
Սերժ Սարգսյանի հրավերի պատճառով ԱՄՆ-ը և ԵՄ-ը կարող են ճնշում գործադրել Թուրքիայի նախագահի նկատմամբ. «ՀԺ»

«Թուրքիայի նախագահին Սերժ Սարգսյանի հրավերը կարող է առիթ դառնալ, որպեսզի ԱՄՆ-ն և ԵՄ-ն ճնշումներ գործադրեն Թուրքիայի նախագահի նկատմամբ, որպեսզի նա ընդունի հրավերը և 2015 թ. ապրիլի 24-ին այցելի Հայաստան»,-գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը։ Ըստ նրա՝ թուրքական կողմից պաշտոնական որևէ արձագանքի բացակայության պատճառը Սարգսյանի հայտարարության անսպասելիությունն է. «Սարգսյանի հրավերի պարագայում գործել է անսպասելիության գործոնը, դրա համար էլ դեռ արձագանք չկա, բայց որ կլինի՝ կասկած չունեմ», – ասել է նա»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։