Ղարաբաղը` За бортом. «Եթե Ադրբեջանն անդամակցի ԵՏՄ-ին, կունենանք այն իրավիճակը, ինչ ունեինք մինչեւ 88 թվականը». medialab.am
Սահմանին հնչած վերջին կրակոցներով Ադրբեջանը Հայաստանին հասկացնում է, որ իրականում Հայաստանը դաշնակից չունի,-անդրադառնալով հունիսի 5-ին Երասխ գյուղին հարող հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի միջադեպին` «Մեդիալաբին» ասում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:
«Ադրբեջանը հստակ հասկացնում է՝ եղբայր, դուք դաշնակից չունեք, ձեր դաշնակիցն իմ դաշնակիցն է: Հիշենք Ռուսաստանի վերջին ուղերձը՝ ուղղված Ադրբեջանին, որտեղ Ադրբեջանը գնահատվեց որպես ստրատեգիական գործընկեր: Վլադիմիրի Պուտինը մայիսի 28-ին շնորհավորեց Ադրբեջանին, բայց չշնորհավորեց Հայաստանին` Հանրապետության օրվա առիթով: Ադրբեջանը հասկանում է, որ եթե ռուսն իրեն զենք է ծախում, մեր դաշնակիցը չէ» ,- «Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը:
Ըստ վերլուծաբանի, որքան ավելանում է Ադրբեջանի զենքն ու տնտեսական հզորությունը, այնքան նրա ինքնավստահությունը մեծանում է:
Մյուս կողմից, ըստ Արա Պապյանի, Ռուսաստանը, որը համարվում է Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, աչք է փակում Ադրբեջանի գործողությունների վրա:
«Ադրբեջանը հարձակումներ գործեց նաեւ Տավուշի մարզի վրա, գնդակոծեց Ոսկեպարը, որը ՀՀ մաս է, երեք զինծառայող սպանվեց Հայաստանի տարածքում: Հայ-ռուսական համաձայնագրով այդ սահմանը պետք է պաշտպանվեր նաեւ ռուսների կողմից, բայց Ռուսաստանը ոչ միայն որեւէ քայլ չարեց, այլեւ անգամ չարտահայտվեց, հետեւաբար Ադրբեջանը ղարաբաղյան ճակատից հարվածը տեղափոխում է այս ուղղությամբ, դրանով իսկ պատերազմի մեսիջ հղելով Հայաստանին»,-նշում է Արա Պապյանը` հավելելով, որ Ռուսաստանի խաղն անազնիվ է նաեւ ԵՏՄ հարցում:
«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ, «գործընկերներ» Պուտինը եւ Լուկաշենկոն առնվազն դեմ չէին Նազարբաեւի հայտարարությանը, ինչը նշանակում է, որ եվրասիական եռյակում այս հարցում կոնսենսուս կա:
«Նրանք դրանով փորձում են սիրաշահել Ադրբեջանին՝ վարելով բլիթի քաղաքականություն Ադրբեջանի եւ մտրակի քաղաքականություն Հայաստանի նկատմամբ՝ Հայաստանին օգտագործելով նաեւ որպես խայծ (Кнут и пряник)»,-«Մեդիալաբին» ասում է Ռուբեն Մեհրաբյանը:
Ըստ փորձագետի, եթե Ադրբեջանն անդամակցի այս միությանը, այդ անդամակցությունը կլինի Հայաստանի շահերի հաշվին: «Հայաստանը տարիներ շարունակ իրեն զրկելով իմունիտետից, հնարավորություն է տալիս, որ Կրեմլն իր շահերի համար օգտագործիՀայաստանը»,-վստահ է քաղաքագետը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: