11 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:10 10.09.2014 | Գործընկերները պահանջում են ազատ արձակել պատանու մահվան մեջ կասկածվող բժշկին. azatutyun.am

«Հանդբոլի թիմում էր ինքը խաղում, գնացել է մրցումների, երրորդ օրը վիճաբանություն է եղել, իմ երեխուն կանչել են օգնության, գնացել է վիճաբանության տեղը և դանակահարվել է էնտեղ: 7-ին 10 պակաս էդպես երեկոյան տարել են հիվանդանոց, հիվանդանոցում 9.35 րոպե իմ երեխան մահացել է»:

16:57 10.09.2014 | Ցույց Կառավարության և գլխավոր դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն Սամվել Դիլոյանի և Արեն Վերանյանի

Դիլոյանի և Վերանյանների հայրերը, ընկերներն ու հարազատները կառավարության անունից իրենց լսելու եկած քաղաքացիների ընդունելության և դիմում-բողոքների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին ներկայացրին շուրջ 1 տարի ընթացող դատավարության (առաջին նիստը տեղի է ունեցել 2013թ-ի սեպտեմբերի 17-ին), երկարատև ձգձգումները:

16:50 10.09.2014 | Զգուշացեք, խարդախություն է. տոմսեր՝ չկայանալիք համերգի համար (տեսանյութ)

Զգուշացեք, խարդախություն է. տոմսեր՝ չկայանալիք համերգի համար:

16:50 10.09.2014 | Արամուսի բնակիչն ու ոստիկանը հարվածել են իրար. ոստիկանը դանակի հարված է ստացել

2014 թվականի հուլիսի 30-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղում նույն գյուղի բնակիչ Նարեկ Պ.-ն գումարային հարցի շուրջ վիճաբանել է ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկան Պետրոս Կ.-ի հետ և սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ հարվածել է վերջինիս որովայնին` առողջությանը պատճառելով ծանր վնաս:

16:37 10.09.2014 | Մահացած հայ գերու ընտանիքը դիմեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան

«Սա առանձնահատուկ դաժանության վառ օրինակ է անօգնական 77-ամյա մարդու նկատմամբ»,- ասաց ՄԻՊԵԿ իրավախորհրդատու Վահե Գրիգորյանը, ով ներկայացնելու է Խոջոյանի ընտանիքը Եվրոպական դատարանում: «Մենք աջակցում ենք մեր գործընկեր` ԸԻԿ-ին Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի առջև` Խոջոյանի ընտանիքի համար արդարության հասնելու նպատակով»:

16:30 10.09.2014 | Ալեն Ների. «Այս հակամարտությունը լուծելու լավագույն միջոցը Ազգերի ինքնորոշման իրավունքն է»

«Մենք եկել ենք այսօր ԼՂ որպես ֆրանսիացի պատգամավորներ եւ դրա համար ոչ մեկից թույլտվություն չենք խնդրել: Որովհետեւ ազատությունը մեզ համար բացարձակ արժեք է, եւ ազատության արժեքի մասն է կազմում պատգամավորների եւ յուրաքանչյուր մարդու ազատ տեղաշարժի իրավունքը»:

16:20 10.09.2014 | Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը` Հունաստանի խորհրդարանի կողմից ընդունած օրենքի կապակցությամբ

«Հայաստանը ողջունում է Հունաստանի խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին օրենքի ընդունումը, որով քրեականացվում է Հունաստանի Ազգային ժողովի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը»։

16:09 10.09.2014 | Քննարկվել են ՀՀ կառավարության և «Մայքրոսոֆթ» ընկերության միջև փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի նոր շուկաների գլխավոր մենեջեր Փիլար Թորեսին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: «Այն զարգացման մեծ ներուժ ունի և համարվում է ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկը»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

16:03 10.09.2014 | «Երազ» գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 10-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Ադոնցի փողոցի թիվ 8 հասցեում գտնվող «Երազ» գործարանի տարածքում` օժանդակ շինության տանիքում:

16:00 10.09.2014 | Հայկավան գյուղի բնակչին գտել են կախված վիճակում. news.am

Արմավիրի մարզում, սեպտեմբերի 9-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել: NEWS.am-ին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել Հայկավան գյուղում:

Գյուղի 54-ամյա բնակչի դին գտել են իրեն պատկանող թոնրատանը՝ առաստաղից կախված վիճակում:

15:41 10.09.2014 | Նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդու վարած մեքենայի հետ Նավասարդ Կճոյանը կապ չունի

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը հայտնում է, որ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունը որոշ էլեկտրոնային լրատվամիջոցներ անհիմն շահարկում են: Այս մասին տեղեկացնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին:

15:38 10.09.2014 | Վարչապետն ընդունել է Չեխիայի Կարլովի Վարի երկրամասի նահանգապետին

«Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի, այդ թվում` տարածաշրջանների միջև համագործակցությունը զարգացնելու հարցում: ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել ցանկացած նախաձեռնությանն՝ ուղղված առևտրատնտեսական կապերի աշխուժացմանը և միջմշակութային համագործակցության խորացմանը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

15:34 10.09.2014 | Մեկ տարվա ընթացքում Հայաստանում Մաքսային միության նկատմամբ վստահությունը նվազել է 10 տոկոսով. «Գելափ ինթերնեյշնլ». ԳԱԼԱ

«Գելափ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակն այսօր հրապարակել է այս տարվա օգոստոսի 8-18-ն իրականացված հարցումների արդյունքները, որոնք վերաբերում են նաեւ սեպտեմբերի 3-ին Ս. Սարգսյանի հայտարարությանը՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին: Այսօր ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն է ներկայացրել դրանք:

15:23 10.09.2014 | Ինչու են քառյակի հետագա քայլերը քննարկում միայն ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն. պարզաբանում է Արմեն Մարտիրոսյանը

«Ժառանգությունը» չի մասնակցել այդ հանդիպմանը, որովհետև «Ժառանգությանը» հրավեր չի եղել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մարտիրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ «Ժառանգությունը» չի մասնակցել երեկ տեղի ունեցած ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը:

14:54 10.09.2014 | Նախկին գյուղապետի որդին ավտովթարից զոհվել է

Սեպտեմբերի 9-ին Ռուսաստանի Ստարի Օսկոլ քաղաքից Վորոնեժ տանող ճանապարհին ավտովթարից զոհվել է Ոսկեպարի 27-ամյա բնակիչ Ռաֆիկ Խեչումյանը:

14:50 10.09.2014 | Ներդրվում են պնևմակոկային պատվաստումները

Վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում կարևորելով պատվաստումների դերը` առողջապահության նախարարությունը որդեգրել է նոր ռազմավարություն: Այն միտված է հանրային առողջապահության կանխարգելիչ ուղղությունը զարգացնելուն և հզորացնելուն, նոր պատվաստանյութերի միջոցով հիվանդությունների տարածվածությունը վերահսկելուն ու կառավարելուն:

14:49 10.09.2014 | Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր՝ չորս մարզերում սոցիալական ծրագրերի իրականացման նպատակով

ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում այսօր Տարածքային կառավարման, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակի եւ հանրապետության տասը համայնքների միջեւ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՝ Լոռու, Տավուշի, Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերի համայնքներում սոցիալական ենթածրագրերի իրականացման նպատակով:

14:24 10.09.2014 | Երևանի գյուղատնտեսական տոնավաճառները սեպտեմբերի 14-ին չեն գործի

Կիրակի, սեպտեմբերի 14-ին, Խաչվերաց տոնի կապակցությամբ Երևանի գյուղատնտեսական երկու տոնավաճառները չեն գործելու:
Շաբաթ օրը տոնավաճառները կաշխատեն բնականոն հունով:

13:50 10.09.2014 | Կամո Վարդանյան. Միջինում յուրաքանչյուր երեք օրում իրականցվում է երկու ինքնասպանություն

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 10-ը հայտարարել է ինքնասպանությունների կանխարգելման օր: Այս կապակցությամբ այսօր համատեղ մամուլի ասուլիսով հանդես եկան ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, Նուբարաշեն հոգեբուժական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը և հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, սուիցիդոլոգ (ինքնասպանագետ) Կամո Վարդանյանը՝ խոսելով ինքնասպանությունների տարածվածության և դրանց կանխարգելման ուղիների մասին: Սամվել Թորոսյանի խոսքով՝ չնայած մեր հանրապետությունում այդքան էլ մտահոգիչ չէ […]

13:47 10.09.2014 | Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները շարունակվում են

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել դիրիժոր, խմբավար, Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյանի 85-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը:

13:45 10.09.2014 | Էդուարդ Շարմազանով. Ժխտողականության դեմ պայքարը փակում է դուռը նոր ցեղասպանությունների առջև

Ապոստոլոս Կակլամանիսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին ջերմ խոսքերի համար: Նա պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս սատարել հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու սերտացմանը:

13:38 10.09.2014 | Կ.Մանոյանը շատ հավանական է համարում, որ հոկտեմբերին կստորագրվի Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամագրվելու պայմանագիրը

«Եթե հոկտեմբերին էլ չկատարվի, նշանակում է կրկին այդ հարցը կամ հարցերը կարգավորված չեն: Չեմ կարծում, որ ուրիշ որևէ հարց կա Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամգրվելուն հետաձգող: Տպավորությունն այն է, որ հիմնական պատճառը Ղարաբաղի հետ կապված որոշ մոտեցումներն են՝ արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ գոնե մեկ պետության՝ Ղազախստանի կողմից»:

13:12 10.09.2014 | «Չի բացառվում, որ ինչպես Շվեյցարիայի դեպքում, Հունաստանում էլ բողոքարկեն Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը»

«Հայկական որևէ աղբյուրից տեղյակ չեմ, որ իսկապես Պապը գալու է Հայաստան, թուրքական աղբյուր է, և մինչև հիմա ակնարկ չկար, դրա համար էլ կարծեմ՝ մի քիչ շուտ է, մինչև կա՛մ Վատիկանից, կա՛մ Էջմիածնից հաստատում լինի, որ գալու է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ Հռոմի Պապը այցելելու է Հայաստան և Թուրքիա, ասաց ՀՅԴ կուսակցության Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

12:43 10.09.2014 | Ծեծի ենթարկված ՀՀԿ-ականի եղբորը դուրս գրեցին հիվանդանոցից. Armlur.am

Օգոստոսի 20-ին Ավան վարչական շրջանում դաժան ծեծի ենթարկված Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Արմեն Երեմյանի եղբորը` Կարեն Երեմյանին, դուրս են գրել Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից:

12:39 10.09.2014 | Կ. Մանոյան. Հայաստան-Թուրքիա արձանագրությունները վերակենդանացնելու մասին որոշ ակնարկ կա

«Պետք է ասեմ, որ այդ հանդիպումը ինչ-որ տեղ Միացյալ նահանգների շահագրգռվածության արտահայտությունն էր, և չեմ կարծում, որ բանակցությունների գործընթացի վրա ուղղակի, անմիջական ազդեցություն ունեցել է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ խոսելով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին:

12:15 10.09.2014 | Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և վնասվածքները

Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը արձանագրել է 4002 կանչ, որի արդյունքում հոսպիտալիզացվել է 833 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները:

12:13 10.09.2014 | «Արնահոսող բազմաթիվ կանայք ենք ընդունել». Չնայած արգելքին, վիժում առաջացնող «Սայտոտեկի» ազատ վաճառքը շարունակվում է. medialab.am

Երևանի բնակչուհի 36-ամյա Մանյա Հակոբյանը (անուն, ազգանունը փոխված է) օգոստոսի 11-ին 6 շաբաթական հղիությունն ընդհատելու համար ընկերուհիների խորհրդով դեղատնից «Սայտոտեկի» (Cytotec misoprostol) 8 հաբ է գնել` տնային պայմաններում անցանկալի հղիությունից ազատվելու համար, սակայն մեկ օր անդադար արյունահոսությունից եւ վատ ինքնազգողությունից հետո հայտնվել է հիվանդանոցում:

12:07 10.09.2014 | «Ինչ-որ տեղ, անհայտում: Անհայտ կորածների վիճակը իրավական անորոշության մթնոլորտում». Ֆիլմ՝ ուղղված անհայտ կորած անձանց խնդրի վերհանմանը (տեսանյութ)

Անհայտ կորած անձանց խնդիրը Հայաստանում օրենսդրորեն լուծում չստացած հարցերից մեկն է: Բազմաթիվ քաղաքացիներ, հակամարտության պատճառով, ներկայումս անհայտ կորած են և նրանց հարազատները գտնվում են անորոշ իրավիճակում՝ չունենալով որևէ տեղեկություն իրենց հարազատի ճակատագրի վերաբերյալ:

11:55 10.09.2014 | Անհայտ անձը տան ննջասենյակում սպանել է 56-ամյա կնոջը

Սեպտեմբերի 9-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղի բնակչուհի Հերմինեի տունը թալանել ու նրան սպանել են:

11:52 10.09.2014 | Օմբուդսմենի միջամտության արդյունքում էականորեն բարելավվել են ՊՆ կարգապահական մեկուսարանների պայմանները

Օմբուդսմենի և Պաշտպանության նախարարության համատեղ գործունեության շնորհիվ վերհանվել են ՊՆ կարգապահական մեկուսարանների մի շարք գործնական և օրենսդրական խնդիրներ, որոնց զգալի մասն արդեն իսկ կարգավորվել է:

  • Page 1364 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1359
  • 1360
  • 1361
  • 1362
  • 1363
  • 1364
  • 1365
  • 1366
  • 1367
  • 1368
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը