
Պաշտոնում մնալու համար Վլադիմիր Գասպարյանը կրկին սկսել է պայքարել քրեական հեղինակությունների դեմ. «Հրապարակ»

«ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանը երեկ Սարդարապատի հուշահամալիրում հայտարարել է, որ իր պաշտոնանկության մասին լուրերը «դմբոյություններ» են, և հորդորել է քիչ լսել դրանք: Թե որքանով են «դմբոյություն», կհստակեցվի առաջիկա օրերի ընթացքում»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Իսկ մինչ այդ նշենք, որ, մեզ հասած տեղեկություններով, Գասպարյանին իր պաշտոնին թողնելու գործում մեծ ազդեցություն են ունեցել կրիմինալի դեմ անողոք պայքարելու իր խոստումները: Պատահական չէ, որ վերջին օրերին ուժգնացել է օրենքով գողերի և քրեական հեղինակությունների դեմ իրավապահների պայքարը:
Ոստիկանները վերջին օրերին այցելում են օրենքով գողերին, խուզարկում տներն ու ավտոմեքենաները: Անկախ վերջնարդյունքից, այս նախազգուշական այցերն արդյունք են տվել՝ քրեական աշխարհում խուճապ է սկսվել»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։