25 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

21:50 10.06.2014 | Նախկին կաթսայատունը աղբանոց է դարձել (տեսանյութ)

Ալավերդու Դեբեդ թաղամասի մի քանի շենքեր դեռևս խորհրդային տարիներին ջեռուցվում էին շենքերի հարևանությամբ կառուցված կաթսայատան միջոցով: 1990–ականների սկզբից կաթսայատունն այլևս չի գործում:

21:49 10.06.2014 | «Դ!եմ եմ»-ի կոչն իշխանություններին. «Սթափվե՛ք» (տեսանյութ, լուսանկարներ)

«Դ!եմ եմ» նախաձեռնության անդամ Լևոն Զաքարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ մարդիկ դիմում են իրենց՝ ահազանգելով այն ճնշումների, սպառնալիքների մասին, որ կիրառվում են դիմում գրելու դեպքում. «Հիմա եթե ինձնից փաստեր ուզեք, չեմ ասի, քանի որ իրականում մարդիկ շատ են վախենում , բայց առանձին, երբ այդ հնարավորությունը լինում է, շատ անգամ են ասում (ու մենակ ինձ չէ, մեր շատ ընկերներին), որ իրենց ճնշում են: Մենք մեր այդ հայրենակիցներին ասում ենք` մենք ձեր կողքին ենք, պայքարելու ենք մինչև վերջ: Դիմում եմ մեր իշխանություններին, որպեսզի սթափվեն, ուշքի գան և չբռնանան սեփական ժողովրդին»:

21:44 10.06.2014 | Ինձ արդեն բարեւում են. Լուկաշենկոն` Եվրամիության հետ հարաբերությունների մասին

Լուկաշենկոյի փոխանցմամբ` Եվրոպան հասկացել է, որ հանգիստ կյանքի գլխավոր երաշխիքն իր հարեւանների համար խնդիրներ չստեղծելն է եւ այնտեղ կրակ չբորբոքելը: «Ինձ հետ գոնե առնվազն բարեւում եւ զրուցում են: Սա արդեն մեծ առաջընթաց է»,-նշել է Լուկաշենկոն:

21:29 10.06.2014 | Արմոնների տեսությունը և Տիեզերքը

Վերջին քսան տարում կատարված երեք մեծ հայտնագործությունները՝ Տիեզերքի արագացված ընդլայնումը, Հիգսի բոզոնի հայտնագործումը և վերը նշված ռելիկտային գրավիտացիոն ալիքների բացահայտումը վկայում են արդի ֆիզիկայի և տիեզերագիտության խորը ճգնաժամի մասին։ Փորձով և աստղաֆիզիկական դիտարկումներով բացահայտվում են նոր փաստեր, երևույթներ, որոնք փորձում են նկարագրել, բացատրել, իմաստավորել հին տեսական պատկերացումներով, և դա է՛լ ավելի է խորացնում ճգնաժամը։

21:28 10.06.2014 | Բագրատ Եսայանը՝ Միկոյանի մասին. «Մեղավոր է ճանաչվել և չի դատապարտվել միայն այն պատճառով, որ մահացել է»

«Մեղավոր է ճանաչվել, և չի դատապարտվել միայն այն պատճառով, որ մահացել է. «1962 թվականին Նովոչերկասկ քաղաքում ցույցեր սկսվեցին, և այն ժամանակ Սովետական՝ Խրուշչովյան վարչակարգը, զորք ուղարկեց ցուցարարների դեմ և 26 մարդ սպանվեցին, և դրանից հետո շատ մարդիկ ձերբակալվեցին, և արդեն Խորհրդային միության փլուզումից հետո անկախ Ռուսաստանի դատարանը Նովոչերկասկի դեպքերը դատական պրոցեսի հիմք է դարձրել, գործը կարճել է Խրուշչովի, Միկոյանի և մյուսների նկատմամբ, իհարկե նրանց մեղավոր է ճանաչել, բայց կարճել է նրանց՝ մեղավորների մահացած լինելու պատճառով: Կատինում լեհ զինվորականության գնդակահարության դեպքն է, որտեղ նույնպես միջազգային դատարանի վճիռ կա, որ մարդիկ, այդ թվում՝ Միկոյանը մեղավոր են այս 22 հազար լեհերի սպանության մեջ»

21:08 10.06.2014 | Թմրամիջոցը պատրաստել էր ներարկման միջոցով օգտագործելու նպատակով

Ալբերտ Ա.-ն հայտարարել է, որ թմրամիջոցը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու նպատակով:

20:50 10.06.2014 | Բազմազավակ ընտանիքում հոգսաշատ են բոլորը՝ մեծից փոքր (տեսանյութ)

Սարգսյանների բազմազավակ ընտանիքում 11 երեխա է լույս աշխարհ եկել։ Ծնողները նրանց օրվա ապրուստը հոգալու համար շատ են չարչարվել ու հիմա էլ դժվարությունների մեջ են, բայց ոչ դժգոհում են, ոչ էլ Ջիլիզան լքել են պատրաստվում:

20:40 10.06.2014 | Խարդախություն` բարեգործության անվան տակ (տեսանյութ)

Խարդախություն` բարեգործության անվան տակ:

20:09 10.06.2014 | Կողոպուտ` նկուղում

Հունիսի 6-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մուշի բաժին էր դիմել 1937 թ. ծնված Ռազմիկ Դ.-ն և հայտնել, որ իր շենքի նկուղում անհայտ անձն իր գրպանից բացահայտ հափշտակել է 222.000 դրամ և դիմել փախուստի:

19:59 10.06.2014 | Վլադիմիր Գասպարյանի շնորհավորանքը՝ իր դստերը. Թող Աստված ուղղորդի քեզ, իմ սիրելի փոքրիկ բալիկ (տեսանյութ)

Համացանցում է հայտնվել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի շնորհավորանքը՝ ուղղված իր դստերը՝ Անգելինային: Տեսանյութում բացի Վ. Գասպարյանից այլ շնորհավորանքներ ևս կան:

19:48 10.06.2014 | «Դեմ եմ»-ը իրազեկման ակցիա է կազմակերպել. Չե՛նք լռելու

Այսօր «Դեմ եմ» նախաձեռնությունը կազմակերպել է իրազեկման ակցիա` վաղը կայանալիք երթի կապակցությամբ: «Դեմ եմ»-ի մասնակիցները կոչ են անում բոլորին մեկ բռունցք դարձած սատարել բազմաթիվ քաղաքացիների, ովքեր ենթարկվում են ճնշումների գործատուների կողմից, որոնք էլ իրենց հերթին իշխանությունների ճնշման ներքո են:

19:44 10.06.2014 | Ֆելիքս Ցոլակյանը բարկացել է. ԳԱԼԱ

«Մեկ -երկու ամիս առաջ ավելի վատ էր վիճակը, մի քիչ հիմա փոփոխություն է եղել, բայց էդ փոփոխությունը բավարար չէ, որովհետեւ առանձին հարկատեսակների գծով փակել, բերել տոկոսը բարձրացնել են եւ մնացած հարկատեսակներով ցածր պահել, սա սխալ է եւ չի ընդունվում, տեսեք մենք գիտենք, որ գույքահարկը շատ է եղել, գույքահարկի հաշվի բերել փակել են հողի հարկը: Հետաքրքիր է Ախուրյանի պատճառով էսօր հետ ենք ընկնում ընդհանրապես, Աշոցքից էլ ցածր է Ախուրյանը»,-նիստի ավարտին հայտարարել է Շիրակի մարզպետը:

19:39 10.06.2014 | Փարաքարի բնակիչները բողոքում են. «2 թոռներս հիվանդ են, ինչի՞ համար, որովհետև ջրի տակի կեղտն է գալիս» (տեսանյութ)

Նրանք նշում են, որ բազմիցս են դիմել տարբեր մարմինների, սակայն խնիրն այդպես էլ լուծում չի ստացել, քանի որ մեկը մյուսի վրա են գցել այն: «Մենք ամեն տեղ էլ դիմել ենք՝ գյուղապետարան էլ, ջրմուղ էլ, հսկիչին էլ, մեկը մյուսի վրա է քցում, ինչպես սովոր են Հայաստանում անել: Ոչ ոք այդ մասին չի մտածում»,- ասում էին նրանք:

19:10 10.06.2014 | Դանակահարություն՝ համագյուղացիների միջև

Ոստիկանները պարզել են, որ նշված գյուղում, վիճաբանության ժամանակ, Վոլոդյա Գ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է համագյուղացին` 1961 թ. ծնված Վարդան Ս.-ն:

18:50 10.06.2014 | Հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 5-7աստիճանով

11-ին, 13-14-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին, 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

18:48 10.06.2014 | Կնոջ առաջնորդություն. քննարկում են միջազգային մակարդակով

«Այո՛, 19-րդ դարի 2-րդ կեսին, 20-րդի սկզբին հայ կանայք ընտանիքում ունեցել են բավականին լուրջ խնդիրներ՝ կապված իրավունքների և գործառույթների հետ: Հետո եկավ խորհրդային շրջանն իր ենթափուլերով, որտեղ դարձյալ կային խնդիրներ, բայց նույն Խորհրդային միությունն ուներ նաև որոշակի պոզիտիվ գենդերային քաղաքականություն. դա կնոջ զբաղվածության աճն էր, նոր մասնագիտությունների ի հայտ գալը և այլն: Իսկ անկախացումից հետո իրավիճակը փոխվեց, քանի որ փոխվեցին մեխանիզմները, ընտանիքի նյութական ապահովվածությունը, արժեքային ազդակները և այլն»,- հայ հասարակությունում կնոջ դերի փոխակերպումների մասին է պատմում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դոցենտ, ազգագրագետ Մխիթար Գաբրիելյանը:

18:45 10.06.2014 | Վահե Էնֆիաջյան. Հունիսի 8-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները վստահություն չեն ներշնչում (տեսանյութ)

Նույնականացման քարտեր՝ որոնց վերահսկումն ու տեխնիկական գործընթացները, մեծ հաշվով, բան են մնացել, ճնշումներով մարդկանց ընտրություններին տանելը, որի արդյունքում տեղամասերում ականատես ենք լինում արհեստական կուտակումների և մի օրինակ, որը բոլորին է ցնցել, 23 ընտրատարածքի 59 տեղամասում քվեարկության ժամանակ կիրառվել են թանաքը ցնդող գրիչների, որի արդյուքնում 27 քվեաթերթիկ անվավեր էր ճանաչվել, սակայն վերահաշվարկ կատարելուց հետո պարզվել է, որ հաղթանակ է տարել ոչ իշխանական բլոկի թեկնածուն:

18:40 10.06.2014 | Քաղաքացու կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ հասցնողին Հայաստան տեղափոխեցին Մոսկվա-Երևան չվերթով (տեսանյութ)

Երևանի Ավետ Ավետիսյան փողոցում, վիճաբանության ժամանակ, մի քաղաքացու կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ հասցնողին Հայաստան տեղափոխեցին Մոսկվա-Երևան չվերթով:

18:30 10.06.2014 | Գյուղի հոգսաշատ կյանքին երիտասարդները չեն դիմանում (տեսանյութ)

Առանձին տուն, լավ պայմաններ ու անհոգ կյանք ունենալու ձգտումն է, որ աթանեցի երիտասարդներին գյուղից դուրս է տանում: Ուզում են քիչ չարչարվել, շատ վաստակել:

18:11 10.06.2014 | Օմբուդսմենը արձագանքում է Ճանապարհային ոստիկանության տուգանքների խնդրին

Բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ իրենց բանկային հաշիվների վրա անակնկալ կիրառվում է արգելանք: Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանին տվյալ քաղաքացիները հայտնել են, որ նախքան ԴԱՀԿ ծառայության կողմից արգելադրումը Ճանապարհային ոստիկանության կողմից չեն ստացել իրավախախտման և տուգանքի վերաբերյալ ծանուցում:

18:10 10.06.2014 | Չարենցի փողոցում 19-ամյա աղջիկը դուրս է ընկել ավտոբուսի սրահից. Նրան տեղափոխել են հիվանդանոց

Հունիսի 9-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Երևանի Չարենցի փողոցի թիվ 94 շենքի մոտ «Բոգդան A69201» մակնիշի ավտոբուսի սրահից դուրս է ընկել 19-ամյա քաղաքացուհի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

18:08 10.06.2014 | «Երևան Ջուրը» արձագանքում է. Ջուրը կորչում է Փարաքարում

Նշված գյուղերի ներքին ցանցերի հետ ջրագծի միացման վայրում նախկինի պես արձանագրվել է 9 մթն. ճնշում: Սակայն արդեն Փարաքարի բաշխիչ ցանցում, ճնշման կտրուկ անկման պատճառով ջուրը չի կարողանում լցվել մոտ 60 մետր բարձրության վրա գտնվող ՕԿՋ: Արդյունքում, դադարել է գյուղի ջրամբարի «տակ գտնվող» փողոցների ջրամատակարարումը: Գյուղի մյուս հատվածներում, ինչպես նաև Թաիրովում պահպանվում է ջրամատակարարման գործող ժամանակացույցը:
Փարաքարի մի շարք հատվածներում արդեն իսկ հայտնաբերվել են վթարված խողովակներ, որոնցից ջուրն արտահոսում է բարձր ճնշմամբ:

18:08 10.06.2014 | ՍԴ-ն մերժեց ՄԻՊ-ի դիմումը. Խնդիրը հանգում է օրինականության բողոքարկմանը. «Փաստինֆո»

ՍԴ-ն որոշեց, որ Կարեն Անդրեասյանի կողմից վիճարկվող «Զինվորական ծառայություն անցնելու մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը ՍԴ այսօրվա որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումների շրջանականերում համապատասխանում է Սահմանադրությանը:

18:00 10.06.2014 | «Ավտոերթի մասնակիցներին բերման ենթարկեցին» (տեսանյութ)

«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր՝ հունիսի 10-ին, բողոքի ավտոերթ անցկացրեց, որի ընթացքում երկու մասնակից բերման ենթարկվեց և որոշ ժամանակ անց ազատ արձակվեցին: Պահանջը հետեւյալն է՝ վերացնել կարմիր գծերը, 5 անգամ կրճատել արագաչափերի եւ տեսախցիկների սահմանած տուգանքները, համաներում շնորհել մինչև հիմա տուգանված վարորդներին, նոր կանոնակարգ հաստատել, որը կկարգավորի խնդիրը։

17:57 10.06.2014 | Էդմոն Մարուքյան. Կոչ եմ անում կառավարությանը միջոցներ ձեռնարկել և հայտնաբերել քիմկոմբինատի սեփականատերերին

Այսօր քիմկոմբինատի 100-ից ավելի աշխատակիցներ ցույցի են դուրս եկել Վանաձորում՝ պահանջելով չվճարված աշխատավարձերի և իրենց հետագա աշխատանքի խնդիրների լուծումը: Քիմկոմբինատի ապագան դեռևս մշուշոտ է:
Այս առընչությամբ դեռևս նախորդ տարվա նոյեմբեր ամսին գրությամբ, իսկ այնուհետև խորհրդարանում բանավոր հարցով դիմել եմ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին՝ «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲ ընկերության դրության և դրա աշխատակիցների չվճարված աշխատավարձերի խնդրով: Նախարարը հայտնել է, որ մոտ ապագայում սպասվում են ներդրումներ, որոնք հնարավորություն կտան վճարելու ընկերության աշխատակիցների աշխատավարձերը և որ Կառավարությունը նպատակ է դրել աջակցելու, հնարավոր օգնություն ցուցաբերելու «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲ ընկերության վերագործարկման գործում:

17:39 10.06.2014 | Կարեն Ավագյան. Մեր տարածքային, շրջանային կազմակերպությունների դռները միշտ բաց են

Մայիսի 29-ից հունիսի 1-ը տեղի ունեցավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հաշվետու հավաքը։ Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը կուսակցության հերթական համագումարներից հետո ավանդաբար ամփոփում է արված աշխատանքները, ուրվագծում առաջիկա անելիքները՝ ելնելով կուսակցության համագումարում նախանշված դրույթներից։
ՀՀԿ ղեկավարությունը մեծ ուշադրության է արժանացնում երիտասարդներին` նրանց ներուժն օգտագործելով բոլոր ոլորտներում՝ կուսակցական ծրագրերում, պետական կառավարման մարմիններում, հանրային աշխատանքներում։

17:36 10.06.2014 | Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը (տեսանյութ)

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը:

17:30 10.06.2014 | Սահմանում «խոխոցը դուխնք տլան». նախկին ազատամարտիկ

«Երբ լսում եմ, որ սահմանին ջահել երեխա է մահացել… ի՞նչ կապ ունի մեր տարիքը, երբ ես ինձ վրա վստահ եմ, երբ գիտեմ, որ ես եւ ինձ նման շատ-շատերը կարող ենք լինել նրանց կողքին։ Սահմանում «խոխոցը դուխնք տլան», լավ գիտենք պատերազմն ինչ է»:

17:27 10.06.2014 | Արգիշտի Կիվիրյանի գործով վկան դատարանում կուլ տվեց հեռախոսի SIM քարտը. (տեսանյութ). news.am

Կիվիրյանի պաշտպանները դատարանում մտահոգություն հայտնեցին, որ վկան մինչև նիստի սկսվելը հեռախոսով զրուցել է Վիգեն անունով ինչ-որ մեկի հետ, բողոքել, որ իրեն դատարան են ուղարկել։ Պաշտպանների հարցին, թե Վիգենն ով է, վկան հրաժարվեց պատասխանել։

17:00 10.06.2014 | Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ, այդ թվում՝ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» օրենքը, որը կարգավորում է նորաստեղծ այդ կոմիտեում ծառայության անցնելու կարգը, պաշտոնների ու կոչումների դասակարգումը, ծառայողների իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, իրավական ու սոցիալական երաշխիքները և ծառայության հետ կապված մյուս հարաբերությունները:

  • Page 1516 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1511
  • 1512
  • 1513
  • 1514
  • 1515
  • 1516
  • 1517
  • 1518
  • 1519
  • 1520
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը