25 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

19:50 09.06.2014 | Սամվել Ֆարմանյան. Ինչո՞ւ է «Հյուսիս-հարավ» մայրուղու կառուցման ընթացքում 4.3 մլն դոլար ծախսվել միայն խորհրդատվությունների համար. tert.am

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանն Ազգային ժողովում այսօր հարց ուղղեց ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին՝ կապված կառուցվող «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի հետ՝ նշելով, որ արտաքին պարտքի ավելացման հարցը զգայունություն է առաջացնում ցանկացած պատգամավորի ու քաղաքացու մոտ՝ անկախ կուսակցական պատկանելությունից:

19:25 09.06.2014 | Տեխնիկական սարքերով արձանագրված խախտումներ: Ո՞ւմ դիմել անհամաձայնության դեպքում. խորհուրդներ վարորդներին (տեսանյութ)

Տեխնիկական սարքերով արձանագրված խախտումներ: Ո՞ւմ դիմել անհամաձայնության դեպքում. խորհուրդներ վարորդներին: Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:

19:10 09.06.2014 | ԵԱՀԿ-ն շփման գծում մշտադիտարկում կանցկացնի

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական օգնականի մանդատի համաձայն` երեքշաբթի օրը Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի հատվածում մշտադիտարկում է նախատեսվում անցկացնել:

19:05 09.06.2014 | Արթուր Բաղդասարյան. Պետք է սահմանվի շքեղության հարկ, որ հարուստներն ավելի շատ վճարեն

«Հայաստանում պետք է սահմանվի շքեղության հարկ, որ հարուստներն ավելի շատ վճարեն: Սա նաև կոռուպցիայի դեմ պայքարի յուրօրինակ դրսևորում է»:

19:03 09.06.2014 | Քննարկում ՀՀ վերահսկիչ պալատին առնչվող օրենսդրական կարգավորումների շուրջ

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հունիսի 9-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի և ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի գլխավորած պատվիրակություններին:

18:58 09.06.2014 | Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է լիցենզիայի գործողությունը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել, համաձայն որի` դադարեցվել է «Բիզնեսի և իրավունքի ոչ պետական կրթական հաստատության երևանյան մասնաճյուղին» տրված բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով լիցենզիայի գործողությունը:

18:55 09.06.2014 | ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը զգուշացնում է

Դիտարկումների արդյունքում Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքներում, Էջմիածին քաղաքում և հարակից համայնքներում տեղադրված ֆերոմոնային թակարդներում հայտնաբերվել են լոլիկի ցեցի մեծ թվով թիթեռներ: Այդ կապակցությամբ նախարարությունը հորդորում է նշված համայնքների գյուղացիական տնտեսություններին անհապաղ սկսել լոլիկի, տաքդեղի, սմբուկի, կարտոֆիլի ցանքերում ցեցի դեմ քիմիկան պայքարի միջոցառումները:

18:53 09.06.2014 | Պայմանական վաղաժամկետ ազատում. մերժում են առանց հիմնավորման

ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբն իր խորը մտահոգությունն ու անհանգստությունն է հայտնում ազատազրկման դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ ազատման հարցում ձևավորված պրակտիկայի վերաբերյալ:

18:50 09.06.2014 | Խոշոր չափերով գողություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը կալանավորվել է

Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներն օրերս Արարատ գյուղից բերման է ենթարկել 1977 թ. ծնված Գրաֆ Ե.-ին:

18:30 09.06.2014 | Հանրապետությունում սպասվում են տեղումներ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

10-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 11-14-ին շրջանների մեծ մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ:

18:03 09.06.2014 | Տիգրան Սարգսյանին հեռացրել են աշխատանքից՝ պարտադիրին դեմ լինելու համար (տեսանյութ). «Ա1+»

«Ես կուտակայինի դեմ դիմումը գրեցի և դրանից հետո միայն ազատվեցի աշխատանքից։ Այդ դիմում գրողը միայն ես էի, եթե մի քանի հոգի էլ գրեին, և միայն ես դուրս գայի,այդ դեպքում այլ տիրույթում կփնտրեի պատճառը»,- ասաց աշխատանքից հեռացված ուսուցիչ Տիգրան Սարգսյանը։

17:54 09.06.2014 | Վաղը հանրապետության որոշ համայնքներ կհոսանքազրկվեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով կհոսանքազրկվեն:

17:50 09.06.2014 | Հետախուզվողը մեղայականով ներկայացել է բաժին

Օրերս մեղայականով ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել 1987 թ. ծնված Գևորգ Հ.-ն, որը 2013 թ. հունիսի 29-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:

17:10 09.06.2014 | ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդականը այցելել է Վերին Լարս անցակետ (տեսանյութ)

Հունիսի 8-ին Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Արման Աղաջանյանն այցելեց բնական աղետի հետևանքով Վրաստան-Ռուսաստան ավտոմայրուղու Վերին Լարս անցակետի մոտ կուտակված ՀՀ քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

16:24 09.06.2014 | Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ «օրենքով» գողերի համար «Դոլյա վորովսկայա» երգը երգելու մասին. shamshyan.com

«Ասողը անբարոյականի զավակ է: Իմ մասին ով նման բան կարող է տարածել, նա նորմալ մարդ չի, այլ չգիտեմ՝ ինչի արդյունք: Դա աննորմալ երեւույթ է: Այլ հարց ա՝ դա մա՞րդ է, թե՞ կենդանի»:

16:22 09.06.2014 | Էդիկ Բաղդասարյան. Բեգլարյանին պետք է հեռու պահել «Հյուսիս-Հարավ»-ից. epress.am

Տարբեր մասնագետների հետ եմ քննարկել, ու բոլորն ասում են, որ այս նախագծով ընդհանրապես հնարավոր չէ ճանապարհը սարքել, որովհետև նախագիծը, կարծես, սևագրություն լինի։ Դժվար է ասել՝ որքան գումար է անհետացել, բայց առաջին երեք հատվածները, որոնք պետք է առաջին փուլով կառուցվեին՝ Երևան-Արարատ, Երևան-Աշտարակ, Աշտարակ-Թալին, որտեղ ամենամեծ կտորը Աշտարակ-Թալինն է և, կարծեմ, ամենամեծ արժեքն ունի՝ 180 միլիոն դոլար, այս ճանապարհները չկան։ Երեք հատվածներն արդեն պետք է ավարտված լինեին։ Աշտարակ-Թալին հատվածի վրա, կարելի է ասել, դեռ 2 տոկոս աշխատանք են կատարել։

16:10 09.06.2014 | Նախկինում 6 անգամ դատապարտվածի հերթական գայթակղությունը փողոցով քայլող կնոջ ոսկյա շղթան էր (տեսանյութ)

Նախկինում 6 անգամ դատապարտվածի հերթական գայթակղությունը փողոցով քայլող կնոջ ոսկյա շղթան էր:

16:04 09.06.2014 | Արշակ Սադոյանը՝ Միկոյանի մասին. Հայերին տարել են կոտորելու, որովհետև պոլիտբյուրոյի այդպիսի անդամ ենք ունեցել

«Տեսել եմ այն կիրճը, որի տակից գնում է մի ճանապարհ, և որով հերոսական ազգային դիվիզիաները հարձակվել են, և գերմանացիներն էլ երկու կողմից ուղղակի կոտորել են: Կարդում եմ Ժուկովի գիրքը, գրված են հետեւյալ բառերը. «Քանի որ հակահարձակման անհրաժեշտություն կար՝ թեկուզ ձեւակնորեն, եւ քանի որ մեծ կորուստներ էին սպասվում, մենք որոշեցինք այնտեղ ուղարկել հերոսական ազգային դիվիզիաներ»:

15:55 09.06.2014 | Վերակառուցվում է Գլխավոր պողոտայի` Նալբանդյան և Հանրապետության փողոցների միջև ընկած այգին

Երևանի քաղաքապետարանի այգիների և պուրակների վերակառուցման ու նորերի կառուցման 2014թ.-ի ծրագրի շրջանակում մայրաքաղաքի բարեկարգ զբոսայգիների թիվը կավելանա ևս 10-ով՝ շուրջ 25 հեկտարով ավելացնելով մայրաքաղաքի կանաչ տարածքների ծավալը:

15:51 09.06.2014 | Կենսաչափական անձնագրեր, նույնականացման քարտեր, էլեկտրոնային ստորագրություններ. նոր ընթացակարգեր անձնագրային և վիզաների վարչությունում (տեսանյութ)

Կենսաչափական անձնագրեր, նույնականացման քարտեր, էլեկտրոնային ստորագրություններ. նոր ընթացակարգեր անձնագրային և վիզաների վարչությունում:

15:45 09.06.2014 | Վախթանգ Կիկաբիձեն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

«Մենք բարձր ենք գնահատում Ձեր ստեղծագործական ուղին ու մեծ ներդրումը հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամության էլ ավելի ամրապնդման հարցում: Ուրախ ենք Ձեզ հյուրընկալելու Երևանում, և համոզված եղեք, որ մեր քաղաքի դռները միշտ բաց կլինեն Ձեր առջև»:

15:31 09.06.2014 | Տիգրան Մեծի փողոցում օձ է հայտնաբերվել

Հունիսի 9-ին, ժամը 14.21-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Տիգրան Մեծի փողոցի թիվ 83 հասցեում գտնվող շինանյութի խանութում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

14:58 09.06.2014 | Կառավարման փորձագետը՝ կառավարության նոր ծրագրի մասին. Ով է գլխով պատասխան տալու և ինչպես է պատասխան տալու

«Մումուլում բանավեճերի միջոցով չէ, որ երկրի զարգացման լուսաբացը կբացվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը` խոսելով Լևոն Տեր-Պետրոսյանի և Հովիկ Աբրահամյանի հեռակա բանավեճի մասին: Նա նշեց, որ կապ չունի, թե ովքեր են կառավարությունում, նոր կառավարություն է, թե` հին, որովհետև մեզ մոտ 1991 թվականից այդպես էլ չձևավորվեց պետության զարգացման ծրագրի մշակումը, ներդրումը և հետո՝ հաշվետվություն տալը:

14:19 09.06.2014 | ՀՅԴ-ն Միկոյանի վերաբերյալ խորհրդաժողով կանցկացնի՝ արձանի տեղադրման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով

Երեւանի ավագանին, առանց հանրությանը մասնակից դարձնելու եւ առանց մասնագիտական շրջանակների հետ քննարկումներ անցկացնելու, որոշում կայացրեց մայրաքաղաքում տեղադրել բոլշեւիկյան կուսակցության գործիչ, ստալինյան մարդատյաց ռեժիմի գործուն պատասխանատուներից մեկի՝ Անաստաս Միկոյանի մահարձանը։

13:29 09.06.2014 | Ցոլակ Մկրտչյանի մահվան՝ վերսկսված գործով այսօր կանցկացվի դատաբժշկական կրկնակի փորձաքննություն. «Փաստինֆո»

27-ամյա Ցոլակ Մկրտչյանի մահվան փաստով վերսկսված քրեական գործի վարույթի շրջանակում այսօր կանցկացվի կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

13:23 09.06.2014 | Դպրոցական առաջին պայուսակները՝ Երևանի քաղաքապետարանից

Երևանի քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզներում մեկնարկել են ավագ խմբերի ավարտական-ամփոփիչ հանդեսները, որոնք յուրօրինակ հաշվետվություն են ծնողներին, թե ինչ են սովորել երեխաները նախադպրոցահան ուսումնական դասընթացներում։

13:17 09.06.2014 | Այսօր կորոշվի Վերնիսաժի գործով ձերբակալված Ներսես Մելքոնյանին կալանավորելու հարցը. «Փաստինֆո»

Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում հունիսի 6-ին ձերբակալված Ներսես Մելքոնյանի ձերբակալման օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը` 72 ժամը լրանում է այսօր 15:00:

12:54 09.06.2014 | Մորը սպանած որդին ձերբակալվել է

Հունիսի 7-ին, ժամը 20.05-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի 25/27 շենքի բնակարաններից մեկում մոտ 64 տարեկան կին կա` ուշագնաց վիճակում:

12:46 09.06.2014 | Կամրջի վրա անցք է առաջացել

Հունիսի 9-ին, ժամը 10.16-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի մոտակայքում՝ Սևջուր գետի վրա կառուցված կամուրջը վնասվել է և վտանգ է ներկայացնում երթևեկության համար. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

12:43 09.06.2014 | Կարկուտից տուժած գյուղերը պետական աջակցություն կստանան

Վարչապետը տեղեկացրել է, որ նշանակալի վնասներ կրած գյուղացիների ընթացիկ տարվա աշնանացանի աշխատանքները կառավարությունն իր վրա է վերցնելու: Ավելին՝ բոլոր տուժողներն ազատվելու են հողի հարկից և վարձավճարից, ինչպես նաև արտոնյալ պայմաններով փոխառություններ են ստանալու գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման համար:

  • Page 1519 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1514
  • 1515
  • 1516
  • 1517
  • 1518
  • 1519
  • 1520
  • 1521
  • 1522
  • 1523
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը