22 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

18:51 30.05.2014 | Գյումրիում և Վանաձորում ջրամատակարարման համակարգի վերականգնման ծրագիր է իրականացվում

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի ուղեկցությամբ այցելեց Գյումրի եւ Վանաձոր՝ քաղաքներում իրականացվող ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնման ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքներին տեղերում ծանոթանալու նպատակով:
Գերմանական KfW բանկի աջակցությամբ ներկայումս ընթացքում է «Լոռու (Վանաձոր) եւ Շիրակի (Գյումրի) մարզերի բնակավայրերի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերականգնում» ծրագրի երկրորդ փուլը, որի աշխատանքները կավարտվեն մինչեւ տարեվերջ:

18:42 30.05.2014 | Հովիկ Աբրահամյանը՝ Բելառուսի և Ռուսաստանի վարչապետների հետ հանդիպման մասին

«Ռուսաստանի Դաշնությունն աջակցում է, որպեսզի մենք շատ արագ կարողանանք միանալ Եվրասիական միությանը, և որևէ սկզբունքային տարաձայնություն չունենք: Պայմանավորվեցինք ատոմակայանի վերանորոգման աշխատանքների համար ձեռք բերել 300 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: Պայմանավորվեցինք նաև սպառազինության հարցերում շատ ակտիվ համագործակցել», – հավելել է վարչապետը:

18:30 30.05.2014 | Մեկը հարվածել է փայտով, մյուսը` բաժակով

Մայիսի 28-ին, ժամը 02.50-ին, 1989 թ. ծնված Արամ Ա.-ից ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շառլ Ազնավուրի անվան կենտրոնի դիմաց ոմն Բաբկեն ծեծել է իրեն:

18:20 30.05.2014 | Ջոն Հեֆերն. Փորձում ենք ամերիկացի նորանոր ներդրողների ուշադրությունը հրավիրել Հայաստանի վրա. «Ամերիկայի ձայն»

Մաքսային Միությանը միանալու որոշման մասին հայտարարելուց հետո, Հայաստանի նախագահը նաեւ շատ կարեւոր ազդանշան տվեց ԱՄՆ-ին ու Եվրոպային, որ Հայաստանը ցանկանում է մնալ գործընկեր մեզ հետ։ Օրինակներից մեկը կարելի է համարել Որոտան գետի վրա հիդրոէլեկտրակայանների համալիրի գնման վերաբերյալ ամերիկյան Քոնթուր Գլոբալ ընկերության հետ համաձայնագիրը:

18:15 30.05.2014 | The Foreign Policy Journal-ը հրապարակել է ԱՄՆ-ում ԼՂՀ ներկայացուցչության աշխատակցի հրադադարի 20-ամյակի մասին հոդվածը

Հոդվածում անդրադարձ է կատարվում հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակին, և, մասնավորապես, նշվում, որ չնայած նրան, որ համաձայնագիրը վերջ է դրել լայնածավալ ռազմական գործողություններին, վերջնական խաղաղ համաձայնությունը դեռ ձեռք չի բերվել, և կողմերը շարունակում են կրել կորուստներ.

18:12 30.05.2014 | Շահնազարյանը վստահ է՝ հայկական կողմը կարող էր հակադարձել Նազարբաևի հայտարարությանը. «Ազատություն»

«Ինչպես տեսանք, Հայաստանից ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Էդվարդ Նալբանդյանը որևէ ձևով չարձագանքեցին, թեև միանգամից կարող էին տեղում հարցը փակել՝ միանգամի՛ց, եթե այդ ցանկությունը կար, – «Ազատության» հետ զրույցում ասաց Շահնազարյանը՝ մանրամասնելով,- Այսինքն՝ կարող էին ասել՝ «մենք համաձայն ենք, բայց դա պետք է վերաբերի բոլո՛ր մասնակիցներին, այդ թվում առաջին հերթին Ռուսաստանին», որովհետև Ղրիմը որպես Ռուսաստանի մաս չի չի ճանաչել ո՛չ Հայաստանը, ո՛չ Բելառուսը, ո՛չ Ղազախստանը, և ասվեր՝ ինչու այդպիսի սելեկտիվ վերաբերմունք Հայաստանի վերաբերյալ»:

18:08 30.05.2014 | Մինսկում հանդիպել են Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը

Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին և իրականացվող աշխատանքներին: ՀՀ և ՌԴ վարչապետները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը:

18:05 30.05.2014 | Հայտարարություն. Սպառնացել են «Կիսաբաց լուսամուտների» հաղորդավարին

«Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբը փաստաբան Սուսաննա Մխիթարյանին կոչ է անում հրապարակային ներողություն խնդրել հեռուստաընկերությունից և «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման հաղորդավար Հրաչ Մուրադյանից: «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդման ստեղծագործական խումբը փաստաբան Սուսաննա Մխիթարյանին կոչ է անում հերքել իր իսկ տարածած հերյուրանքները, որոնք նշված են այս հայտարարության տեքստում:

17:52 30.05.2014 | Հերմինե Նաղդալյանը՝ Նազարբաևի հայտարարության մասին. Այսպես ասած, «թեթևի մեջ» հնչած ձևակերպումներ էին՝ ցույց տալու համար, որ մի բան ասեցինք

Այստեղ կարևոր է հասկանալ իրականությունը, որ Հայաստանը, մոտ և հեռու հեռանկարում իր համար թե՛ տնտեսապես և թե՝ հետագայում նաև քաղաքականապես արդյունավետ, ճիշտ ուղղություն է բռնել և ճիշտ քայլեր է կատարում, և այս պարագայում Ադրբեջանին ոչինչ չի մնում, քան ձեռքը գցելը փրփուրներին: Կարծում եմ, որ նամակով դիմելու այս երևույթը ակնհայտ դրա մասին է խոսում՝ բոլոր հնարավոր տարբերակները փորձում են կիրառել՝օգտագործելով անգամ ամենաանհույս շանսն ու անհիմն արգումենտը:

17:47 30.05.2014 | «Հայազն». Կատարվածը տրամաբանական հետևանքն է Ս.Սարգսյանի անփառունակ և անսկզբունք քաղաքականության

«Հայազնը» վերահաստատում է վերպետական կառուցներին Հայաստանի անդամակցության դեմ իր անդրդվելի դիրքորոշումը, որի անայլընտրանք և կենսականորեն անհրաժեշտ լինելն ակներևաբար ապացուցվում է յուրաքնչյուր առիթով:

17:41 30.05.2014 | Էդուարդ Շարմազանովը հանդիպել է ուսանողների հետ

Անդրադառնալով Աստանայում Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագրի ստորագրմանը եւ մինչեւ հունիսի 15-ը պայմանագրին միանալու Հայաստանի մտադրության մասին Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ հավանության է արժանացել կարճ ժամանակում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցը, եւ այդ քայլը պայմանավորված է մեր երկրի տնտեսական շահերով:

17:40 30.05.2014 | Անիի բաժնի հետաքննիչները չարաշահել են լիազորությունները

Շիրակի մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 291-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

17:32 30.05.2014 | Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսային սահման չի կարող լինել. «ՍիվիլՆեթ»

Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների միջև մաքսային սահմանի վերաբերյալ, անփոփոխ է: Այս մասին «ՍիվիլՆեթի» հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` անդրադառնալով ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ սահմանելու հնարավորության վերաբերյալ հարցին:

17:19 30.05.2014 | Վիկտոր Սողոմոնյան. Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Հովիկ Աբրահամյանին. aysor.am

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հաստատել է տեղեկությունները, որ օրերս Ռ. Քոչարյանը հանդիպել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: «Այո հանդիում եղել է»,- ասաց նա:

17:08 30.05.2014 | Գագիկ Հարությունյան. Միջազգային չափորոշիչները փոխվել են, բայց մեր իրականությունը դրան համահունչ չէ

ՀՀ փաստաբանների պալատում Սահմանադրական դատարանի նախագահ, ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանի և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի մասնակցությամբ փաստաբաններն այսօր քննարկել են Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը:
Գագիկ Հարությունյանը փաստաբաններին ներկայացրել է սահմանադրական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը:

17:06 30.05.2014 | Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին

Մինսկի Անկախության պալատում այսօր Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը:
Նախ կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը, որի ընթացքում Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը նիստի մասնակիցների անունից շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք:

16:46 30.05.2014 | Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառում ՀԱՊԿ միացյալ շտաբում

Միջոցառմանը մասնակցեցին ՀԱՊԿ միացյալ շտաբի ղեկավար մարմնի, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության բարձաստիճան ներկայացուցիչները և ՀԱՊԿ միացյալ շտաբի ողջ անձնակազմը:

16:46 30.05.2014 | Արցախում վերջին հրաժեշտը տվեցին զոհված զինվորին

Զինվորի հարազատների վիշտը կիսելու էին եկել նախագահ Բ. Սահակյանը, պետական այրեր, բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ:

16:37 30.05.2014 | Գոռում էինք՝ «բժիշկ-բժիշկ», չկար, աչքիս առաջ թպրտաց ու վերջ. 38-ամյա ծննդկանի մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին. news.am

«Ինքը վատացել էր, գոռում էինք՝ «բժիշկ-բժիշկ», բժիշկ չկա, եսիմ՝ որտեղից վազելով եկավ, ինչ-որ օգնություն ցույց տվողը քույրն էր, նա էլ ոչինչ անել չկարողացավ, հետո մինչեւ եկավ, ուշ էր, ինքն արդեն մահացել էր, բժիշկն իրա մեռնելու պահին կողքը չի եղել»:

16:14 30.05.2014 | ՀՀ բնապահպանության նախարարությունը հաստատում է՝ միջադեպ եղել է

Արտակ Գրիգորյանը նմանատիպ հայտարարությունները շարունակել է անել նախարարի աշխատասենյակից դուրս գալուց հետո, միջանցքում, հայտարարելով՝ «Ով ա սա, ես հլը ցույց կտամ, չգիտի ում հետ գործ ունի, գրելու եմ ձեր վրա»:

16:09 30.05.2014 | «Բարև Երևան» խմբակցության հայտարարությունը Անաստատ Միկոյանի արձանի տեղադրման վերաբերյալ

Արձանի տեղադրման թույլտվությանը «կողմ» քվեարկած ավագանու անդամները կա՛մ անտեղյակ են բռնարարքներին մեղսակից ու հակահայ այս կոմունիստական գործչի անցյալին, կա՛մ իմանալով, բայց չընդվզելով դրա դեմ, իրենց քայլով արժևորեցին ինչպես հայերի, այնպես էլ այլ ազգերի ներկայացուցիչների գնդակահարությունները, մարդկության դեմ հանցագործությունները…

15:38 30.05.2014 | Կգնահատվեն ներկրվող սարքավորումների և դեղերի որակն ու պիտանիությունը

«Կարևոր է, որ հայկական կողմն էլ որոշի, թե որ գործիքներն են պիտանի, որոնք ոչ, որպեսզի վատնված ճիգերը և միջոցները ծառայեն իրենց նպատակին: Ավելի լավ է 1000 սարքավորումից կամ դեղերից ընտրվեն 500-ը, 1-ը կամ առհասարակ չընտրվեն, քան ընտրվի որևէ բան, որը պիտանի չէ»:

15:30 30.05.2014 | Հայկական գյուղատնտեսությունը իտալացի ու աֆրիկացի մասնագետների ձեռքերում. Փողերը ծախսվել են, միրգը չի աճել. pastinfo.am

Համաձայն ՎՊ հաշվետվության՝ ծրագրի բյուջեն 13.5 մլն ԱՄՆ դոլար է: Այդ գումարի շրջանակներում պետք է հիմնվեին 700հա ծիրանենու, դեղձենու և ընկուզենու այգիներ` 400-500 աղքատ գյուղացիական մանր տնտեսություններին աջակցելու համար:

15:21 30.05.2014 | Ռուսաստանի Հասարակական պալատն արձագանքել է ՀՀ Հանրային խորհրդի կոչին

Ապրիլի 3-ին Հայաստանի Հանրային խորհուրդը Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում և հարակից գյուղերում տեղի ունեցած դեպքերի առթիվ դիմել էր ՀԽ միջազգային կառույցի (որի անդամ է նաև ՀՀ Հանրային խորհուրդը)՝ Տնտեսական և սոցիալական խորհուրդների և համանման ինստիտուտների միջազգային ասոցիացիայի կազմում ընդգրկված 67 երկրի 70 հանրային խորհուրդներին` կոչ անելով իր գործընկերներին օգտագործել իրենց ազդեցությունը հասարակությունում և իշխանական շրջանակներում՝ դադարեցնելու Սիրիայում հումանիտար աղետը, ներկայացնելու Քեսաբում տեղի ունեցած իրադարձություններն ու դատապարտելու դրանք՝ որպես հայ ժողովրդի խաղաղ գոյության դեմ Թուրքիայի կողմից կատարված հերթական ոտնձգություն:

15:21 30.05.2014 | Հովիկ Աբրահամյանը առանձնազրույց է ունեցել Բելառուսի վարչապետի հետ

Բելառուսի վարչապետը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ և վերահաստատել Հայաստանի հետ համագործակցության շարունակական խորացման պատրաստակամությունը:

15:17 30.05.2014 | Ալեքսանդր Լուկաշենկոն ընդունել է Հովիկ Աբրահամյանին

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Լուկաշենկոն կարևորել է Անկախ պետությունների համագործակցության դերը որպես կայացած միջպետական միավորում, որը թույլ է տալիս մասնակից երկրներին լուծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

15:11 30.05.2014 | Երկու դեռահաս վնասում էին երկաթուղային գծեր Շորժա-Վարդնիս հատվածում

Արեգունի գյուղի բնակիչներ, 2002 թ. ծնված Լեվոն Հ.-ն և 2001 թ. ծնված Հովսեփ Ն.-ն փայտե կոճղերին ռելսերի ամրացման համար նախատեսված հատուկ մեխերով վնասում էին ռելսերը:

15:01 30.05.2014 | Առողջապահության նախարարությունը՝ Գյումրիի ծննդատանը արձանագրված մայրական մահվան վերաբերյալ

Կինը եղել է ծննդաբերության առաջին շրջանում, առողջական ցուցանիշները` զարկերակային ճնշումը, անոթազարկը, շնչառությունը, եղել են նորմալ։ Հանկարծակի վիճակը կտրուկ վատացել է, արձանագրվել է գիտակցության կորուստ, շնչառության կանգ, անոթազարկի բացակայություն։ Ռեանիմատոլոգի կողմից ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումները, ցավոք, արդյունք չեն տվել և արձանագրվել է կենսաբանական մահ։

14:57 30.05.2014 | Ի պատասխան Միջ-ապազգային կառույցների հարվածներին

Ժամանակակից բաց աշխարհում միջազգային բոլոր գործընթացները գնալով խտանում են՝ բեմ հանելով գլոբալ կենտրոնացված կառույցների կողմից բացահայտ հարձակումներն Ավանդության և Ազգային Ինքնության վրա: Հենց այս հարձակման մասն է նաև ՄԱԿ-ի հերթական հարվածը Հայության Ավանդական Արժեքային Համակարգին (ՀՀ դպրոցներում «Հայ Առաքելական Եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը վերացնելու մասին պահանջը):

14:50 30.05.2014 | Արա Հարությունյանը քննարկել է Թալիշի զարգացման հեռանկարները

Արդյունքում գարնանը հարյուրավոր հեկտար դաշտեր են մշակվել կառավարության աջակցությամբ, որոնցից ստացվելիք շահույթը բաշխվելու է Թալիշի բնակիչների միջև:

  • Page 1540 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1535
  • 1536
  • 1537
  • 1538
  • 1539
  • 1540
  • 1541
  • 1542
  • 1543
  • 1544
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը