10 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

17:23 07.02.2015 | Ղարաբաղյան կարգավորումը ԱՄՆ դեսպանի գերակայություններից է. news.am

Դեսպանի խոսքով, բռնությունների եւ զոհերի թվի կտրուկ աճը շփման գծում անցած տարվա ընթացքում մտահոգում է իրենց, չի բխում որեւէ երկրի շահերից:

15:09 07.02.2015 | ՀՀԿ-ականի որդին ձերբակալվել է

Փետրվարի 6-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Պռոշյան փողոցի տներից մեկում վիճաբանություն է և կրակոցներ են հնչում:

14:17 07.02.2015 | Վահե Էնֆիաջյանը՝ ԼՂՀ այցի մասին. «Մեր նպատակն է Բերձորի դեպքերի վերաբերյալ փաստեր հավաքել»

«Հանդիպումներն անցնում են արդյունավետ, և վերադառնալուն պես՝ սահմանված կարգով հանրությանը կներկայացնենք մեր իրականացրած աշխատանքերն ու հավաքագրված տեղեկատվությունը»:

13:09 07.02.2015 | «Երեկ Անահիտի սկեսուրը, իմանալով հարսի դաժան սպանության մասին, մահացել է սրտի կաթվածից». «Ժողովուրդ»

Փետրվարի 5-ին Փարաքար գյուղում դանակի՝ 30-ից ավել հարվածներով սպանված Անահիտ Զաքեւոսյանի գործով գրեթե բոլոր հարեւաններին տանում էին հարցաքննության: Ավելին՝ ըստ գյուղում շրջանառվող լուրերի՝ սպանված կնոջ ամուսինը տեսել է հանցագործին: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը նշեց, որ սպանված 51-ամյա Անահիտի ընտանիքը գյուղում փոքրիկ խանութ ունի, որն էլ նրանց ապրուստի միջոցն է»:

13:05 07.02.2015 | Սպանության փորձ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով

Երեւանի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

12:51 07.02.2015 | Նոր մանրամասներ` Քանաքեռում հնչած կրակոցների դեպքից

Փետրվարի 6-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Քանաքեռի 14-րդ փողոցի թիվ 1 հասցեի մոտ կռիվ է, կրակոցներ են հնչում, իսկ ժամը 18.50-ին Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից հաղորդում է ստացվել, որ որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են ընդունվել 1989 թ. ծնված Ռուդոլֆ Ս.-ն և 1990 թ. ծնված Արմեն Է.-ն:

12:13 07.02.2015 | Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում գետնաբուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 7-ին՝
ժամը 11:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է:

12:09 07.02.2015 | Աշոտ Գրիգորյանը նամակ է գրել Բարաք Օբամային

ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանը ԵՀՄՖ Նախագահության անունից նամակ է հղել ԱՄՆ պրեզիդենտ Բարաք Օբամային` կոչ անելով, զերծ մնալ 2015 թվականի ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի կողմից կազմակերպած Գալիպոլիի (Չանակկալեի) ճակատամարտում Թուրքիայի տարած ինչ-որ կասկածելի հաղթանակի նվիրված միջոցառմանը մասնակցելուց: Ստորև ներկայացվում է նամակի տեքստը` հայերեն և անգլերեն տարբերակներով:

11:31 07.02.2015 | Դեսպան Վարդանյանի հանդիպումները

ԱԳ նախարար Բին Մինի հետ զրույցի ընթացքում դեսպան Վարդանյանը ներկայացրեց 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ծրագրված միջոցառումներն ու հիշատակման արարողությունները, ինչպես նաև անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին։

11:27 07.02.2015 | Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու և ԴԱՀԿ աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերով հարուցվել է քրեական գործ

Պարտապանի որդին, իր հերթին, հաղորդում է տվել այն մասին, որ վտարման նպատակով իր ընտանիքի փաստացի բնակության վայրը հանդիսացող բնակարան այցելած ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները նույն շենքի բակում իրեն ծեծի են ենթարկել՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով իր մարմնի տարբեր մասերին ու իրեն պատճառել մարմնական վնասվածքներ:

11:21 07.02.2015 | Մշուշոտ կարգախոս. «Առավոտ»

«Ես, ճիշտն ասած, լավ չեմ հասկանում, թե ի՞նչ է նշանակում «100-ամյակն՝ առանց ռեժիմի»: Նախ՝ ռեժիմ բառը փոքր-ինչ ազատ է մեկնաբանվում: Ընդդիմադիրները հատուկ բացասական շեշտով են ասում՝ «ռեժիմը այս արեց», «ռեժիմը այն է ուզում»: Մինչդեռ «ռեժիմը» միանգամայն չեզոք բառ է եւ նշանակում է «քաղաքական համակարգ»: Կարծես թե խոսքը ոչ թե ընդհանրապես քաղաքական համակարգի, այլ ա՛յս համակարգի մասին է: Եվ հետեւաբար ընդդիմության նպատակը պետք է որ լինի Հայաստանի այսօրվա՝ մեղմ ավտորիտար համակարգը աստիճանաբար վերածել ժողովրդավարական համակարգի»:

11:02 07.02.2015 | Ռուսաստանաբնակ հայ գործարարը ցանկանում է Տավուշում ձեռնոցի արտադրամաս բացե՞լ. «Ժողովուրդ»

Տավուշի մարզում հայ գործարարներից մեկը ցանկանում է ձեռնոցի արտադրամաս «բացել»: Ըստ տարածված տեղեկությունների՝ նա ռուսասատանաբնակ գործարար է։ Գործարան բացելու հարցով նա վերջերս հանդիպել է ՀՀ ղեկավարության հետ։

10:59 07.02.2015 | Լևոն Զուրաբյան. «Գագիկ Ծառուկյանը հիմա իշխանության դեմ է գնում, նա հիմա անգամ սպառնում է». «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի թղթակիցը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվել է՝ մտավախություն չունե՞ք, որ դուք ուղղակի մասնակցում եք Գագիկ Ծառուկյանի 2017-18 թթ. Նախընտրական քարոզարշավին: Նա պատասխանեց կտրուկ. «Ոչ, մտավախություն չունեմ»: Մեր հարցին՝ Ձեզ համար Ծառուկյանի նպատակները պա՞րզ են, քայլերի հաջորդականությունը գիտե՞ք՝ նա պատասխանել է. «Քայլերը որոշում ենք միասնաբար»:

10:54 07.02.2015 | Կրճատվել են «Նաիրիտի» 1700 աշխատակիցներ. «Ժողովուրդ»

«Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում։ Ընկերության արհմիությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում աշխատանքից ազատված աշխատակիցներին եւ լիահույս է, որ գործարանն, այնուամենայնիվ վերագործարկվելու է, եւ բոլոր մասնագետները կրկին վերադառնալու են աշխատանքի։ Ինչ վերաբերում է աշխատավարձի պարտքի մարմանը, ապա մենք վստահեցնում ենք, որ ձեզ հետ միասին պայքարելու ենք՝ հնարավորինս սեղմ ժամկետներում պարտքերի խնդիրը լուծելու համար»։

10:50 07.02.2015 | «Մղկտացել է՝ տեսնելով, թե ինչ «շան տանջանք» են քաշում խոպան մեկնած հայերը Ռուսաստանում». «Հրապարակ»

Մոսկվայում տարիներ առաջ հանգրվանած հյուրս, որ կարճ ժամանակով Հայաստան է եկել, արձանագրել է, որ շուրջբոլորն արտագաղթի ծրագրեր են կառուցում։ «Ում լսում ես, ասում է՝ գնում եմ կամ գնալու եմ»։ Այս իրավիճակից տագնապած՝ հատուկ եկել է խմբագրություն, որ ասի՝ ժողովուրդ, հազար անգամ չափեք, նոր եկեք Ռուսաստան աշխատելու։ Պատմում է, թե այս տարիներին ինչ ողբերգությունների է ականատես եղել Ռուսաստան մեկնած հայերի շրջանում։ Ցավ է ապրել՝ տեսնելով, թե ինչպես են հայկական ընտանիքները քանդվում։

10:46 07.02.2015 | «Էխոկարդիոգրաֆի» ապարատի միակ մասնագետին տարել են բանակ. «Ժողովուրդ»

Էջմիածինցիները, պարզվում է, տևական ժամանակ է՝ չեն կարողանում օգտվել իրենց քաղաքի հիվանդանոցի սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից, սենյակը փակ է։ Արդյունքում՝ Էջմիածնի հիվանդանոցում բուժվող հիվանդները սրտի էխոկարդիոգրաֆի ծառայությունից օգտվելու համար ստիպված են լինում հասնել Երեւանի հիվանդանոցներից որևէ մեկը։

00:17 07.02.2015 | Մեզի գույնը կօգնի բացահայտել առողջության թաքնված խնդիրները

Մեզի գույնը տատանվում է թեթևակի դեղինից մինչև խիստ շագանակագույն: Բժիշկ Դենիել Շոսքիսը Քլիվլենդի կլինիկայից նշում է. գույնը կախված է օրգանիզմում ջրի մակարդակից: Որքան շատ է մարդը խմում, այդքան ավելի բաց է մեզի գույնը:

23:12 06.02.2015 | Հակառակորդի մարտական հենակետերը, որոնք հայկական կողմը խիստ հսկողության տակ է պահում. նկարահանում Արցախի առաջնագծում (տեսանյութ). 1in.am

«Հրադադարի ռեժիմը հիմնականում հակառակորդը օրը 4-5 անգամ խախտում է, մերոնք էլ, հայտնաբերելով հակառակորդի կրակակետը, այնքան են կրակում, մինչև որ ոչնչացնեն, մենք երբեք ինքներս հրադադարի ռեժիմը չենք խախտում, մենք ի պատասխան կրակում ենք ու լռեցնում»:

22:30 06.02.2015 | Շակիրան հրապարակել է նորածին որդու լուսանկարը

Հունվարի 29-ին լույս աշխարհ է եկել 38-ամյա երգչուհի Շակիրայի եւ 28-ամյա ֆուտբոլիստ Ժերար Պիկեի երկրորդ որդին, ում անվանակոչել են Սաշա։

22:27 06.02.2015 | Կրակոցներ Քանաքեռ-Զեյթունում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:

22:17 06.02.2015 | Ռումբի պայթյունից վիրավորված 4-ամյա Ելենայի ծնողները սպասում են վիրահատության ավարտին (տեսանյութ). news.am

Երեւանի Նոր Նորքի 9-րդ զանգվածի բնակարաններից մեկում այսօր՝ փետրվարի 6-ին, նռնակ պայթեցնելու հետեւանքով տուժած 4-ամյա Ելենա Դալլաքյանի վիրահատությունն սկսելուց 4 ժամ անց բժիշկներին վերջապես հաջողվել է երեխայի մոտ կանգնեցնել արյունահոսությունը:

22:10 06.02.2015 | Երևանի բնակիչը կամավոր հանձնեց տանը պահվող ինքնաձիգը (տեսանյութ)

Երևանի բնակիչը կամավոր հանձնեց տանը պահվող ինքնաձիգը:

21:28 06.02.2015 | Ռազմական ինստիտուտի պետի պաշտոնում է նշանակվել գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանը

Փետրվարի 6-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի անձնակազմին է ներկայացրել ՀՀ նախագահի հրամանագրով ինստիտուտի պետի պաշտոնում նշանակված գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանին:

21:21 06.02.2015 | Համանախագահները կոչ են արել վերսկսել նախագահների միջև երկխոսությունը. «Ազատություն»

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը, Ջեյմս Ուորլիքը և Պիեռ Անդրիոյը, քիչ առաջ հանդես են եկել հայտարարությամբ՝ հինգշաբթի օրը Մյունխենում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ կայացած հանդիպման վերաբերյալ:

21:10 06.02.2015 | Քաղաքացու ծոցագրպանից «ափիոն» տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել

Փետրվարի 5-ին, ժամը 17.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները «Մալաթիա» գյուղմթերքի շուկայի մոտից, զենք-զինամթերք և ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Վարդան Զ.-ին:

21:07 06.02.2015 | «Միջազգային քաղաքականություն» հանդեսում հրապարակվել է Էդվարդ Նալբանդյանի հոդվածը՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ

Փարիզում լույս տեսնող «Միջազգային քաղաքականություն» (Politique Internationale) հանդեսը, որը միջազգային քաղաքագիտական և դիվանագիտական աշխարհի ամենահեղինակավոր հրատարակություններից է, հրապարակել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը։ «Լեռնային Ղարաբաղ. տեսանելի՞ է արդյոք կարգավորումը» վերնագրով ծավալուն հոդվածում Էդվարդ Նալբանդյանը հանգամանալից անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արմատներին, կարգավորման գործընթացին, իրավական ասպեկտներին և հանգուցալուծման հնարավոր ուղիներին։ Էդվարդ Նալբանդյանը […]

20:50 06.02.2015 | Կրակոցներ Քանաքեռում. 2 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com

Այսօր ժամը 20:00-ի սահմաններում ռաջ կրակոցներ են հնչել Երևանում: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ 14 փողոցի՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի հարևանությամբ հնչած կրակոցների հետևանքով 2 հոգու հրազենային վնասվածքներով տեղափոխել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:

20:35 06.02.2015 | ԼՂՀ ԱԺ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ պատվիրակությանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը փետրվարի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորական պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստան-Արցախ միջխորհրդարանական
հանձնաժողովի և ՀՀ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:

20:34 06.02.2015 | Նոր մանրամասներ` Նոր Նորքում տեղի ունեցած պայթյունից (լուսանկարներ, տեսանյութ)

Փետրվարի 6-ին, ժամը 12.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է ահազանգել մի քաղաքացուհի և հայտնել, որ Նոր Նորքի 9-րդ զանգվածի 17-րդ շենքի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունենում, և հնարավոր է, սպանություն է կատարվել:

20:22 06.02.2015 | ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի սակավատմության վերաբերյալ տվյալներ չկան

Վալերի Պերմյակովի հնարավոր երթուղին ճշտելու նպատակով դեռևս 2015թ. հունվարի 12-ին հետախույզ շների օգտագործմամբ կատարված գործողություններն առավել մանրամասնելու նպատակով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման շնավարժների մասնակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչների կողմից կատարվել է զննություն, կազմվել է հավանական երթուղու սխեմա:

  • Page 1132 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1127
  • 1128
  • 1129
  • 1130
  • 1131
  • 1132
  • 1133
  • 1134
  • 1135
  • 1136
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Հանձնված տոն
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը