Վթարի է ենթարկվել Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցիչը. shamshyan.com
Մայիսի 28-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 22:00-ի սահմաններում Կորյուն փողոցի՝ թիվ 10 շենքի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 29-ամյա Վռամ Հովսեփյանի վարած Mitsubishi Pajero մակնիշի 18 DD 018 համարանիշի, 35-ամյա Էդմոնդ Մուրադյանի վարած Ford մակնիշի 13 LS 388 համարանիշի, 25-ամյա Ալբերտ Պետրոսյանի վարած Mitsubishi Montero մակնիշի 11 LA 117 համարանիշի և 48-ամյա Տիգրան Պետրոսյանի վարած Hyundai մակնիշի 39 D 002 AM համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Մանրամասներն՝ այստեղ