրանց տները թալանվել են բեդուինների (քոչվոր արաբներ) ամբոխների կողմից»:

18:50 28.05.2014 | Եղանակը՝ հանրապետությունում. սպասվում է անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում

Մայիսի 29-30-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին ամենուրեք, 31-ին, հունիսի 1-2-ը առավելապես լեռնային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

18:30 28.05.2014 | Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը Կարճեւանում մեծացրել է բնապահպանական ռիսկերը

Մեղրիի տարածաշրջանի Կարճեւան գյուղում անցյալ տարի հանկարծամահ եղած 14-ամյա երեխայի մահվան հանգամանքներն այսօր էլ քննարկվում են գյուղում:

17:52 28.05.2014 | Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր

Մայիսի 28-ին, Հանրապետության օրվա առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն այցելեցին Սարդարապատի հուշահամալիր` ուղեկցությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսության և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանների` հարգանքի տուրք մատուցելու հանուն հայոց անկախ պետականության զոհված հայորդիների անմահ հիշատակին:

17:46 28.05.2014 | Արթուր Բաղդասարյան. Այսօր էլ մենք պարտավոր ենք բազմապատկել ձեռքբերումներն ու հաղթանակները

Առաջին Հանրապետությանը վիճակված էր գոյատևել կարճ ժամանակահատված, սակայն այն անշրջելի նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության մեջ: Հայերիս համար Հանրապետության տոնը հատկապես կարևոր ու թանկ է, որովհետև խորհրդանշում է մեր հերոսական ժողովրդի հաղթանակը, ազատ և ինքնիշխան պետականություն կերտելու պայքարը:

17:42 28.05.2014 | Վրաերթ Գեղարքունիքի մարզում. բժիշկները պայքարում են 8-ամյա երեխայի կյանքի համար. shamshyan.com

Այսօր՝ մայիսի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Երանոս գյուղի բնակիչ, 19-ամյա Հարություն Հարությունյանը իր կողմից վարած Volkswagen Golf մակնիշի 27 ՕՏ 428 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Լիճք գյուղի բնակիչ, 8-ամյա Նարեկ Սահակյանին:

17:35 28.05.2014 | Սեֆիլյանը՝ իր կնոջ նկատմամբ ոստիկանների բռնության եւ իր հանդեպ ԱԱԾ սպառնալիքների մասին. news.am

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նախախորհրդարանի» քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը ԱԱԾ աշխատակիցների կողմից իր հասցեին հնչեցված սպառնալիքներն առայժմ չի մեկնաբանում, սպասում է ԱԱԾ ղեկավարի մեկնաբանությանը։

17:07 28.05.2014 | Ես երբեք իշխանությունից դուրս չեմ եղել, իսկ իմ եղբայրն ունի իր տեսակետները. Արմեն Սարգսյան (տեսանյութ). 1in.am

«Ես երբեք իշխանությունից դուրս չեմ եղել՝ սկսած Վազգենի ժամանակներից՝ 90 թվականից մինչև այսօր: Ես եղել եմ ամենուր: Ես կուսակցական չեմ, այսինքն՝ ՀՀ քաղաքացի եմ, իսկ ՀՀ քաղաքացին, եթե մի փոքր խելքն աշխատում է, սիրտը ցավում է, չի կարող հեռու մնալ արված և չարված գործերից»:

17:02 28.05.2014 | Շավարշ Քոչարյան. Ադրբեջանի կողմից հակամարտության կարգավորմանն ուղղված միակ քայլը ձեռնարկվել է 20 տարի առաջ` Հեյդար Ալիևի կողմից

Ադրբեջանի այսօրվա նախագահը չի կարող չհասկանալ, որ Ադրբեջանն ի դեմս իր հոր` ԼՂՀ-ն ճանաչելով նվազագույնը որպես հակամարտության կողմ, նպաստել է բանակցային գործընթացում միակ իրական առաջընթացին: Ակնհայտ է դառնում, որ չափազանց գովաբանելով իր հորը, իսկ ըստ էության «խաչ քաշելով» նրա ձեռնարկների վրա, Ադրբեջանի գործող նախագահը ոչ միայն տորպեդահարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, այլև ուղիղ պահանջներ հնչեցնելով Հայաստանի տարածքների նկատմամբ` սահմանում է նոր զինված հակամարտության հիմքերը:

16:59 28.05.2014 | Լևոն Տեր-Պետրոսյան, դուք իրավունք չունեք մեր հայրերի որոշած անունը փոխել. Հայրիկյանն այսօր նշում է Անկախության տոնը (տեսանյութ). news.am

Արդեն 2 տասնամյակ է, մենք ասում ենք. մայիսի 28-ը հիմնողների կողմից կոչվել է Անկախության օր: Լեւոն Տեր-Պետրոսյան կամ Մոսկվայի այլ գաղտնի գործակալներ, դուք իրավունք չունեք մեր հայրերի որոշած անունը փոխել: Նրանք այս օրը կոչեցին 1-ին Հանրապետության օր, իսկ ազգային ինքնորոշման օրը` սեպտեմբերի 21-ը` Անկախության օր:

16:42 28.05.2014 | Ջուր չի լինելու. ջուր հավաքեք

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ դադարների մասին:

16:25 28.05.2014 | Շտապ. Ներսես Նազարյանի «Մոսկվիչկայում» «գերի են վերցրել» armlur.am-ի լրագրողներին. armlur.am

Այս պահին armlur.am-ի թղթակիցներին Աբովյան-Սայաթ-Նովա խաչմերուկի վրա գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցն ու սուպերմարկետի իրավաբանը թույլ չեն տալիս դուրս գալ խանութի տարածքից:

  • Page 1544 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1539
  • 1540
  • 1541
  • 1542
  • 1543
  • 1544
  • 1545
  • 1546
  • 1547
  • 1548
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Փոխե՛լ կանխորոշված ընտրության կանոնը. ժամանակն աշխատում է իշխանության օգտին
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը