Սեյրան Օհանյան. Պատերազմի նախանշաններ չկան, բայց լարվածություն կա սահմաններում. NEWS.am

Հայաստանի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի կարծում, որ այսօր պատերազմի նախանշաններ կան: Այս մասին, այսօր՝ հունիսի 29-ին, Եռաբլուրում, Անհայտ կորած զինվորի միջազգային օրվան նվիրված միջոցառումից հետո NEWS.am-ի թղթակից հարցին ի պատասխան նշեց ինքը՝ Սեյրան Օհանյանը:

«Չեմ կարծում, որ այսօր պատերազմի նախանշաններ կան, բայց կա լարվածություն սահմանամերձ շրջաններում, ԼՂՀ-ի հետ շփման գծում եւ Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմաններում: Իրավիճակը սահմաններում այսօր այսպիսին է. որոշ վայրերում, հայկական եւ ադրբեջանական բնակավայրերը շատ մոտ են գտնվում մարտական դիրքերին եւ շատ դեպքերում Ադրբեջանի զինված ուժերի կողմից գնդակածվում են: Մենք արժանի հակահարված ենք տալիս: Ցավոք սրտի չենք կարող զերծ մնալ կորուստներից: Մեզ մնում է այնպիսի խիստ պատասխան տալ, որ դա իր ազդեցությունն ունենա»,-ասաց նախարարը:

Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում Ադրբեջանի ագրեսիան, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ դա պայմանավորված է ներքին ու արտաքին քաղաքական խնդիրներով:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս