11 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:50 11.09.2014 | Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

14-15-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

17:42 11.09.2014 | ԵՄ Թվինինգ. աջակցություն պետական ներքին ֆինանսական հսկողության հզորացմանը

Ծրագիրն իրականացվելու է Հայաստանում համապարփակ պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի ներդրման միջոցով:

17:30 11.09.2014 | Վրաերթ Երևանի Թբիլիսյան խճուղում

Սեպտեմբերի 10-ին, ժամը 17.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 7 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1986 թ ծնված Աննա Զ-ին:

17:24 11.09.2014 | Վարչապետը ներկայացրել է Շահումյանի շրջանի վարչակազմի նոր ղեկավարին

Արցախի Հանրապետության կառավարության այսօրվա որոշմամբ՝ Վիտալի Դանիելյանը, իր դիմումի համաձայն, ազատվել է Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից, իսկ գործադրի մեկ այլ որոշմամբ՝ նոր ղեկավար է նշանակվել Կարեն Եղիշյանը:

17:22 11.09.2014 | Ձեր այցը Լեռնային Ղարաբաղ իր նպաստը կբերի Արցախի ժողովրդի արդարության եւ ազատության համար մղվող պայքարին. ԱԺ փոխնախագահ

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար Ալեն Ներիի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցում էին Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Արա Բաբլոյանը եւ խմբի անդամ Մնացական Մնացականյանը:

16:50 11.09.2014 | Քրեակատարողական վարչության աշխատողները քիչ եւ անորակ ապրանքներ են ընդունել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` սպառողներին խաբելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 212-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալներով 2014 թվականի սեպտեմբերի 3-ին հարուցվել է նոր գործ և առանձնացվել առանձին վարույթում:

16:23 11.09.2014 | Հայկ Մովսիսյանի գործով դատարանի գործողությունների դեմ բացարկ հայտնվեց

Դատարանը անհրաժեշտ համարեց հրապարակել նյութերին կից ներկայացված գրությունը, որում վարույթն իրականացրած մարմնի կողմից թվարկվել էին դատարան ուղարկվող նյութերը, ինչպես նաև հայտնվել էր դատական նիստին ներկայանալու անհնարինության մասին՝ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ:

16:14 11.09.2014 | Քաղաքացիները բաց նամակով դիմել են վարչապետ Հովիկ Աբրահամյանին

«Հարգելի պարոն Վարչապետ, մենք (65 ընտանիք) 2005-2007թթ. Ամիրյան 4 շենքում գնել ենք բնակարաններ: Ըստ բնակարանների առքուվաճառքի պայմանագրերի՝ Ամիրյան 4 շենքը պետք է շահագործման հանձնվեր 30 ամիս հետո: Երևանի քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքված պայմանագրով՝ շենքի շինարարության վերջնաժամկետն էր 2007թ. հունիսի 1-ը (տես Քաղաքապետարանի և կառուցապատողի միջև 2004թ. հուլիսի 23-ին կնքած պայմանագիր, էջ 2)»:

15:47 11.09.2014 | ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին հանձնեցին Ադրբեջանին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն Ժնևյան կոնվենցիաների դրույթներին, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի օժանդակությամբ Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչներին են հանձնել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիր օղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին:

15:42 11.09.2014 | Հաշվետվություն` սեպտեմբերի 1-ից 10-ը հարկ վճարողների հետ իրականացված աշխատանքների վերաբերյալ

Ընդհանուր առմամբ՝ սեպտեմբերի առաջին տասնօրյակում ՀՀ ՖՆ իրականացրած աշխատանքի և հսկողական միջոցառումների արդյունքում առաջացել է մոտ 857.2մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:

15:28 11.09.2014 | Գյումրին ցնցված է. ինքնասպան հայրը զավակներին սեռական ոտնձգության էր ենթարկել. news.am

«Երեխաները իմ ու պապի ներկայությամբ ոստիկանությանը պատմեցին, որ 5 օր առաջ հայրը աղջկա շորերն է հանել, էրեխեն փախել է ու այդպես կրկնել մի քանի անգամ, տղային էլ է արել, ինքը մշտական հարբեցող է եղել, ու երեխեքն ասում են, որ իրենց ծեծում, ջարդում էր»:

15:09 11.09.2014 | Բեգլարյանի արհամարհական վերաբերմունքը «լացեցրեց» կնոջը (տեսանյութ). news.am

«Հաշմանդամ մորս կալյասկով տարել եմ Տարոն Մարգարյանի տուն, ոչ մի բան չեն անում: Հիվանդ մերս պառկած է մահամերձ, տունը լրիվ փլված: Տեսա՞ք՝ ծիծաղեց վրաս, անցավ, ասում ա՝ քո տունը շուտվանից է փլված, ինչի՞ Տարոնը քեզ տուն չի տվել»:

15:07 11.09.2014 | ԴԱՀԿ-ին թույլատրվել է արտաբյուջետային անժամկետ հաշիվ բացել

Կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարության ԴԱՀԿ ապահովող ծառայությանը թույլատրել է գանձապետական համապատասխան ստորաբաժանումում բացել արտաբյուջետային անժամկետ հաշիվ` ծառայության վարչական ակտերով բռնագանձում կատարելու համար:

15:02 11.09.2014 | Ականի պայթյունի հետևանքով վիրավորված զինծառայողներին պրոթեզավորելու են լավագույն մասնագետները. Ռազմինֆո

«Առաջինն ասում եմ, որ նորմալ, հանգիստ ծառայեն, ողջ առողջ գնան իրենց տները: Երբ զինվորը տեսնում է, որ իր ավագ սպան իրենից առաջ է գնում մարտական առաջադրանքը կատարելու, հաստատ ինքն էլ կգա, իսկ եթե ես իրենց առաջինը տանեմ, ես հետևից գնամ, երբեք զինվորն ինձ հետ չի գա»:

14:54 11.09.2014 | Ինչպե՞ս է իրականացվելու ապրանքների տեղափոխումը Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու դեպքում

«Ինձ թվում է՝ ինչ-որ համաձայնությունների վրա հույս դնելը մի քիչ միամիտ էր, որովհետև ակնհայտ է, որ այն, ինչ ցանկանում էին Հայաստանում և այն, ինչ ներկայացնում էին անմիջապես սեպտեմբերի 3-ից հետո, թե՝ բոլոր բեռները, որոնք գալու են Ռուսաստանից Հայաստան, կամ տեղափոխվելու են Հայաստանից Ռուսաստան մաքսազերծում չեն անցնելու Հայաստանի և Վրաստանի կամ համապատասխանաբար Ռուսաստանի և Վրաստանի սահմանում, պարզ է, որ Վրաստանը դրան չէր համաձայնվելու և երբևէ չի էլ համաձայնվի»,- ասում է Բորիս Նավասարդյանը:

14:44 11.09.2014 | Արտգործնախարարը ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը

Սեպտեմբերի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը` ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, նույն վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության ղեկավար, սենատոր Ալեն Ներիի գլխավորությամբ։

14:32 11.09.2014 | ՌԴ-ն կկարողանա՞ իր գործընկերներին ասել՝ «բերաններդ փակեք»

«Պարզ է, որ Լեռնային Ղարաբաղը Մաքսային միության, Եվրասիական միության տարածքի մեջ չի մտնելու: Դա հայտարարել է, ասենք, Անդրանիկ Միհրանյանը, դա անուղղակիորեն մի քանի անգամ հայտարարել են մեր իշխանությունների ներկայացուցիչները՝ ասելով՝ «իսկ ո՞վ է ասել, որ մենք նկատի ունեինք նաև Լեռնային Ղարաբաղը, երբ մտնում էինք Մաքսային կամ Եվրասիական միություն»: Այսինքն՝ պարզ է, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը չի լինելու այդ եվրասիական ինտեգրացիոն տարածքի մաս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիքը հայտնեց Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը:

14:23 11.09.2014 | Նախատեսվում է իրականացնել Արշակունյաց պողոտան Արտաշատի խճուղուն միացնող և Արգավանդի ճանապարհային հանգույցը Շիրակի փողոցին միացնող քաղաքային մայրուղու շինարարություն

Կառավարությունը նշված տարածքների նկատմամբ ճանաչել է բացառիկ՝ գերակա հանրային շահ: Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կծանուցվեն սեփականատերերը, կկազմվեն օտարվող սեփականության նկարագրության արձանագրությունները և կիրականացվի հետագա իրացումը:

14:14 11.09.2014 | Հ. Աբրահամյան. Ձգձգել պետք չէ, 10-15 տարի մարդիկ ապրում են այդ բնակարաններում և չունեն սեփականության վկայական

«Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս իրականացնելու է իր որդեգրած քաղաքականությունը՝ ուղղված քաղաքացիների խնդիրների լուծմանը և պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքներում երկար տարիներ ապրող սոցիալապես անապահով ընտանիքներին՝ իրենց զբաղեցրած տարածքները սեփականաշնորհել, ինչը ևս մեկ քայլ է՝ սոցիալական խնդիրները լուծելու համար»:

13:58 11.09.2014 | Բ. Նավասարդյանը՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամագրվելու մասին. «Շատ անորոշ իրավիճակ է»

«Ինչ-որ տեղ Սերժ Սարգսյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մի քիչ խորհրդանշական բան էր, բայց ամեն դեպքում ցուցադրում էր, որ մենք ունենք նաև այլ գործընկերներ, մենք կարող ենք մասնակցել նաև այնպիսի ձևաչափերում, որտեղ Ռուսաստանը չկա, կարող ենք նույնիսկ միանալ մի փաստաթղթի, որտեղ բավականին դառը խոսքեր կան Ռուսաստանի մասին: Դրանք փոքր մեսիջներ են, որ մենք էլ ենք ինքնիշխան երկիր և կարող ենք ունենալ Ռուսաստանից տարբերվող ազգային, պետական շահեր»:

13:44 11.09.2014 | Օսիպյանի եղբորորդին Հայաստանում է և բաժին կներկայանա քննչական գործողությունների ավարտից հետո. news.am

Նուբարաշենի բնակիչ, 22-ամյա Վանուշ Ալեքսանյանին դանակահարելու մեջ մեղադրվող եւ հետախուզման մեջ գտնվող Սեդրակ Օսիպյանը, որը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին է, ոստիկանություն կներկայանա միայն քննչական գործողությունների ավարտից հետո:

13:37 11.09.2014 | Բակո Սահակյանի մոտ գյուղատնտեսական հարցեր են քննարկվել

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված գյուղատնտեսության զարգացման հարցերին:

13:32 11.09.2014 | Վթար Նոր Հաճն-Նոր Արտամետ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 11-ին, ժամը 09.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Աբովյան քաղաքի Նոր Հաճն – Նոր Արտամետ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

13:28 11.09.2014 | Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը կդադարեցվի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 12-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի` Մուրացանի, Նոր Արեշ 2-րդ և 4-րդ փողոցների, Ռոստովյան 34, 36 համարների ջրամատակարարումը:

12:50 11.09.2014 | Օձի խայթոց Վայոց Ձորի մարզում

Սեպտեմբերի 11-ին, ժամը 11.01-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 10.55-ի սահմաններում օձի խայթոցով Եղեգնաձորի ԲԿ է հոսպիտալացվել Վայոց Ձորի Արենի գյուղի բնակիչ Ա. Ս.-ը (ծնվ. 1958թ.):

12:45 11.09.2014 | «Ինֆորմացիայի ազատության կենտրոնը» հրապարակեց լավագույն և վատագույն ճանաչված պետական կազմակերպությունների ցանկը

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն » ՀԿ առաջին անգամ Հայաստանում ներդրել և մշակել է հրապայնակայնության և տեղեկատվության ազատության ինդեքսով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների թափանցիկությունը և հրապարակայնության մակարդակի գնահատման կարգը: ՀԿ ներկայացուցիչներ Շուշան Դոյդոյանն ու Գևորգ Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեցին համակարգը, ամփոփված արդյունքներն ու գնահատման մեթոդններն ու սկզբունքները:

12:40 11.09.2014 | Գյումրիի քաղաքապետարանի աշխատակիցները հերթով ազատման դիմումներ են ներկայացնում (տեսանյութ)

Սեպտեմբերի 8-ին աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերով բաժնի պետ Արտաշես Կարապետյանը, ինչպես նաև իրավագիտության բաժնի պետ Արտակ Ղազարյանը:

12:23 11.09.2014 | Բակո Սահակյանը ընդունել է Ռոբերտ Էմմյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է անվանի աթլետ, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմյանին:

12:17 11.09.2014 | ՀՀԿ տատիկը ծեծկռտուք է սարքել Կառավարության շենքի բակում. Armlur.am

յդ պահին բավականին ամրակազմ ՀՀԿ տատիկը հունից դուրս է եկել և մոտենալով պապիկին՝ ուժգին հարվածել վերջինիս:

11:27 11.09.2014 | Մանրամասներ՝ Աբովյան քաղաքում տեղի ունեցած սպանությունից

Սեպտեմբերի 10-ին, ժամը 15.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 4 շենքի բնակարաններից մեկի լոգարանում տանտիրուհուն հայտնաբերել են սպանված:

  • Page 1362 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1357
  • 1358
  • 1359
  • 1360
  • 1361
  • 1362
  • 1363
  • 1364
  • 1365
  • 1366
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը