Քաղաքացու գուլպայում թմրամիջոց է հայտնաբերվել
Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Թումանյանի Բաղրամյան փողոցի թիվ 9 շենքի բակից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Աշոտ Պ.-ին:
Խուզարկությամբ նրա ձախ գուլպայում հայտնաբերվել է 5 մլ տարողությամբ ներարկիչ` դարչնագույն հեղուկով, իսկ աջում՝ թղթով փաթաթված դարչնագույն խոտաբույսի չորացված, մանրացված զանգված:
Աշոտ Պ.-ն հայտարարել է, որ ներարկիչում առկա հեղուկը և թղթում փաթաթված զանգվածը թմրամիջոցներ են, որոնք պատրաստել է իր օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
ՀՀ ոստիկանություն