24 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

19:25 07.06.2014 | Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին: Վարչապետը կարևորել է հարևան Իրանի հետ հարաբերությունների հետագա զարգացումն ու ընդլայնումը, տարբեր ոլորտներում փոխգործակցության ամրապնդումը: «Իմ նպատակն է հետևողականորեն իրականացնել Իրանի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և մշակել նոր ծրագրեր: Վստահ եմ, որ առաջիկայում այս ուղղությամբ ունենալու ենք մեծ ձեռքբերումներ»,- նշել է կառավարության ղեկավարը:

19:09 07.06.2014 | Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Հին Էրիվան» ռեստորանային հոլդինգի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին

Գործարարը կառավարության ղեկավարին ներկայացրել է իր բիզնեսի հետ կապված խնդիրները և դատական գործընթացի մանրամասները:

18:49 07.06.2014 | Ավտովթար՝ Երևան – Սևան ավտոճանապարհին

Հունիսի 7-ին, ժամը 09.19-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում` ՃՈ հսկիչ կետի մոտակայքում, «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է, առկա է գազի արտահոսք, տուժածներ չկան. անհրաժեշտ է օգնություն:

18:40 07.06.2014 | Ակտիվիստի համար տարբերություն չկա՝ Էնվեր փաշա, թե Անաստաս Միկոյան. «Ազատություն»

«Տարբերություն չկա՝ Էնվեր փաշա, թե Անաստաս Միկոյան, որովհետև Միկոյանը նույն կերպ պետական հանցագործ է, ընդ որում միջազգային մակարդակի։ Դա ապացուցող փաստաթղթերը կան, ես երեք հատ տեսել եմ. Թուղթ են ուղարկում Ստալինին՝ խնդրելով, որ ևս 700 հոգի մարդ գնդակահարվի, չնայած փոխքաղաքապետ կար՝ Կամո Արեյան, ասաց, որ արժանահավատ չեն, բայց Ազգային արխիվի տնօրենը հաստատեց, որ բոլոր փաստաթղթերը արժանահավատ են»,- ասել է Գաբրիելյանը։

18:29 07.06.2014 | Վաղը և առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ

Հունիսի 8-10-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:
Քամին հարավային 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

18:12 07.06.2014 | ՕԵԿ-ը երկուշաբթի օրվանից սկսում է քաղաքական կոնսուլտացիաները

«Օրինաց երկիր» կուսակցությունը, նախապես հայտարարված քաղաքական կոնսուլտացիանների շրջանակներում, գալիք շաբաթ՝ հունիսի 9-ից սկսում է խորհրդակցություններ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ, որոնց նպատակն է ձևավորել միասնական քաղաքական օրակարգ ընտրական բարեփոխումների՝ մասնավորապես 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու շուրջ:

18:10 07.06.2014 | Ինչ էր տեղի ունեցել Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկում

Հունիսի 6-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները Տերյան և Կորյուն փողոցների խաչմերուկից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Վահե Մ.-ին և 1991 թ. ծնված Յուրա Մ.-ին: Մինչ այդ Վահե Մ.-ն` փայտե մահակը ձեռքին, Յուրա Մ.-ի հետ հետապնդել էին 1979 թ. ծնված Արթուր Ա.-ին և նրան սեռական բնույթի հայհոյանքներ տվել:

17:50 07.06.2014 | Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6000 կրակոց

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

17:20 07.06.2014 | Մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել

Հունիսի 7-ին, ժամը 11.32-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածում` Արզնիի խաչմերուկի մոտակայքում, մոտոցիկլետը կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

17:09 07.06.2014 | Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ՀՀ զարգացման ճանապարհային քարտեզը

Խորհրդարանական հանրապետություն, ԱԺ-ի 100%-անոց համամասնական ընտրակարգ: Ընտրական շեմի նվազեցում: Օլիգարխիայի հեռացում պետական կառավարման համակարգից:

16:45 07.06.2014 | Արայիկ Քոթանջյանի կնոջ խոսքով՝ իր որդին կապ չունի կրակոցների հետ (տեսանյութ)

Արայիկ Քոթանջյանը Ղարաբաղում գործուղման է եղել, իսկ նրա տիկինը` Արփի Խաչատրյանը հեռուստաընկերության թղթակցի հետ հեռախոսազրույցում հերքել է որդու կապը տեղի ունեցածի հետ:

16:24 07.06.2014 | Վարչապետն ընդունել է Ռոբերտ Նազարյանին

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այսօր ընդունել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պատվիրակությանը՝ նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ:

16:17 07.06.2014 | Կարեն Կարապետյան. «Գագիկ Ծառուկյանին կորցնելու վախ կա» (տեսանյութ). 1in.am

«Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատության է ենթարկել կառավարությանը, և ես անձամբ համամիտ եմ այդ քննադատությունների հետ, բայց նրա ելույթում որևէ նոր բան չկար: Նրանք գիտեին, որ նոր վարչապետը լինելու է իշխանությունից, և շարունակում էին պահանջել Տիգրան Սարգսյանի հրաժարականը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել ՀՀՇ վարչության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը:

16:05 07.06.2014 | Բեռնար Շալանդ. «Տղաները պայքարեցին, փորձեցին, բայց…»

Տղաները պայքարեցին, փորձեցին: 1:1 հաշվի ժամանակ ինչ-որ անհասկանալի պահ ստեղծվեց, ապա Գերմանիայի հավաքականն ավելի մեծ ուժեր ներդրեց, իսկ մենք հոգնած էինք, իսկ մենք լավ փոփոխություններ կատարելու հնարավորություն չունեինք: Պաշտպանական եւ միջին գծի բավարար քանակությամբ խաղացողներ չունենք:

15:00 07.06.2014 | Ավտովթար՝ Լուսագյուղ գյուղի մոտ. կան տուժածներ

Հունիսի 7-ին, ժամը 01.39-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին՝ Լուսագյուղ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

14:17 07.06.2014 | ՄՀՀ-ն կարող է սնանկ ճանաչվել. «Փաստինֆո»

ՄՀՀ-ի փաստաբան Արմինե Հակոբյանի խոսքով՝ ռուսական ընկերությունը նախ դիմել է Կենտրոն վարչական շրջանի դատարան, սակայն այստեղ հայցը չեն ընդունել` պատճառաբանելով, որ այն պետք է ներկայացավի Գեղարքունիքի մարզի դատարան, քանի որ համալիրի իրավաբանական հասցեն այդ մարզում է գրանցված:

13:57 07.06.2014 | «Զարուհի Փոստանջյանի ասածն արտաքին քաղաքական խնդիրներին է վերաբերում». Արմեն Մարտիրոսյանը խուսափում է մեկնաբանել Փոստանջյանի՝ քառյակին ուղղված քննադատությունը

Արդյոք «Ժառանգության» անդամները կիսո՞ւմ են Զ. Փոստանջյանի այս և քառյակի գործունեության վերաբերյալ մի շարք այլ գնահատականներ: Այս հարցերի շուրջ է 168.am-ի զրույցը «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ:

13:22 07.06.2014 | Հակառակորդը մեքենայով է մոտեցել դիրքերին… ինչ է իրականում եղել Երասխի հենակետերում. Yerkir.am

Ըստ ականատեսների պատմածի’ երբ արդեն տեւական ժամանակ հակառակորդը չի դադարեցնում դիպուկահար կրակոցները, հայ դիրքապահները սկսում են պատասխան կրակ արձակել’ հակառակորդին զսպելու համար:

13:20 07.06.2014 | Շիրակացի փողոցում դի է հայտնավերվել

Հունիսի 7-ին, ժամը 12.02-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի 54-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին, դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

13:13 07.06.2014 | Ծեծկռտուք՝ «Բադեն-Բադեն» հյուրանոցային համալիրում. հաճախորդին ծեծելու մեջ կասկածվում է անվտանգության աշխատակիցը. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 7-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:30-ի սահմաններում «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ գլխի, դեմքի և մեջքի քերծված վերքերով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

13:05 07.06.2014 | Արամ Հարությունյանը ներողություն է խնդրում բնապահպաններից

Կարծում եմ, որ կողմերը փոխադարձաբար պետք է հայցեն միմյանց ներողամտությունը, ինչը ես անում եմ՝ կրկին անգամ նշելով, որ ոչ մեկի վիրավորելու մտադրություն չեմ ունեցել, պարզապես փորձել եմ զսպել որոշ անձանց ոչ պատշաճ վարքագծի դրսևորումները:

13:01 07.06.2014 | Օձ է հայտնաբերվել

Հունիսի 7-ին, ժամը 12.02-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկ քաղքի Ղուկասյան փողոցի թիվ 59 տան բակում նկատվել է օձ . անհրաժեշտ է օգնություն:

12:45 07.06.2014 | 11-ամյա աղջնակը մահացել է

Հունիսի 6-ին, ժամը 15.30-ի սահմաններում, 1989 թ. ծնված Ռոլանդ Խ.-ի վարած «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Գյումրի ճանապարհի 17-րդ կմ-ին վրաերթի ենթարկելով Կաթնաջուր գյուղի միջն. դպրոցի 5-րդ դասարանի աշակերտուհի, 2003 թ. ծնված Անի Ռքոյանին` կողաշրջվել է:

12:41 07.06.2014 | Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հիմնադրման 20-ամյակի առթիվ

Հայաստանի Հանրապետությունը երկու տասնամյակ առաջ թևակոխեց իր պատմության նոր շրջափուլերից մեկը, որտեղ կարևորվում էր ժամանակի գլոբալ մարտահրավերներին, երկրի առջև ծառացող խնդիրներին, նոր աշխարհի իրողություններին պատրաստ լինելու կարողությունը:

11:45 07.06.2014 | Եթե համը հանեն, ես դեռ Բաքվում կիսատ գործեր ունեմ. Մանվել Գրիգորյանը՝ հրադադարի խախտման և զոհված զինծառայողների մասին. shamshyan.com

«Մենք պետք է չնպաստենք պատերազմին, սադրանքներին չտրվենք: Իրենք ցանկանում են մեզ հունից հանել: Խաղաղությունը մեզ համար մեծ արժեք է: Այն ժամանակ էլ մենք չենք ցանկացել, որ պատերազմ սկսվի, իրենք են պարտադրել եւ մենք պաշտպանվելով՝ նրանց խաղաղություն ենք պարտադրել: Մենք ամեն ինչ պետք է անենք՝ խաղաղությունը պահպանելու եւ դիվանագիտության միջոցով խաղաղության մեծ պայմանագիր կնքելու համար: Բայց, եթե համը հանեն, տեսել են, թե հայ զինվորը իրենից ինչ է ներկայացնում ու նորից կտեսնեն»:

11:35 07.06.2014 | Նազարբաևը իր սեփակա՞ն խաղն է խաղում, թուրանական աշխարհի՞, թե՞ Պուտինի. «Առավոտ»

Բնականաբար, մենք հաջորդ շաբաթվա ընթացքում այդ հարցերի պատասխանը կփորձենք ստանալ: Բայց այժմ պարզապես գրի առնենք, որ չմոռանանք: Եվրասիական միություն մենք կմտնենք, ասում են, այս ամսվա ընթացքում:

11:27 07.06.2014 | Ամոթ է, ուշքի եկեք. «Հրապարակ»

Անպոչ գդալի նման մեջընկնող շարմազանովների մասին էլ չենք ասում, որոնց շուրթերից ՀՀ գործող նախագահի հասցեին անզուսպ քծնանք, իսկ նախկին նախագահի հասցեին՝ վիրավորական արտահայտություններ լսելն անչափ տհաճ է:

11:10 07.06.2014 | Գագիկ Ծառուկյանի հաշվապահի ազատության գինը. «Ժողովուրդ»

«2013թ. մայիսի 29-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, Ավանի 7-րդ փողոցում կրակոցներ էին հնչել: Դեմքի և ճակատի մասերում հրազենային վնասվածքներով Գրիգոր Լուսավորիչ ԲԿ էին տեղափոխվել Ավանի 7-րդ փողոցի բնակիչներ՝ 24-ամյա Արտյոմ Ալեքսանյանը և 25-ամյա Ռոբերտ Հովսեփյանը»:

11:08 07.06.2014 | Հովիկ Աբրահամյանի մոտ քննարկվել են Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում ՀՀ վերահսկիչ պալատի կողմից ներկայացվել են մի շարք ոլորտներում իրականացված ստուգումների արդյունքները: Քննարկվել են արձանագրված խախտումները և թերությունները, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն ուղղված առաջարկություններ:

11:00 07.06.2014 | Բաղդասարովը վաճառում է «Արմավիայի» ինքնաթիռները. «Ժողովուրդ»

«Մինչ «Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցները սրտատրոփ սպասում են իրենց աշխատավարձերին, այս ընթացքում Միխայիլ Բաղդասարովը զբաղված է ընկերության ինքնաթիռների վաճառքով»:

  • Page 1522 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1517
  • 1518
  • 1519
  • 1520
  • 1521
  • 1522
  • 1523
  • 1524
  • 1525
  • 1526
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը