
Հյուրը հյուրից գողացավ…

Հունիսի 6-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1980 թ. ծնված Էրիկ Ա.-ին:
Պարզվել է, որ նա ապրիլի 15-ին, ժամը 15:00-ի սահմաններում, գտնվելով Կարինե Ս.-ի` Սևան քաղաքի Շինարարների փողոցում գտնվող բնակարանում, գաղտնի հափշտակել է բազմոցի վրա դրված, նույն բնակարան հյուրընկալված Արման Ս.-ի դրամապանակը, որի մեջ եղել է 33.000 դրամ:
Ապրիլի 16-ին Արման Ս.-ն հանդիպելով Էրիկ Ա.-ին` պահանջել է դրամապանակը, վերջինս սկզբում հրաժարվել է, սակայն նույն օրը դրամապանակ վերադարձրել է` 33.000 դրամ պարունակությամբ:
Գողության մասին տուժողը նախկինում ոստիկանություն չէր հայտնվել: Հունիսի 6-ին նրանից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն