11 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

21:52 12.09.2014 | «Քցել է դատապարտյալին»․ ՔԿ վարչությունից պնդում են՝ պաշտոնյային վարկաբեկում են. epress.am

Դատապարտյալն իր «դրսի» ընկերների աջակցությամբ ՔԿՀ է բերել մի քանի միլիոն դրամ ընդհանուր արժեք ունեցող բջջային հեռախոսներ և բաժանել դատապարտյալներին։ Սակայն, չհասցնելով գումարները ստանալ և ոչ մեկից, դատապարտյալն իմացել է, որ իրեն տեղափոխում են մեկ այլ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ։

21:30 12.09.2014 | Դադիվանքի որմնանկարները վերականգնվում են

Սվաղից ու պիգմենտներից վերցվել են նմուշներ, որոնց բաղադրությունը պարզելու համար լաբորատոր հետազոտություններ կանցկացվեն Իտալիայում:

21:17 12.09.2014 | Նշանակվել են ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալները

ՀՀ Նախագահի այսօրվա հրամանագրով՝ Արամ Թամազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից՝ նշանակվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում:

21:11 12.09.2014 | Բացօթյա առևտուրն անվերահսկելի է (տեսանյութ)

Գյումրու Լաչինի միջանցք կոչվող տարածքն իր հարակից առևտրային տաղավարներով մի շարք խնդիրներ ունի: Հակասանիտարական վիճակը, գնային տատանումները և առկա այլ բացթողումները լուծում են պահանջում:

20:50 12.09.2014 | Պատահար Նոր Արտամետ-Մրգաշեն ճանապարհին

Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Օպել-Տիգրա» մակնիշի ավտոմեքենան ժամը 08.30-ի սահմաններում Նոր Արտամետ-Մրգաշեն ճանապարհի 1-ին կմ-ին կողաշրջվել է:

20:50 12.09.2014 | «Հայատյացությունը Ադրբեջանի քաղաքականության գերակա գաղափարախոսության է վերածվել». Հ. Նաղդալյանի ելույթը Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում

Ադրբեջանի կողմից պատերազմի հրահրման հետ կապված` ելույթի մեջ ուղղակիորեն շեշտվեց, որ մարդկային բազմաթիվ զոհերի հանգեցնող հրադադարի հաճախացած խախտումները և պատերազմի հետևողական նախապատրաստությունը միջազգային հանրության կողմից անհրաժեշտ գնահատականը չի ստանում, անուղղակիորեն նպաստելով ամենաթողության և ագրեսիվության բորբոքմանը:

20:46 12.09.2014 | Բասկերի Երկրի խորհրդարանն Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ բանաձև է ընդունել

Սույն բանաձևով Բասկերի Երկրի խորհրդարանն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, և նշում, որ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ պայման է հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված փոխվստահության ամրապնդման բոլոր միջոցառումների իրականացումը։ Խորհրդարանը նաև կոչ է անում կողմերին հետ քաշել բոլոր դիպուկահարներին և ակտիվացնել զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմները։

20:30 12.09.2014 | Բազմազավակ ընտանիքը՝ ծայրահեղ աղքատության ճիրաններում (տեսանյութ)

Այդ կացարանի սեփականատերը այն քանդել էր: Իսկ բազմազավակ ընտանիքը, ժամանակավորապես պատսպարվել է մեկ այլ վայրում՝ հարևաններից մեկի կիսակառույց տանը:

20:11 12.09.2014 | Հովհաննես Մանուկյանը ԶԱԳՍ-ի աշխատակիցներին հանձնարարել է քաղաքացիների նկատմամբ դրսևորել բարեկիրթ վերաբերմունք

«Դուք պարտավոր եք բոլորին նորմալ ընդունել, սպասարկել, սպասարկման ժամանակ չդնել որևէ խտրականություն »,- շեշտել է նախարարը: Նա հանձնարարել է մշակել էթիկայի հստակ նորմեր, որոնք կկանոնակարգեն աշխատակիցների վերաբերմունքը քաղաքացիների նկատմամաբ և հսկողություն իրականացնել դրանց հետևելու ուղղությամբ:

20:04 12.09.2014 | Սեյրան Օհանյանն ընդունել է Քեթրին Լիչին

Սեպտեմբերի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչին: Տիկին Լիչը մասնակցել է ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման հերթական փուլի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության փորձագետների հետ ամերիկա-բրիտանական փորձագիտական խորհրդատվական խմբի անցկացրած խորհրդակցությունների արդյունքների ամփոփմանը:

19:50 12.09.2014 | Աշակերտների թվի նվազման միտում կա (տեսանյութ)

Ուսումնական տարին Շնող գյուղի միջնակարգ դպրոցում սկսել են բնականոն հունով:

19:45 12.09.2014 | Հայաստանում էր ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը

Սեպտեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հերթական այցով Երևանում էր գտնվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացին օժանդակող ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ խորհրդատվական խումբը: Այցը նպատակաուղղված էր ռազմավարական վերանայման երկրորդ փուլի ամփոփմանը և երրորդ փուլի մեկնարկի շուրջ փորձագիտական եզրակացությունների տրամադրմանը:

19:42 12.09.2014 | Պ. Հայրիկյան. «Դու միայն ԱԺ ձևավորի, հետո մենք տղերքով՝ գյադեքով, կորոշենք, թե ձեր գլխավոր հրամանատարն ով լինի» (տեսանյութ)

«Լևոն Տեր- Պետրոսյանն 1995 թվականին ընդունել էր խայտառակ Սահմանադրություն, գրված էր միայն իր համար, ինքը կարող էր քնից զարթներ ու պառլամենտ արձակել, պառլամենտը ոչ մի իրավասություն չուներ, ու այդ Սահմանադրության դեմ ԱԻՄ-ն ընդվզեց ու նախաձեռնեց սահմանադրական բարեփոխումներ: Հիմա սրանք ընդվզում են 2005 թվականին ընդունված Սահմանադրության դեմ: Ո՞ւմ դեմ են իրենք ընդվզում: Ո՞վ է ընդունել 2005 թվականի Սահմանադրությունը: Այս հարցը ոչ ոք չի տալիս: Ես էլ չէի տալիս մինչև երեկ, երբ երևի աղոթքների շնորհիվ լույս իջավ ինձ վրա»:

19:30 12.09.2014 | Ոսկու հանքից գողություն կատարողներին հայտնաբերեցին

Սեպտեմբերի 10-ին, ժամը 20.20-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները Սոթքի ոսկու հանքի թիվ 40 հանքախորշի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Կամո Դ.-ին և 1990 թ. ծնված Սիմակ Դ.-ին:

19:10 12.09.2014 | Երևանի ոսկու շուկայի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. news.am

Երեւանի «Վաղարշ եւ որդիներ» ոսկու շուկային հարող տարածքում, սեպտեմբերի 11-ին, կեսգիշերին մի խումբ երիտասարդների միջեւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ:

19:01 12.09.2014 | Ոստիկանության պարզաբանումը՝ ոստիկանությունից ՔԿՀ տեղափոխման ճանապարհին անհետացած քաղաքացոի մասին

Հրապարակումն ապատեղեկատվություն է և ունի նախապատմություն:
ՀՀ ոստիկանության կողմից 21.08.2014 թ. թիվ 2/2-1-2003 գրությամբ դիտորդների խմբի համապատասխան հարցման վերաբերյալ տրվել էր մեկնաբանություն, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը ոստիկանությունից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:

18:50 12.09.2014 | Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել (տեսանյութ)

Ալավերդու համար 1 ԲՇՏ-ում արդեն երկու ամիս է՝ աշխատում են առանց պետի:

18:30 12.09.2014 | Եղանակը՝ հանրապետությունում. ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով

Սեպտեմբերի 12-13-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 14-16-ին հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

18:23 12.09.2014 | Արսեն Ջուլֆալակյանը՝ աշխարհի չեմպիոն

Եզրափակիչ գոտեմարտում Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Ջուլֆալակյանը 4:0 հաշվով հաղթեց խորվաթ ըմբիշ Նեւեն Զուգաժին: Եզրափակչի ճանապարհին Ջուլֆալակյանը հաղթել է ադրբեջանցի Էլվին Մուրսալիեւին (9:0), ավստրիացի Ֆլորիան Մաչլային (12:1), մեքսիկացի Լեւին Էսկոբարին (11:2) եւ վրացի Զուրաբ Դաթունաշվիլիին (1:0): Ջուլֆալակյանն առաջին անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը:

18:10 12.09.2014 | Սպիտակ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է փոսը. կան տուժածներ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 07.48-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ոլորանների մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

18:10 12.09.2014 | «Ներքին ռումբերը» սպառնում են սահմանամերձ Բերդավանի կայունությանը

Սահմանամերձ Բերդավանի բնակիչները հաճախ են անհանգստանում ՝ տեսնելով գյուղ մտնող շտապ օգնության մեքենան: Բերդավանի 33-ամյա բնակչուհի Նազելի Աթոյանը սեպտեմբերի 11-ին հերթական անգամ ինքն իրեն վնասել է՝ կտրելով ձեռքի դաստակը:

18:02 12.09.2014 | Խորհրդակցություն՝ ոռոգման համակարգի ընկերությունների մասնակցությամբ

Տարածքային կառավարման նախարարությունում այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ջրառ եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարներին ներկայացրեց ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանին, քննարկվեցին նաեւ ոռոգման տարեշրջանի ընթացքի հետ կապված հարցեր:

17:38 12.09.2014 | Երևանում թունավորման դեպք է գրանցվել

Սեպտեմբերի 12-ին, ժամը 16.18-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Երևանի «Արմենիա» ԲԿ է հոսպիտալացվել «Նաիրի» հյուրանոցի բնակիչ (հատկացված է փախստականների բնակության համար) Գ. Հ.-ն (ծնվ. 1953թ.):

17:31 12.09.2014 | Գլխավոր դատախազը հանձնարարել է ուսումնասիրել լրագրողի և անվտանգության աշխատակցի միջև տեղի ունեցած միջադեպը

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հանձնարարությամբ, սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ՝ մասնագիտական գործունեություն ծավալելու ընթացքում, լրագրող Մարինե Խաչատրյանի և ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մամուլի հրապարակումներն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն՝:

17:19 12.09.2014 | Գյումրու քաղաքապետը՝ կրճատումների մասին

«Ի՞նչ է, կարո՞ղ է մենք ենք ստիպում: Էնպիսի մի հատ դարբնոց է դարձել, որ այստեղից գնում են ավելի բարձր պաշտոնների, ավելի շատ վարձատրվող: Այնպես որ՝ որեւէ խնդիր չկա: Ճիշտն ասած, տարբեր տեսակի խոսակցություններ կան հիմա, բայց մի հավատացեք դրանց: Չեն ուզում աշխատել՝ դուրս են գալիս ու ստացվում է, որ քաղաքապետը մեղավոր է»:

17:15 12.09.2014 | Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը Օբամային ներկայացրեց Միջին արևելքի քրիստոնյաների մտահոգությունները

Ուաշինկթընի մէջ քրիստոնէական համաժողովին մասնակցող Միջին Արեւելքի Մարոնի, Հայ, Ասորի, Յոյն Կաթոլիկ եւ Ասորի Կաթոլիկ եկեղեցիներու հոգեւոր պետերը, Սպիտակ Տան մէջ, շուրջ ժամ մը տեւող հանդիպում ունեցան Ամերիկայի Միացեալ Նահանգներու նախագահ Օպամային հետ: Հանդիպումին ներկայ էին, նախագահի ապահովական հարցերու խորհրդականը, ինչպէս նաեւ այլ խորհրդականներ:

17:10 12.09.2014 | Մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը, սպանության և դրամանենգության 1-ական դեպքերը բացահայտվել են:

16:56 12.09.2014 | Նախախորհրդարան. Ոստիկանները ներխուժել են մահացած ազատամարտիկի բնակարան՝ վերջինիս ձերբակալելու նպատակով

Սեպտեմբերի 11-ին, Ոստիկանության Երևանի Նոր Նորքի բաժնի ծառայողը ներխուժել է շուրջ երկու շաբաթ առաջ՝ օգոստոսի 30-ին ծանր հիվանդությունից մահացած ազատամարտիկ Գառնիկ Խչեյանի (Վարդենիսցի Հեբոյի) այդ թաղամասում գտնվող վարձու բնակարան՝ նրան բերման ենթարկելու նպատակով:
Բնակարանում եղել է միայն Գառնիկ Խչեյանի ուսանող դուստրը: Ոստիկանիպահվածքը ահաբեկել և վիրավորել է հոր մահվան դեռևս թարմ վշտի ծանր ապրումների մեջ գտնվող երիտասարդ աղջկան:

16:51 12.09.2014 | Վարչապետն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

«Մենք ցանկանում ենք որակապես նոր հիմքերի վրա դնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունը և էլ ավելի ակտիվացնել երկկողմ փոխհարաբերությունները՝ նոր ծրագրերի իրականացման նպատակով»,- նշել է Հովիկ Աբրահամյանը և արդյունավետ համարել 2014-2017թթ. ռազմավարության շրջանակներում իրականացվող փոխգործակցությունը:

16:35 12.09.2014 | Երևան-Երասխ ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13.25-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

  • Page 1359 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1354
  • 1355
  • 1356
  • 1357
  • 1358
  • 1359
  • 1360
  • 1361
  • 1362
  • 1363
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը