
Եղանակը՝ հանրապետությունում. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 6-7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 8-10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Քամին` հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ, փետրվարի 8-ին, 9-ին սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-ի ցերեկը կբարձրանա 2-4, 8-ի գիշերը 4-6 աստիճանով:
Փետրվարի 6-7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 8-10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Երևան քաղաքի փետրվարի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 11.80C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -24.00C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -4.10C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն