Ես չեմ կարող հանդուրժել իմ կուսակցության և Քոչարյանի միջև որևէ հնարավոր կապ. Ստյոպա Սաֆարյան. 1in.am
«Ժառանգություն» կուսակցության վարչությունից իմ դուրս գալու գաղափարը եղել է 2012 թվականից, որի մասին տեղյակ է եղել Րաֆֆի Հովհաննիսյանը: Այս մասին այսօր «Ժառանգություն» կուսակցության 10-րդ համագումարի ընթացքում «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ինքը՝ Ստյոպա Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ ինքը ձեռնամուխ է եղել խորհրդատվական-վերլուծական կազմակերպության գրանցմանը, որը հետագայում կարող է նաև լրատվական ուղղվածություն ունենալ: Այսինքն, ըստ Սաֆարյանի, այդ նոր կազմակերպությունում իր գործունեությունը, նաև Երևանի ավագանիում աշխատանքը թույլ չեն տա իրեն զբաղվել նաև կուսակցական գործունեությամբ, ուստի նա որոշել է դուրս գալ «Ժառանգություն» կուսակցության վարչությունից, սակայն շարունակում է մնալ կուսակցության շարքային անդամ:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է ընդհանրապես դուրս գաք «Ժառանգությունից», Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Բնականաբար, ես չեմ կարող հանդուրժել իմ կուսակցության և Քոչարյանի միջև որևէ հնարավոր կապ: Հայաստանի սեփականության վաճառք, Հայաստանի անկախության վաճառք, սպանությունների մեջ մեղսակցություն ու Մարտի 1. սրանք բավական են, որ ես չընդունեմ նրա հետ որևէ համագործակցություն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: