22 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

20:10 05.02.2015 | Գողություն կատարած կինը հայտնաբերվել է

Փետրվարի 4-ին, ժամը 18.30-ին, մի քաղաքացի ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է տվել, որ անհայտ հանգամանքներում գողացել են իր տան հյուրասենյակի պահարանում գտնվող բաժակի մեջ դրված ոսկյա մատանին` պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս:

19:51 05.02.2015 | Սպանության փորձ՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարող հայ գյուղացու նկատմամբ

Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ իր հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող ՀՀ քաղաքացի Լևոն Անդրեասյանի նկատմամբ ադրբեջանական մարտական հենակետից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

19:43 05.02.2015 | Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել. հակառակորդը ևս կրել է կորուստներ

Փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, որի արդյունքում ժամը 16:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբտեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասիմարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:

19:33 05.02.2015 | Նախարարությունը հրապարակել է տաքսի ծառայությունների լիցենզավորման կարգը

«Լիցենզավորման մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաuտանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգ հաստատելու մասին» N 1471-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնելու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք լիցենզիա ստանալու համար պետք է դիմեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն։

19:14 05.02.2015 | Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ Սպիտակ տանն անցկացվող աղոթքի նախաճաշի գլխավոր թեմա (տեսանյութ). 1in.am

Սպիտակ տանն այս պահին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, մի շարք պաշտոնյաների, օրենսդիրների, հոգևորականների մասնակցությամբ ընթանում է ամենամյա աղոթի նախաճաշը: Նախաճաշին հրավիրված են Միացյալ Նահանգների ամենամոտ գործընկեր պետությունների ներկայացուցիչները:

19:10 05.02.2015 | Գրպանահատին բռնեցին հանցանքի պահին

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները Միկոյան փողոցի թիվ 5/5 հասցեի մոտից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Գարիկ Գ.-ին:

18:58 05.02.2015 | Զարուհի Փոստանջյանը նամակ է գրել ՄԻՊ-ին. «Խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ազատ արձակելու ապօրինի ձերբակալված Մնացական Ալեքսանյանին»

Ակնհայտ է, որ սույն ձերբակալության որոշումը կայացվել է ապօրինի հրամանի ներքո և Մնացական Ալեքսանյանը հատուկ ընտրված անմեղ կասկածյալ է:

18:50 05.02.2015 | Եղանակը՝ հանրապետությունում. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Փետրվարի 6-7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 8-10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

18:10 05.02.2015 | Քաղաքացու գուլպայում թմրամիջոց է հայտնաբերվել

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Թումանյանի Բաղրամյան փողոցի թիվ 9 շենքի բակից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Աշոտ Պ.-ին:

18:02 05.02.2015 | Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ մի շարք պաշտոնատար անձինք արժանացան խրախուսանքների

Համակարգող խորհրդի նիստը ողջույնի խոսքով բացեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

17:36 05.02.2015 | Արամ Մանուկյանի գործով նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն. «Փաստինֆո»

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ նշանակվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն:

17:30 05.02.2015 | Ավարտվել է Լոռու մարզի բնակչի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ավարտվել է Լոռու մարզի բնակիչ Գ.Սիմոնյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

17:10 05.02.2015 | Մի խումբ անձանց կողմից կատարված հանցագործությունը բացահայտվել է

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել 1986 թ. ծնված Միշա Ա.-ն, որը 2014 թ. մարտի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերի մեղադրանքով:

17:03 05.02.2015 | Գուսան Հայկազունին ծանր կացության մեջ է. նա հիվանդ է և չունի բուժվելու հնարավորություն (տեսանյութ)

Մի քանի ամիս առաջ էլ Գուսան Հայկազունն իմացավ ծանր հիվանդության մասին, որի բուժման համար մեծ գումարներ են պետք: Այսօր յուրաքանչյուրս կարող է աջակցել նրան:

16:39 05.02.2015 | Ով է Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվող գնդապետի որդին (լուսանկարներ)

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հունվարի 29-ին կուրսանտ Հայկազ Բարսեղյանի դաժան սպանության մեջ մեղադրվող Գնել Թևոսյանը, ինչպես հայտնի է՝ նույն ինստիտուտի գնդապետ Զարմիկ Մարկոսյանի որդին է:

16:10 05.02.2015 | Սեյրան Օհանյանը հանդիպել է Նիկոլայ Բորդյուժայի հետ

Փետրվարի 5-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

15:34 05.02.2015 | Ադրբեջանական կողմը գնդակոծել է Այգեպարը. news.am

Ադրբեջանական կողմը փետրվարի 4-ի լույս 5-ի գիշերը գնդակոծել է Տավուշի մարզի Այգեպար համայնքը:

15:27 05.02.2015 | «Հիմնադիր խորհրդարանի քայլը քաղաքական ինքնասպանություն է» (տեսանյութ). a1plus.am

«Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը հենց այդ օրը նշելը նպատակ ունի նվազեցնել Ցեղասպանությանը վերաբերող միջոցառումների հնչեղությունը»

14:27 05.02.2015 | «Ամբողջ գյուղը ոտքի է ելել մեկ մարդու նման… Եթե որդուս ազատ չարձակեն, մենք կդիմենք կտրուկ միջոցների». ԳԱԼԱ

«Որդիս միտումնավոր է ընտրվել, ինքը Ասկերան ծառայած, երկու դիվերսիա հետ մղած, պարգեւատրված տղա է: Ես՝ ազատամարտիկ: Մենք ոչ մի վատ բան չենք արել, մեր պահանջն արդար է: Ամբողջ գյուղը ոտքի է ելել մեկ մարդու նման, ես եմ խնդրել, աղաչել, ժամանակավորապես լռեցրել, ու եկել են դատախազի հետ հանդիպելու: Եթե ինձ դրական պատասխան չտան եւ որդուս ազատ չարձակեն, ապա այլեւս ես ոչ մի բան ու ոչինչ չեմ զսպի»:

13:51 05.02.2015 | Կուրսանտին սպանելուց առաջ ծառայակիցները բակում փոս են փորել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4 կուրսանտներ, սպանելով իրենց ծառայակից Հայկազ Բարսեղյանին, նախ՝ ուսումնարանի բակում փոս են փորել՝ ցանկանալով թաքցնել դին, սակայն ավելի ուշ ինքնասպանության դրվագն են ծրագրել»:

13:47 05.02.2015 | Սամվել Բալասանյանը հանդիպել է ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի և այլ զինվորականների հետ

Այսօր՝ փետրվարի 5-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հերթական հանդիպում-խորհրդակցությունն անցկացրեց Գյումրիում ռուսական զինվորական հրամանատարության հետ, որին ներկա էին ռուսական սահմանապահ զորքերի հրամանատար Ա. Շչադրինը, ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Ա. Ռուզինսկին և այլ զինվորականներ:

13:46 05.02.2015 | Վահե Հովհաննիսյան. «Մեր երկրում չի կարող լինել և չպետք է լինի ներքին թշնամանք և ներքին ատելություն»

«Ես շատ կարևորում եմ, որ այս դահլիճում նստած յուրաքանչյուրը գիտակցի պատասխանատվության իր չափը: Մեզնից յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ հաջողությունը կախված է յուրաքանչյուրի աշխատանքից: Սա բոլորիս գործն է` հետևաբար բոլորս կրում ենք պատասխանատվություն,միևնույն ժամանակ պետք է լինենք` պահանջատեր մեր առաջարկների և մեր տեսակետների համար»:

13:29 05.02.2015 | Սերժ Սարգսյանը դատավորներ է նշանակել

Ռուզաննա Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:

13:22 05.02.2015 | Խոշոր ավտովթար՝ «Արքայաձոր» ռեստորանի հարևանությամբ. կան վիրավորներ, այդ թվում՝ ՀՀ նախագահի աշխատակազմի խորհրդականը. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ, 34-ամյա Ստեփան Պողոսյանը Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի հարևանությամբ, իր վարած Toyota մակնիշի 71 OT 111 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:

13:08 05.02.2015 | Լրագրողները, ակտիվիստները Գյումրիում դատախազության մոտ պահանջում են պարզաբանում. news.am

Մի խումբ լրագրողներ եւ ակտիվիստներ այսօր՝ փետրվարի 5-ին, հավաքվել են Գյումրիի դատախազության առջեւ եւ պահանջում են, որ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն ընդունի իրենց եւ պարզաբանում տա, թե ինչ հիմքով են նախօրեին ձերբակալել Սառնաղբյուր գյուղի բնակիչ, 22-ամյա Մնացական Ալեքսանյանին։

12:58 05.02.2015 | Ուշադրություն. որոնվում է

Զավեն Շուշանյանի արտաքին տվյալներն են. հասակը մոտ 165 սմ, նիհարավուն կազմվածքով, մազերը՝ սպիտակ, ձախ ուսին առկա է կնոջ պատկերով դաջվածք, ձախ ձեռքին՝ ЗАВЕН գրառումով ռուսերեն դաջվածք։

12:21 05.02.2015 | ՀՀ կառավարությունը փորձում է համաձայնության գալ ՌԴ-ի հետ Հայաստանին մատակարվող գազի դիմաց վճարումներ կատարել ռուբլով. «ՀԺ»

ՀՀ կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ համաձայնության գալ Հայաստանին մատակարարվող գազի դիմաց վճարումները ռուբլով իրականացնելու շուրջ: Հայաստանը տարեկան ՌԴ-ին գազի դիմաց կանխիկով վճարում է 350-400 միլիոն դոլար:

12:09 05.02.2015 | Գագիկ Բեգլարյանը՝ տաքսիստներին. «Ոչինչ չի փոխվելու»

«Քանի որ մենք կազմակերպություն ենք ներկայացնում, ունենք մի քանի տասնյակ մեքենաներ, բնական է՝ մենք ունենալու ենք վարորդներ, ու այս պարագայում եթե լիցենզիայի արժեքը դարձել է 12 հազար՝ անհատների համար, մեզ համար մնացել է նույն 30 հազար դրամը, որովհետև յուրաքանչյուր մեքենա գրանցված է, այդ մեքենան վճարում է արտոնագիր և սոցվճար, սա՝ ամսական, իսկ տարեկան լիցենզիայի արժեքը լինում է 200 հազար»:

12:02 05.02.2015 | Ավտովթար Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին, տուժածների վիճակը ծանր է

Փետրվարի 4-ին, ժամը 21.31-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է և բռնկվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

11:53 05.02.2015 | Ստեփան Դեմիրճյանը նախապես որոշած է եղել մասնակցել Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովին. «Հրապարակ»

ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը նախապես որոշած է եղել մասնակցել Գագիկ Ծառուկյանի խորհրդաժողովին և անգամ ԲՀԿ-ին տեղեկացրած է եղել այդ մասին։

  • Page 1135 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1130
  • 1131
  • 1132
  • 1133
  • 1134
  • 1135
  • 1136
  • 1137
  • 1138
  • 1139
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը