Սուլեյմանիե թաղամասում ընկած արկերի հետևանքով վիրավորվել են Հակոբ Սեմերճյանն ու Պայծիկ Մելքոնյան-Չերչյանը:
Համակարգչային խաղերը, որոնք այսօր արդիական են և շեղում են երեխաներին հարկավոր է թողնել երեխային խաղալ նմանատիպ խաղեր 5 տարեկանից հետո: Նմանատիպ խաղերը (հիմնականում պատերազմական թեմատիկայով) երեխայի մոտ ձևավորում են չարություն, սադիզմ, բացասական հակումներ այլ երեխաների նկատմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները Ս. Ս.-ին (ծնվ. 1971թ.) դուրս են բերել ձորակից և տեղափոխել են Գորիսի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Կան մի քանի վիճելի հարցեր, որոնք երբեք չեն ունենա միանշանակ պատասխան: Այդպիսի հարցերից մեկն էլ հավկիթի օգտակար կամ վնասակար լինելու հարցն է: Տարբեր մարդկանց մոտ կարծիքները տարբեր են, մասնագետները նույնպես տարակարծիք են: Մի մասն ասում է, որ այն նույնքան վտանգավոր է, որքան ծխախոտը, մյուսների կարծիքով՝ հավկիթը պարունակում է որոշակի միկրոէլեմենտներ, որոնք այնուամենայնիվ անհրաժեշտ են մեր օրգանիզմին:
Անցած գիշեր Փարիզի հիվանդանոցում, երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, «Հանրապետություն» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սմբատ Այվազյանը:
Պարզվել է, որ այրվում են Հ. Կ.-ին պատկանող թիվ 1 տանը կից շինության տանիքից 30 քմ հատված և ներսում աթար՝ մոտ 9 խմ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.40-ին, մարվել` 04.05-ին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ շաբաթվա հանգստյան օրերին այդպիսի շուկաներ գործում են արդեն 4-րդ տարին անընդմեջ:
Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել:
Հունիսի 6-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Էրիկ Ա.-ին:
ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն` առավոտյան 8.00-ին բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 73 ընտրական տեղամասերը:
Հունիսի 8-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Քամին հարավային 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:
20 տարուց ի վեր Բարսեղը մերժում էր մշտական ապրելու և ստեղծագործելու բոլոր գայթակղիչ առաջարկությունները Հայաստանից դուրս, այն էլ իր կարիերայի լավագույն շրջանում:
Պրն. Յիրիկյանը պատմեց, որ երիտասարդ տարիներին ավելի հաճախ էր ժամանակ հատկացնում համեղ ուտեստներ պատրաստելուն, նույնիսկ հիշեց, որ իր ներկայիս կնոջ հետ հանդիպման առաջին շրջանում փորձում էր տպավորություն թողներ նաև օգտագործելով իր խոհարարական հնարքները:
«Մեր ժամանակներում երեխաներն արագ են մեծանում եւ անհրաժեշտ է նրանց դաստիարակության եւ կայացման համար նորմալ պայմաններ ապահովել: Կախարդական հեքիաթները բարոյական կարեւոր արժեքներ են ուսուցանում եւ օգտակար են փոքրիկների համար»,-հայտարարել է Ջոլին:
Ժամը 22.08-ին ահազանգ է ստացվել, որ Խարբերդի ամառանոցների 16-րդ փողոցում այրվում է տուն:
«Հյուսիս-հարավ» 500 կմ-ոց ավտոմայրուղու շինարարության համար տրամադրված 954 միլիոն դոլարը ծախսված է, աշխատանքները դադարեցված՝ կառուցվել է նախատեսվածի ընդամենը 25 կմ-ոց հատվածը։
Օրինակ՝ 175 սմ հասակ ունեցող 30 տարեկան տղամարդու նորմալ քաշը պիտի լինի` 50+ (175–150)0,75+(30–23)։5=70,55: Այսինքն՝ մոտ 71 կգ։
Հունիսի 5-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքով 1972 թ. ծնված Արթուր Ե.-ին հիվանդանոց տեղափոխելու մասին:
«Ադրբեջանը հարձակումներ գործեց նաեւ Տավուշի մարզի վրա, գնդակոծեց Ոսկեպարը, որը ՀՀ մաս է, երեք զինծառայող սպանվեց Հայաստանի տարածքում: Հայ-ռուսական համաձայնագրով այդ սահմանը պետք է պաշտպանվեր նաեւ ռուսների կողմից, բայց Ռուսաստանը ոչ միայն որեւէ քայլ չարեց, այլեւ անգամ չարտահայտվեց, հետեւաբար Ադրբեջանը ղարաբաղյան ճակատից հարվածը տեղափոխում է այս ուղղությամբ, դրանով իսկ պատերազմի մեսիջ հղելով Հայաստանին»,-նշում է Արա Պապյանը` հավելելով, որ Ռուսաստանի խաղն անազնիվ է նաեւ ԵՏՄ հարցում:
«Արդեն 14 տարեկան եմ եւ երբեք էլ հորս չեմ տեսել, վերջերս չգիտեմ որտեղից մայրիկիս բջջայինի համարն էր գտել, զանգահարեց, եւ ցանկացա նրա ձայնը լսել, բայց փոշմանեցի, ավելի լավ է ապրեմ մայրիկիս եւ իմ գիշերօթիկ հաստատության մեջ, քան նրան համարեմ իմ պապան»:
shamshyan.com-ի փոխանցմամբ` հունիսի 7-ին, դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Բագրատունյաց 25/27 շենքի բնակարաններից մեկում մահացած կին կա: Տեղում է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ Շենգավիթի բաժնի օպերգծով տեղակալ Մհեր Արզումանյանի գլխավորությամբ, ովքեր թիվ 55 բնակարանի լոգարանում հայտնաբերել են նշված բնակարանի բնակչուհի, […]
Հրշեջ-փրկարարները ձորից ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «Օպել Կորսա» մակնիշի 49 60 GT պ/հ ավտոմեքենան (վարորդ Գ. Ք.):
Հունիսի 5-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել գողություն կատարելու կասկածանքով Ա. Մկրտչյանին բերման ենթարկելու մասին:
Հունիսի 6-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 36 ավտոմեքենա:
Նախկին մարզպետ Պավել Ասատրյանը զբոսայգու արվեստի տնակի բանալին տվեց ինձ ու քաղաքապետին հանձնարարեց, որ սեփականաշնորհի, քաղաքապետն էլ մի օր ոստիկանությամբ բանալին խլեց ու իր համար վերածեց փողի, այդտեղ հիմա «Հայէկոնոմբանկն» է:
Մինչդեռ մոտ երեք շաբաթ առաջ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպի հետևանքով հիվանդանոց է տարվել 5 մարդ՝ բոլորն էլ հիմնականում ստորին վերջույթների հրազենային վնասվածքներով. բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել էին միջին ծանրության։
Հունիսի 6-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Բենտոնիտի գործարանի մոտակայքում ականանման առարկա կա:
Անասնաբուժական սանիտարիայի Տավուշի մարզային կենտրոնի տնօրեն Սերյոժա Քամալյանը հայտնել է, որ իրենք աշխատանքային պայմանագիր են կնքել անասնաբուժների հետ, որոնք վճարվում են իրենց կողմից սպասարկվող տարածքի մեկ անասունի հաշվով 70 դրամի չափով:
Գորբաչովն ընդգծել է, որ «եթե դա տեղի ունենար հակառակ ժողովրդի ցանկության», նա վստահաբար կլիներ մեկը նրանցից, ովքեր դեմ են: «Բայց ես տեսնում եմ, որ ժողովրդի տրամադրությունն այդպես է, իսկ մնացածն արդեն քաղաքականություն է»,-ասել է նա:
«Աստանան ու Մինսկն անհրաժեշտություն չեն տեսնում պնդել, և դրան ավելացրած՝ որ Ղազախստանը ցանկություն չունի, և ընդհանրապես իրեն պետք չէ փչացնել հարաբերությունները Ադրբեջանի հետ, Բելառուսը ևս, որոնք հանդիսանում են խոշոր առևտրային գործընկերներ: ԼՂ հարցն իսկապես առկա է, և ակնհայտ է, որ այն բարձրացվելու էր, որովհետև ֆորմալ կերպով Ղարաբաղը չի կարող որևէ կերպ լինել այդ միության մաս։ Փաստորեն, Ղարաբաղը հանդիսանում է Հայաստանի տնտեսության մասը, ուստի մաքսային անցակետը ևս անհնար է»: