27 Ապրիլ 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

18:13 09.09.2014 | Էդ. Շարմազանով. Հավանականությունը մեծ է, որ որոշ քաղաքական ուժեր կհայտնվեն քաղաքական պրոցեսների լուսանցքում

Ակնհայտ է, որ մեր երկրում վաղուց հասունացել է համակարգային բարեփոխումների անցկացման անհրաժեշտությունը, որն առանց սահմանադրական բարեփոխումների ուղղակի անհնար է: Վերջին տարիներին Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերը արտահայտվում էին սահմանադրական բարեփոխումների անցկացման օգտին: Ավելին՝ նրանցից շատերը նախագահական ընտրություններից առաջ անհրաժեշտություն էին համարում խորհրդարանական կառավարման համակարգին անցումը:

17:30 09.09.2014 | Հոգեկան հիվանդ որդին դանակի 23 հարվածով սպանել է հոգեկան հիվանդ հորը (տեսանյութ)

Հոգեկան հիվանդ որդին դանակի 23 հարվածով սպանել է հոգեկան հիվանդ հորը:

17:30 09.09.2014 | Վիճաբանություն և ծեծկռտուք՝ ոստիկանության աշխատակցի մասնակցությամբ. ՀՔԾ

Վիճաբանության ընթացքում Կարեն Մ.-ն հարվածներ է հասցրել Տիգրան Մ.-ի և նրա հոր` Սարգիս Մ.-ի մարմնի տարբեր մասերին, իսկ Տիգրան Մ.-ն էլ, իր հերթին, հարվածել է Կարեն Մ.-ին և նրա ուղևոր Էդգար Մ.-ին: Վիճաբանության մասնակիցները միմյանց պատճառել են մարմնական վնասվածքներ:

17:10 09.09.2014 | Վիրտուալ սեքս-սկանդալ. հերոսը ՀՊՃՀ ռեկտորն է (տեսանյութ)

Ռեկտորի էջը դեռ սեպտեմբերի 5-ին կոտրել էին, Հովհաննես Թոքմաջյանն աշխատանքային համակարգչից ֆեյսբուքյան էջ մտնել չի կարողացել, հավանաբար կիբերհանցագործները կոտրել էին գաղտնաբառը և կեղծ նամակագրությունը ուղարկել լրավամիջոցներին:

16:50 09.09.2014 | Փրկարարները պատրաստվում են միջազգային որակավորման

Սեպտեմբերի 9-10-ը ՀՀ ԱԻ նախարարությունը, Լեհաստանի պետական հրդեհային ծառայության հետ համատեղ, իրականացնում է միջազգային որոնողափրկարարական թիմերի ստուգողական վարժանք:

16:37 09.09.2014 | Կանգառներում ռետինե ուղղորդիչներ են տեղադրում

Ներկայում ամբողջովին ավարտվել է Մարշալ Բաղրամյան և Մեսրոպ Մաշտոցի պողոտաների կանգառների գոտիների կահավորումը ռետինե ուղղորդիչներով։ Ուղղորդիչների ամրացման աշխատանքներն ընթացքի մեջ են Տիգրան Մեծի պողոտայի և Խանջյան փողոցի կանգառասրահներին հարակից հատվածներում։ Բացի վերոհիշյալ փողոցներից, ռետինե ուղղորդիչներով կկահավորվեն նաև Աբովյան, Կորյունի, Մոսկովյան, Արցախի, Ագաթանգեղոսի և Գր. Լուսավորչի փողոցների կանգառագոտիները:

15:50 09.09.2014 | Միջգերատեսչական հանձնաժողովի նիստ ՀՀ պաշտպանության նախարարությունում

Սեպտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

15:10 09.09.2014 | Կարմիր խաչի պատվիրակներն Ադրբեջանում այցելել են հայ գերուն

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացուն` Սարգիս Անանյանին:

15:01 09.09.2014 | Մի խումբ քեսաբահայերի հանձնվել են ՀՀ քաղաքացու անձնագրեր

Սեպտեմբերի 5-ին Քեսաբի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին է հանձնել ՀՀ քաղաքացու անձնագրեր: Շնորհավորելով քեսաբահայերին ՀՀ քաղաքացի դառնալու կապակցութամբ` Տիգրան Գևորգյանը բարձր է գնահատել քեսաբցի հայ մարդու` իր հողի վրա ապրելու և արարելու մեծ ցանկությունն ու անկոտրում կամքը:

14:39 09.09.2014 | «Ցեղասպանության 100-ամյա տարելիցը հայ ազգի համար հրաշալի առիթ է, որպեսզի իր ձայնը կրկնապատկի, եռապատկի». Արագած Ախոյան

«Էրդողանը գուցե գա Հայաստան և գնա կամ մի խումբ ուղարկի, ինչը գուցե բարոյահոգեբանական նշանակություն ունենա, բայց դա ինձ ոչինչ չի ասում: Ցեղասպանության 100-ամյա տարելիցը հայ ազգի համար հրաշալի առիթ է, որպեսզի իր ձայնը կրկնապատկի, եռապատկի: Ուրիշ ակնկալիքներ չունենք»:

14:38 09.09.2014 | Որտեղի՞ց ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին 5 միլիոն դոլար. hetq.am

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս տարվա մարտին դռնբաց դատական նիստում քննվել է քաղաքացիական մի գործ, որի մասին անպայման պետք է իմանա հասարակությունը:

14:27 09.09.2014 | Ազատամարտիկները հանդիպել են Տավուշի մարզի 4 սահմանամերձ զորամիավորումների զինվորների հետ

Օգոստոսի 16-ին և 17-ին խմբին է միացել և զորամասերում համերգներով հանդես եկել «Կարին» ազգագրական համույթը: Արցախյան գոյամարտի տարիներին տարածաշրջանում մարտնչած ազատամարտիկները նաև իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցել զինվորներին:

14:18 09.09.2014 | Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հորդանանի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Նուր Օսման Յուսեֆ Բալքարը:

14:15 09.09.2014 | «Պարոն մարզպետ, խնդրում ենք վարչապետին ասեք, եթե բացասական պատասխան եղավ, գնալու ենք այլ միջոցների» (տեսանյութ)

«Ե՛ւ ինձ ազատել են աշխատանքից, ե՛ւ իմ ոտները կապել ստեղ, որ ես չկարենամ գոնե դուրս գամ արտերկիր, աշխատեմ, որ իմ պրոբլեմները լուծեմ: Գոնե իմ ու իմ նման մարդկանց փողերը տան, որ էդ մարդիկ իրանց գլխի ճարը տենան»:

14:01 09.09.2014 | Ի՞նչ փոխհատուցում կուզեն իշխանությունները Կրեմլից. Հայաստանը Վրաստանի հետ ծագած խնդիրները լուծելու է Ռուսաստանի ցանկությամբ. medialab.am

Հայաստանը պետք է հաշվի նստեր այն իրողության հետ, որ Ռուսաստանի հետ էլ ավելի սերտ հարաբերությունների գնալով ու ինտեգրվելով ռուսական աշխարհաքաղաքական պրոյեկտին, կարող է խնդիրներ ունենալ հարեւան երկրների հետ փոխհարաբերություններում:

13:14 09.09.2014 | Մեկն էթում ա բժշկի, ասում ա՝ բժի’շկ, մի դեղ տուր, որ կնգաս հետ 6 անգամ… Մանվել Գրիգորյանի անեկդոտը (տեսանյութ). yerkir.am

«Ինձ հետաքրքի՞ր է, թե ինչ են ստեղծում, ոնց են ստեղծում, ինձ պետք է, որ ես իմ երկրին ու պետությանը ծառայեմ, իմ երիտասարդներին, երեխաներին: Թե չէ` ով ինչ է անում…»,- այսօր Պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը` անդրադառնալով ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի կողմից ստեղծվող` ազատամարտիկների նոր միությանը:

13:09 09.09.2014 | Զոյա Թադևոսյան. «Ես առանձնակի ուշադրությամբ արտգործանախարարին չեմ լսում»

«Ես մեր արտգորնախարարին չեմ վստահում և չեմ էլ պատկերացնում, որ նա խորությամբ հասկանում է այն ամենը, ինչն ինքը խոսում է»,- խոսելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի երեկվա արած հայտարարության մասին՝ ասաց ՀԱԿ վարչության անդամ Զոյա Թադևոսյանը:

12:50 09.09.2014 | Եվրոպացի փորձագետներն ուսումնասիրում են սոցիալական բաղադրիչը հայաստանյան բուհական համակարգում

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը եվրոպացի փորձագետներին ներկայացրեց Հայաստանում բարձրագույն կրթության առանձնահատկությունները, բուհերի հավատարմագրման գործընթացը, բուհերում առավել հաճախ հանդիպող խնդիրները, ինչպես նաև բուհ-աշխատաշուկա կապի միջոցները:

12:45 09.09.2014 | Հանրակրթական ուսումնական հաստատություններում կստեղծվեն հայրենասիրական ակումբներ

Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողություն:

12:39 09.09.2014 | Առողջապահության նախարարությունը՝ տղայի կողմից հորը դանակահարությամբ սպանելու դեպքի մասին

Մարալիկում տղայի կողմից հորը դանակահարությամբ սպանելու դեպքի կապակցությամբ Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվության առթիվ տեղեկացնում ենք, որ հայրը` Հարություն Վարդևանյանը Սևանի հոգեբուժական հիվանդանոցում բուժում է ստացել 1992 թվականից։ 2003-ի հունվարին դուրս է գրվել և նույն ամսին կրկին ընդունվել հիվանդանոց մինչև 2014թ. սեպտեմբերի 5-ը։

12:36 09.09.2014 | Զոյա Թադևոսյան. Հայաստանում սպառողը ավելի արագ է բացակայում շուկայից, քան ապրանքները

Զ. Թադևոսյանը կարծում է՝ Հայաստանում գյուղատնտեսությունը գտնվում է մոռացված, լքված վիճակում. «Եթե Ռուսաստանը էմբարգո է դրել եվրոպական մթերքների առջև, ապա Հայաստանը, եթե ունենար համապատասխան ներուժ, կարող էր ինչ-որ չափով լրացնել այն պակասը, որը չի մտնում Եվրոպայից Ռուսաստան: Գյուղացիները չեն զբաղվում անասնապահությամբ՝ բառիս իսկական իմաստով: Եթե գյուղացին պահում է մեկ կով, դա չի նշանակում, որ նա զբաղվում է անասնապահությամբ:

12:19 09.09.2014 | Մանրամասներ՝ Իջևանում տեղի ունեցած սպանության փորձից

Նրանց հեռանալուց մոտ 10 րոպե անց Էդգար Մ.-ն միայնակ հետ է վերադարձել և ձեռքին եղած մեկփողանի, կարճեցված փողով հրացանով փորձել սպանել Կարեն Ա.-ին, սակայն մտադրությունը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ զենքը ձեռքից ուժի գործադրմամբ վերցնելու ընթացքում, քաշքշուկի ժամանակ, դեպի օդ կրակոց է արձակվել, ինչից հետո Կարեն Ա.-ն հրացանը ներկայացրել է բաժին:

12:11 09.09.2014 | Նոր Գեղի գյուղի մոտ ավտոմեքենան կողաշրջվել է

Սեպտեմբերի 9-ին, ժամը 09.55-ին ահազանգ է ստացվել, Կոտայքի մարզի որ Նոր Գեղի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

11:36 09.09.2014 | Եղիա Ներսեսյանին բերման են ենթարկել

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Նախախորհրդարանի և Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Եղիա Ներսեսյանը որպես վկա բերման է ենթարկվել ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան՝ 2012 թ. սեպտեմբերին «Խոսրովի անտառ» արգելոցում Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի ապօրինի որսի գործով:

11:34 09.09.2014 | Լարված իրավիճակ՝ նախագահի առանձնատան դիմաց (տեսանյութ). armlur.am

Քիչ առաջ կոնդեցիները հավաքվել էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առանձնատան դիմաց և սպասում էին, երբ նախագահը դուրս կգա, որպեսզի իրենք ներկայացնեն իրենց պահանջները:

11:06 09.09.2014 | «Խրատելու փոխարեն` նրանցից ազատվելու մի ճար արեք». Անահիտ Բախշյանը` ՀՀ նախագահին

«Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքից նայելը կամ բացակայելը` անթույլատրելի է: Ձեր բոլորի կռվի դաշտը, խրամատը խորհրդարանն է: Ձեր թշնամին մեր հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են»:

10:51 09.09.2014 | Երևանում ոստիկանները կանխել են 19-ամյա աղջկա ինքնասպանությունը. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 9-ի գիշերը, ոստիկանության ծառայողները կարողացել են կանխել երիտասարդ աղջկա ինքնասպանության փորձը:

10:31 09.09.2014 | Սպանության փորձ` Իջևանում

Նրանց հեռանալուց մոտ 10 րոպե անց Էդգար Մ.-ն միայնակ հետ է վերադարձել և ձեռքին եղած մեկփողանի, կարճեցված փողով հրացանով փորձել սպանել Կարեն Ա.-ին, սակայն մտադրությունը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ զենքը ձեռքից ուժի գործադրմամբ վերցնելու ընթացքում, քաշքշուկի ժամանակ, դեպի օդ կրակոց է արձակվել, ինչից հետո Կարեն Ա.-ն հրացանը ներկայացրել է բաժին:

10:11 09.09.2014 | Հերթական նորամուծությունը ճանապարհային ոստիկանությունում. վարորդի սթափությունը տեղում որոշող նոր սարքեր (տեսանյութ)

Ոստիկանությունը պարբերաբար բարելավում է քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունը:

09:36 09.09.2014 | Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին պլանային աշխատանքներով պայմանավորված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:

  • Page 1366 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1361
  • 1362
  • 1363
  • 1364
  • 1365
  • 1366
  • 1367
  • 1368
  • 1369
  • 1370
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Դիակապտություն՝ «վերանորոգված» հուշահամալիրում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը