11 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

16:30 12.09.2014 | Ակնհատ անմեղ անձին քրեական պատասխանատվության ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Էլմիրա Ու.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 336-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

16:18 12.09.2014 | Շարմազանով. Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ինն է, ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանինը չէ. «Ա1+»

Ազգային Ժողովի փոխնախագահ Էդվարդ Շարմազանովը չի պնդում, որ 2018-ից հետո Սերժ Սարգսյանը որեւէ պաշտոնի չի հավակնելու. «Այստեղ մի խնդիր կա՝ Սերժ Սարգսյանն ասել է, որ ինքը լինելու է կուսակցության առաջնորդ»։

16:13 12.09.2014 | ՏԸՀՀ-ներում քառյակն ունի 9 անդամ, ՀՀԿ-ն՝ 8

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է հերթական նիստ, որի ընթացքում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացվել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի և Վայոց ձորի մարզերի թվով 14 համայնքներում 2014 թվականի հոկտեմբերի 19-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

16:01 12.09.2014 | Նախկին նախարարը էլի խոստացավ ու էլի խոստումը չկատարեց. Lorinews.am

Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցները արդեն մի քանի ժամ է, ինչ Լոռու մարզպետարանի շենքի դիմաց սպասում են էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանին, ով երեկ աշխատակիցների հետ հեռախոսազրույցում առաջարկել էր կտրուկ քայլերի չդիմել ու խոստացել էր այսօր ժամը 13-14:00-ն ընկած ժամանակահատվածում գալ Վանաձոր ու տեղում զրուցել աշխատակիցների հետ:

15:51 12.09.2014 | «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի» պատասխանը՝ Արամ Մանուկյանին. Գիլյոտին ծրագիրն իրականացվում է դրամաշնորհներով

Ծրագրերի արդյունավետությունը հնարավոր է գնահատել ներկայացված օրենսդրական առաջարկների ընդունումից եւ իրավական ուժ ստանալուց հետո: Մինչ օրս ՀՀ վարչապետի գլխավորությամբ գործող Բարեփոխումների խորհրդի կողմից հավանության է արժանացել Կարգավորիչ գիլյոտին ծրագրի ներկայացրած առաջարկների 85 տոկոսը: Իրավական դաշտի այս բարեփոխումները բիզնեսի եւ քաղաքացու ծախսերը տարեկան կտրվածքով խնայում են շուրջ 6.3մլդ դրամով:

15:47 12.09.2014 | Գիպուսկոա նահանգը ճանաչում է Արցախը որպես անկախ պետություն

Սեպտեմբերի 11-ին սկսվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի աշխատանքային այցը Բասկերի Երկիր։

15:44 12.09.2014 | Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովին` 70-ամյա հոբելյանի առթիվ

Վլադիմիր Թեոդորի, Ձեր ընտանիքի եւ գործընկերների համար տոնական այս օրը, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ և անսպառ եռանդ, որն ուղեկցել է Ձեզ ստեղծագործական կյանքում:

15:41 12.09.2014 | Բագրատաշենի մաքսակետում բացահայտվել են մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր

Վերջերս էլ մոտ 50կգ տարբեր տեսակի դեղորայք և նույնքան էլ կոսմետիկ միջոցներ են բացահայտվել: Օրերս էլ վարչության աշխատակիցները ռենտգենյան զննմամբ` բեռնախցիկի հատակից բացահայտել են շուրջ 400կգ ավտոպահեստամասեր:

15:39 12.09.2014 | Հովիկ Աբրահամյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-չինական հարաբերությունների ընդլայման և խորացման գործում:

15:01 12.09.2014 | «Իսլամականացումը նաև որոշակի սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար». Սարգիս Գրիգորյան

«Մեր հարևանները՝ ադրբեջանցիները, բավական ակտիվ ներգրավված են այդ պայքարում, բավական մեծ թվով իսլամականներ կռվում են Իսլամական խալիֆայության կազմի մեջ, և սա իր հետ այդ վտանգներն է բերում: Չմոռանանք, որ այնտեղ մենք ունենք նաև հայկական համայնքներ և կարծում եմ՝ հայ համայնքն այնտեղ ապահովագրված չէ այդ կառույցի հետագա ծայրահեղ, մոլեռանդ դրսևորումներից»,- ասում է արաբագետը:

14:56 12.09.2014 | «Մոնոէթնիկ քրիստոնյա երկիրը բնույթով գործընկեր է Արևմուտքին, բայց Արևմուտքը չի փորձելու մեզ պոկել Ռուսաստանից»

«Ուղղակի այստեղ այսպիսի խնդիր կա, թե ի՞նչ աստիճանի արդյունավետ ռեակացիա կարելի է տալ այդ պետական վտանգին, որովհետև ռուսական ճամբարում մնալը՝ ԵՏՄ-ի ճամբարում մնալը, եթե մինչև Ուկրաինան ուղղակի կարող էր լինել սխալ տնտեսական որոշում, ապա Ուկրաինայի դեպքերից հետո դարձել է լուրջ պետական վտանգ, և հիմա կողմնորոշման խնդիր է»:

14:45 12.09.2014 | «Մերսեդես Բենց»-ը բախվել է բենզալցակայանի սյանը

Սեպտեմբերի 11-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Նոր Հաճն-Աբովյան ճանապարհի 1-ին կմ-ին բախվել է ճանապարհի աջ մասում գտնվող բենզալցակայանի սյանը:

14:44 12.09.2014 | Ինքնասպանություն՝ Երևանում. փրկարարները ճոպանի միջոցով փորձում են ջրից դուրս բերել դին. shamshyan.com

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել:

14:22 12.09.2014 | Ռուսաստանի դեմ Արևմուտքի պատժամիջոցներն արդեն սկսել են անդրադառնալ Հայաստանի վրա. Անուշ Սեդրակյան

«Դրանք փայաբաժիններն են նավթավերամշակման, արդյունաբերական կազմակերպություններում, դրանք պետական գույք են, պետակցիաներ են տարբեր խոշոր պետական կորպորացիաներում: Եւ սանկցիայի վերջին փաթեթն ուղղակի ուղիղ խփում է այդ պետական գույքի շահագործմանն ու ընդհանուր շափաբաժնին»:

14:15 12.09.2014 | Վրաերթ Երևանի Բաղրամյան պողոտայում

Սեպտեմբերի 11-ին, ժամը 09.30-ին, «Հունդաի» մակնիշի երթուղային ավտոբուսը Երևանի Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 1993 թ. ծնված Անահիտ Ե.-ին:

14:01 12.09.2014 | Աշոտ Աղաբաբյան. Ժողովրդի ինչի՞ն է պետք հասկանա, թե Աղաբաբյան Աշոտն ով է

«Ես ինչ ուզում եմ, դառնում եմ, որովհետև ես կյանքով պայքարում եմ դրա համար` բարոյական, ազնիվ ու անկեղծ ճանապարհով: Ուզում եմ պատգամավոր դառնալ, դառնում եմ: Ուզեմ նստել այստեղ ու անընդհատ օրենքների վրա աշխատել, դա կանեմ, բայց դա իմ աշխատաոճը չէ, որովհետև ես դրա համար չեմ ծնվել: Դրա համար ծնված գիտե՞ս ինչքան մարդ կա, թող նստեն ու գրեն: Իսկ իմ ընտրողների հետ կապված օրենսդրական խնդիրները ես ներկայացնում եմ խմբակցություններում ու հանձնաժողովներում, և դրանք լուծում են ստանում»:

13:52 12.09.2014 | Դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի՝ Արշակունյաց պողոտայի՝ Աշխատանքի հրապարակից մինչեւ Էրեբունի օդանավակայան հատվածի, Ներքին Շենգավիթ եւ Նորագավիթ թաղամասերի ջրամատակարարումը:

13:51 12.09.2014 | Նոր մանրամասներ հայ-թուրքական սահմանը հատած անձի մասին (տեսանյութ)

Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանը ապօրինի հատած և հայ գյուղացիների հայտնաբերած անձը ներկայացել է որպես Աֆղանստանի քաղաքացի, 1988 թ. ծնված Ֆարիդ Սատարա:

13:45 12.09.2014 | Շորթում կատարողի ինքնությունը պարզվել է

Սեպտեմբերի 9-ին ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել ոմն Վզեի կողմից Արփինե Հ.-ի նկատմամբ շորթում կատարելու մասին:

12:43 12.09.2014 | Առաքել Մովսիսյան. «Բոլորը «վլաստի» կռիվ են տալիս, բայց չի կարելի». «Իրավունք»

Իրոք, ցավում եմ՝ մոռանում են, որ մեր դիմաց թշնամի կա, մինչդեռ այսօր իրար միս են ուտում։ Բոլորը «վլաստի» կռիվ են տալիս, բայց չի կարելի։ Ի՞նչ է, թողե՞նք սահմանները ու անցնենք նայենք, թե ով ինչքան փո՞ղ է ստանում, ով ինչքան աշխատավա՞րձ է ստանում… Բանակի բյուջե՞ն էլ տանք, ինչ է թե որոշ մարդկանց փորը կուշտ լինի, չի կարելի այդպես։ Օր է եղել հացի փող էլ չենք ունեցել, բայց այսօր առաջնահերթ մեր ազգն է, պաշտպանությունն է։ Առաջինը պետք է բանակի զինվորը կուշտ լինի, որ կարողանա կռվել։

12:06 12.09.2014 | «Ռոբերտ Քոչարյանի գործնական վերադարձին մեծ քաղաքականություն որևէ խոչընդոտ չկա». «Իրատես դե ֆակտո»

ՀՀ Սահմանադրությունը հստակ պատասխանում է այդ հարցին, ըստ որի՝ «Հանրապետության նախագահ կարող է ընտրվել երեսունհինգ տարին լրացած, վերջին տասը տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին տասը տարում հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել հանրապետության նախագահի պաշտոնում»։ Այս տեսանկյունից Ռոբերտ Քոչարյանը բոլոր իրավունքներն ունի առաջադրվելու և ընտրվելու ՀՀ նախագահ։

12:00 12.09.2014 | ԲՀԿ-ական պատգամավոր. Էս երկիրը Լևոն Տեր-Պետրոսյանը քանդեց. «ՀԺ»

«Գիտե՞ք՝ ես նորություն եմ ուզում, նոր մարդ եմ ուզում տեսնել։ Ես չեմ ուզում դա քննարկել, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն իր թիմով իր անելիքներն արել ու հեռացել է։ Ժամանակները փոխվել են, դրա մասին խոսելն անիմաստ է, միգուցե և նախագահը երկրի առաջին ֆիգուր չլինի»։

11:59 12.09.2014 | Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրինա Ռոդնինային՝ հոբելյանի առթիվ

Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք, սեր, ընտանեկան բարօրություն և ներդաշնակություն: Թող Ձեր կյանքում միշտ տիրի տոնական տրամադրությունը:

11:49 12.09.2014 | Ողբերգական ավտովթար՝ Քարակերտ-Արգինա ավտոճանապարհին. կան զոհեր և վիրավորներ

Սեպտեմբերի 12-ին-ին, ժամը 08.15-ին ահազանգ է ստացվել, որ Քարակերտ-Արգինա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

11:45 12.09.2014 | Հերթական բացահայտումը. Անձը ոստիկանությունից տեղափոխվել է ՔԿՀ և ճանապարհին անհետացել է

Հեղինե Հայկազի Հարթենյանը 26.02.2014թ.ի ժամը 17.00-ին Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ից ըստ ՁՊՎ-ի համապատասխան գրանցամատյանի գրառումների տեղափոխվել էր ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:

11:37 12.09.2014 | Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ադրբեջանական գերությունից վերադարձած Տավուշի մարզի Վերին կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը դուրս է գրվել հիվանդանոցից:

11:34 12.09.2014 | Հայտնի է դարձել, թե ում վարույթում է գտնվում մարտի 1-ի սպանությունների գործի նախաքննությունը. «Հայկական ժամանակ»

ԱԺ պատգամաավոր Նիկոլ Փաշինյանը «ՀԺ»-ի թղթակցին հայտնել է, որ իրեն հայտնի է դարձել, թե ում վարույթում է գտնվում մարտի 1-ի սպանությունների գործի նախաքննությունը։

11:33 12.09.2014 | Էդվարդ Նալբանդյանն այցելել է Վայոց Ձորի մարզ

«Կարևոր է, որ դուք այնպես ծառայեք, որ ձեր ընտանիքներում հպարտանան իրենց զավակներով և ուրախանան բանակից ստացվող լուրերով։ Համոզված եղեք, Հայաստանի դիվանագետները ջանք չեն խնայում` խաղաղությունը հարատև դարձնելու համար»։

11:31 12.09.2014 | Վերարտադրման մեխանիզմը. «Առավոտ»

998 թվականի սկզբին «հայտնի ուժերը» պահանջեցին նախագահի հրաժարականը: Ի՞նչ է, այդ ուժերը ընդդիմությունի՞ց էին: Ի՞նչ է, օլիգարխիան 5 րոպեում չհարմարվե՞ց նոր նախագահի «դրվածքին»: Վերևում պայմանավորվեցին, որ մեկը կգնա՝ մյուսը կգա: Չեղա՞վ, որ իշխանությունը վերարտադրվեց: Դա մեր 23 տարվա ընթացքում միակ «իշխանափոխությունն» էր:

11:27 12.09.2014 | Արամ Հարությունյանը թաքնվել է այլ երկրում. «Ժողովուրդ»

ՀՀ Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանն այս օրերին գտնվում է Եվրոպայում: Նրա բացակայությունն, ըստ թերթի՝ ուղղակի կապված է ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության անտառների վերահսկողության բաժնի պետ Ա. Լաբլաջյանի ձերբակալության հետ։

  • Page 1360 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1355
  • 1356
  • 1357
  • 1358
  • 1359
  • 1360
  • 1361
  • 1362
  • 1363
  • 1364
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը