19 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

18:27 06.06.2014 | Օձի խայթոցից տուժել են նաեւ երեխաներ

2014թ. հունիսի 4-ի դրությամբ ԼՂՀ-ում արձանագրվել է օձի խայթոցի 10 դեպք, որից 2-ից տուժածները երեխաներ են, հայտնում են առողջապահության նախարարությունից:

18:10 06.06.2014 | Մոտոցիկլետի վարորդը ընթացքի ժամանակ վայր է ընկել

Հունիսի 5-ին, ժամը 22.00-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 27 շենքի դիմաց «Յամահա R1» մակնիշի մոտոցիկլետից, ընթացքի ժամանակ, վայր է ընկել վարորդը և մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմել հիվանդանոց:

17:59 06.06.2014 | Վլադիմիր Գասպարյանը կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ է տվել

Հունիսի 6-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության ներքին անվտանգության վարչության անձնակազմի հետ։

17:51 06.06.2014 | Արամայիս Գրիգորյանը Ժնևում ներկայացրել է ՀՀ դիրքորոշումը նապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը մասնակցել է հունիսի 2-ից 5-ը Ժնևում կայացած «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի (էՍՊՈ կոնվենցիայի) Կողմերի 6-րդ հանդիպմանը:

17:31 06.06.2014 | Գալուստ Սահակյանի թոռնիկը «կտրվել է «Այբ» դպրոցի ընդունելության քննություններից. aravot.am

«Այբ»-ի քննություններին օլիգարխների երեխաներ էլ են մասնակցել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի թոռնիկը չի հաղթահարել «Այբ» կրտսեր դպրոցի համար այս տարվա մայիսի վերջին օրերին տեղի ունեցած քննությունները: ԱԺ նախագահի թոռնիկին չի «օգնել» անգամ պապիկի պաշտոնը:

17:29 06.06.2014 | «Վերնիսաժի» գործով նոր ձերբակալված անձ կա. news.am

«Այսօր հիվանդանոցից դուրս գրեցին, անմիջապես հրավիրեց ոստիկանության բաժանմունք եւ ձերբակալվեց: Նա որպես կասկածյալ է, կասկածվում է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու մեջ»:

17:17 06.06.2014 | Մանկապարտեզի տնօրենն՝ իր նկատողության մասին. «Գտել են, որ պետք է նկատողություն տան, ուրեմն ճիշտ են տվել»

Ինչպես արդեն տեղեկարցել ենք՝ այսօր Երևանի թիվ 63 մանկապարտեզի տնօրեն Մանյա Ղազարյանը խիստ նկատողություն է ստացել Երևանի քաղաքապետարանից: նկատողություն է ստացել։

17:10 06.06.2014 | Քաղաքի գոտիավորման անհայտ նախագիծը՝ խտրականության մոտեցման աղբյուր

Երևանի առանձին վարչական տարածքների քաղաքաշինական գոտիավորման նախագծերը հաստատվել են դեռևս 2006-2009 թվականներին, և Երևան քաղաքի զարգացման 2014-2017 թվականների քառամյա ծրագրով նախատեսված չէ մշակել կամ փոփոխել այդ տարածքների գոտիավորման նախագծերը: Նշված ծրագրով նախատեսվում է միայն Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն և Նուբարաշեն վարչական շրջանների, ինչպես նաև Ավան, Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջանների չմշակված որոշ հատվածների գոտիավորման նախագծերի մշակումը:

17:07 06.06.2014 | Ռուբեն Բաբայան. «Մյուս քայլը պետք է լինի Երևանի կենտրոնում Լենինի արձան դնելը» (տեսանյութ)

«Յուրաքանչյուր գաղափար, մտահղացում պետք է հասցնել իր բնական գագաթնակետին: Միկոյանը, վերջիվերջո, մի օղակ է այդ ամբողջ համակարգի մեջ, որը հիմնեց, գլխավորեց, հրաշալի ժառանգություն տվեց Լենինը: Եվ եթե տրամաբանորեն մոտենանք, ապա, կարծում եմ՝ մյուս քայլը պետք է լինի անպայման Երևանի կենտրոնում Լենինի արձան դնելը: Կամ՝ ոչ թե դնելը այլ այդ գաղափարը մեջտեղ բերելը: Որովհետև ես անձամբ շատ շնորհակալ եմ քաղաքապետարանից, որ առաջ բերեց Միկոյանի արձանի որոշումը: Եկել է մի սերունդ, որը չգիտի՝ ով է Միկոյանը: Ապրում է մի սերունդ, որը մոռացել է՝ ով է Միկոյանը կամ՝ չի ուզում հիշել»:

16:53 06.06.2014 | Ողբերգական ավտովթար` Մեծ Պառնի գյուղի մոտ. կա զոհ և վիրավորներ

Հունիսի 6-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` Մեծ Պառնի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ինչի արդյունքում «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշջվել:

16:42 06.06.2014 | Ամեն ինչ կանենք, որ նախիջևանյան հատվածի հարաբերական խաղաղ վիճակը պահպանվի. Սեյրան Օհանյան. tert.am

Պատերազմի վտանգը միշտ էլ կա, նախիջևանյան կողմից կրակոցները թույլ են տալիս մեզ ցույց տալու հակառակորդին, որ մենք այստեղ էլ կանք, այստեղից էլ կարող ենք ազդել իրենց վրա: Անկասկած այդ ամենը վերահսկվում է մեր զինված ուժերի կողմից, մենք միշտ էլ թե՛ կանխարգելիչ, թե՛ հակազդող միջոցառումներ են իրականացրել:

16:37 06.06.2014 | Քննարկումներից անմասն չեն մնում նաև Միկոյանի ծննդավայրում (տեսանյութ)

Միկոյանի արձանը տեղադրելու շուրջ աղմկահարույց և իրարամերժ կարծիքներից հետո Երևանի ավագանու ՀՀԿ և ԲՀԿ խմբակցությունները որոշեցին կողմ քվեարկել արձանի տեղադրման առաջարկին և չընդունեցին «Բարև Երևան» խմբակցության առաջարկը՝ վերանայելու այդ որոշումը:

16:23 06.06.2014 | Երևանում շարունակվում են «գրիբոյեդովցիների» կիսագաղտնի հանդիպումները. 1in.am

Կիսելյովը, կայքի տեղեկությունների համաձայն, «Գրիբոյեդով»-ից դուրս, ունենում է երկկողմ այլ հանդիպումներ ևս: Ուկրաինական իրադարձությունների թեժ փուլում, երբ նա, ըստ էության, ժամանակ չպետք է ունենար, եղել է Երևանում. նրա վերջին այցելության ժամանակ՝ մայիսի 21-22-ը, նա ունեցել է ոչ միայն ավանդական հանդիպում գրիբոյեդովականների հետ «Երևան պլազա»-ում գտնող «Պանորամա»՝ նախկինում Academia Del Gusto ռեստորանում, այլև այցելել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն, ապա ունեցել այլ երկկողմ հանդիպումներ ևս:

16:19 06.06.2014 | Երևանում բացվել է «Ոսկեգործություն 2014» 11-րդ միջազգային ցուցահանդես-վաճառքը (լուսանկարներ)

Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի և Հայաստանի ոսկերիչների միության նախագահ Էմիլ Գրիգորյանի ուղեկցությամբ շրջել է ցուցահանդես-վաճառքին մասնակցող ընկերությունների տաղավարներով, ծանոթացել նրանց արտադրանքին, գործունեությանը և առաջիկա ծրագրերին:

16:12 06.06.2014 | Նիկոլայ Բաղդասարյանը կասկածի տակ է դնում Վարդան Պետրոսյանի ուղարկված ծանուցագրի օրինականությունը

Մեղադրող Արթուր Սարգսյանն ասաց, որ արտաքինից ցանկացածի մոտ կարող է առաջանալ այն կարծիքը, որն առաջացել է պաշտպանի և ամբաստանյալի մոտ: Ըստ նրա՝ իրականում նոյեմբերի 4-ին ծանուցագիր է դուրս գրվել՝ Վարդան Պետրոսյանին որպես վկա հրավիրելու մասին, սակայն նույն օրը ոստիկանության բաժնից քննիչին տեղեկացրել են, որ նոյեմբերի 3-ին Վ. Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից և գնացել է տուն: Դա, ըստ մեղադրողի, նախաքննության մարտավարությունն է, քանի որ ամբաստանյալը վերակենդանացման բաժանմունքից միանգամից դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել տուն, ինչը կասկած է առաջացրել, որ Վարդան Պետրոսյանը կարող է խուսափել:

16:10 06.06.2014 | Արձանագրվել է սնկային թունավորման 7 դեպք. տուժածներից 3-ը երեխաներ են

Թունավորման նախնական ախտանշաններն են աղեստամոքսային տրակտի խանգարումները՝ սրտխառնոց, փսխում, լուծ, ցավեր որովայնի շրջանում, և գլխապտույտ: Դրանց ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի:

15:57 06.06.2014 | Վարդենիսում կայծակի հետևանքով հայր ու որդի «ձուլվե՞լ» են իրար. ի՞նչ է եղել իրականում (տեսանյութ)

Սիրանյանների ընտանիքը մայիսի 3-ի ահավոր կայծակի մասին չի մոռացել: Փոքրիկ Վահեն այդ օրը գիշերը ժամը երեքին արթնացավ կայծակի հուժկու ձայնից: Հայրն ու մայրը նրա աղաղակը լսելով վրա են հասել օգնություն ցույց տալու համար: Վահեն պատմում է, որ մայրը` Քրիստինեն է ավելի շատ վախեցել կայծակից: Նա տեսել է, թե ինչպես է մայրը զգացել ոտքի մատների սուր ցավը:

15:42 06.06.2014 | «Քաղաքացիական հագուստով անձինք առեւանգել էին ամուսնուս»

«Երբ ամուսնուս առեւանգեցին, նրա բուժող բժիշկն այդ օրը տանն է եղել, ես այդ օրը հիվանդանոցում հերթապահ բժշկին եմ հանդիպել եւ մի հատ էլ ամուսնուս առեւանգողներին էին պաշտպանում»:

15:24 06.06.2014 | Խիստ նկատողություն` թիվ 63 մանկապարտեզի տնօրենին

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության և հանրակրթության վարչությունների կողմից քաղաքապետարանի «Թեժ գծի» հեռախոսահամարով ստացված ահազանգի ուսումնասիրման արդյունքում, Երևանի քաղաքապետի կարգադրությամբ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար մայրաքաղաքի թիվ 63 մանկապարտեզի տնօրեն Մանյա Ղազարյանի նկատմամբ կիրառվել է խիստ նկատողություն կարգապահական տույժը:

15:08 06.06.2014 | Հովիկ Աբրահամյանի փեսա. Վլադիմիր Գասպարյանը ինձ չորս մեդալով պարգեւատրել է. news.am

Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Վահան Մամիկոնյանը, ով վարչապետ Հովիկ Աբրահամյանի փեսան է, հունիսի 6-ին, իր զեկուցագրի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Նա զեկուցագիրը գրել է մայիսի 27-ին բայց ստորագրվել է հունիս 6-ին:

15:03 06.06.2014 | Ազատ Արշակյան. «Քրեական աշխարհը ինքնասպանության է գնում՝ ունենալով նման ներկայացուցիչներ իշխանությունում» (տեսանյութ)

Ա. Արշակյանի համոզմամբ՝ հեղինակությունների ազդեցությունը քաղաքական կյանքի վրա շատ մեծ է. «Այդ ազդեցության պատճառներ կան: Ազդեցության պատճառներից մեկը նա է, որ անցումը շատ մեծ է: Նախկին ոստիկանապետը քրեականի վարքագիծ ունի, քրեականի մտածելակերպ ունի: Մենք դա համարում ենք քրեական, երբ ասում է՝ այո, ես էլ, եթե իմ կնոջ ներկայությամբ ինձ հայհոյեն, ես ինքնադատաստան կտեսնեմ: Նա արդեն ուսադիրները պետք է կորցներ»:

15:00 06.06.2014 | Բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արմեն Թ.-ն դիմումում հայտնել է այն մասին, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պաշտոնատար անձի կողմից ենթարկվել է բռնությունների:

14:57 06.06.2014 | Սերժ Սարգսյանը երկհարկանի առանձնատուն է գնել բազմազավակ ընտանիքի համար

Քիչ առաջ այս մասին կայքին տեղեկացրել ու իր անսահման ուրախությունն է կիսել նախկին Ամասիայի շրջանի հեռավոր գյուղում, խոնավ տանը պատսպարված ընտանիքի մայրը՝ Սարինե Խաչատրյանը: Ի դեպ, առանձնատունը մեծ հողամաս և անասնագոմ ունի:

14:46 06.06.2014 | Միկոյանը դեմ է եղել, որ Երևանում նշվի Ցեղասպանության 50-րդ տարելիցը (տեսանյութ). «Ազատություն»

Ստալինի աջակից Անաստաս Միկոյանը դեմ է եղել, որ Երևանում նշվի Հայոց ցեղասպանության 50-րդ տարելիցը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանի՝ նշելով, որ այդ մասին բազմաթիվ փաստեր կան:

14:33 06.06.2014 | «16 տարեկան էի, երբ պարզեցի, որ հղի եմ». դեռահասների հղիությունը հաճախ ավարտվում է աբորտով. medialab.am

Հղիության մասին առաջինն ընկերոջը պատմեց` օգնության ու մեղքի իր բաժինը կիսած լինելու հույսով, բայց տղան նորությունն իմանալուց ու աղջկան մեղադրելուց հետո վերջնականապես խզեց կապերը ու Սարգսյանին մենակ թողեց. «Մենք մի հարևանուհի ունենինք` ազատ վարքի տեր, որի հետ արգելված էր շփվել ոչ միայն ինձ, այլև շենքի մյուս ընկերուհիներիս, բայց բոլորս էլ միշտ հետևում էինք նրան, հիանում նրա հագուկապով, ազատությամբ»:

14:15 06.06.2014 | Զ. Փոստանջյան. Քառյակի մյուս 3 կուսակցությունները շարունակում են գործել օլիգարխիկ համակարգի տրամաբանության ներքո և սպասարկում են այդ համակարգը. ԳԱԼԱ

Քառյակը մի փոքրիկ խորհրդարանական համագործակցություն է, որը չկարողացավ ձևավորել առաջնային քաղաքական օրակարգ, թեպետ «Ժառանգությունը»՝ Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ, առաջնային համարելով արտահերթ լուծումները, այդ թվում նաև Սերժ Սարգսյանի հեռացումը, գործադրեց բոլոր ջանքերը միասնական հարթակ ձևավորելու համար։ Ըստ էության, խորհրդարանական 4 ուժերի համագործակցության օրակարգը իշխանությունների պես հետ է մնացել քաղաքական իրադարձություններից, ինչպես 88 թվականին Կոմունիստական կուսակցության «պարտ ղեկավարները»։

14:11 06.06.2014 | Հետապնդել և վնասազերծել զինված հանցագործներին. այսպիսի առաջադրանք էին ստացել Հատուկ նշանակության վարչության աշխատակիցները (տեսանյութ)

Հետապնդել և վնասազերծել զինված հանցագործներին. այսպիսի առաջադրանք էին ստացել Հատուկ նշանակության վարչության աշխատակիցները:

14:10 06.06.2014 | Կայացավ «Թրաֆիքինգի և դրա դեմ պայքարի լուսաբանման ամենամյա մրցանակաբաշխություն-2014»-ը

Մասնագիտական ժյուրիի որոշմամբ` այս տարի « Հեռուստատեսություն եւ ռադիո» անվանակարգում երկրորդ տեղին է արժանացել Հանրային հեռուստատեսության «Ազատ գոտի» հաղորդաշարի լրագրող Աննա Հայրապետյանը՝ «21-րդ դարի ստրկություն» հաղորդման համար, նույն անվանակարգում երրորդ տեղին է արժանացել «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող Գոհար Արամյանը՝ «Թրաֆիքինգ տերմին. Կյանքի փակուղի» ռեպորտաժի համար:

13:47 06.06.2014 | Մեկնարկել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունը

Շրջայցից հետո նախարարը պատասխանել է լրագրողներին հետաքրքրող հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են շտեմարանների բովանդակությանը, կրկնուսույցների խնդրին, բուհերի վարձավճարներին, հաշմանդամություն ունեցող դիմորդներին և նպատակային ընդունելությանը:

13:46 06.06.2014 | Համալիրը գնահատվել է որպես անշարժ գույք` հաշվի չառնվելով նրա պատմամշակութային արժեք ներկայացնելու փաստը (տեսանյութ)

«Մարզահամերգային համալիրի աճուրդի գործընթացը ուղղորդված է»,- այսօրօրվա ասուլիսում հայտարարեց Մարզահամերգային համալիրի ներկայացուցիչ Կորյուն Գրիգորյանը:

  • Page 1524 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1519
  • 1520
  • 1521
  • 1522
  • 1523
  • 1524
  • 1525
  • 1526
  • 1527
  • 1528
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Տժժում ենք բոլորս
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը