09 Մայիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

12:58 08.02.2015 | ԲՀԿ-ի հայտարարությունը. Կատարվածի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է երկրի քաղաքական իշխանության վրա

Պատժվելու են թե՛ կատարողները, թե՛ պատվիրատուները: Եթե դա չի անում իրավապահ համակարգը, ապա դա անելու է ժողովուրդը: Ակնհայտ է, որ իշխանությունները կորցնում են իրականության զգացումը և առաջնորդվում են բացառապես հոգեվարքային քայլերով: ԲՀԿ քաղխորհուրդը առաջարկում է ԲՀԿ ԱԺ խմբակցությանը՝ մինչև դեպքի լիակատար բացահայտումը, մինչեւ մեղավորներին պատժելը՝ քննարկել Ազգային Ժողովի աշխատանքները բոյկոտելու հարցը, սկսել անհապաղ խորհրդակցություններ ԱԺ այլ խմբակցությունների հետ՝ համակարգելու առաջիկա միասնական քայլերը:

12:40 08.02.2015 | ԲՀԿ-ական ակտիվիստ Արտակ Խաչատրյանը պատմել է, որ իրեն մի քանի ժամ անընդմեջ ծեծել են. armtimes.com

Արտակն ասում է, որ իրեն առեւանգելուց հետո քաղաքից բավականին հեռու են տարել: Պատմում է, որ վերջին երկու ժամը այնքան են ծեծել, որ ոչ ցավ էր զգում, ոչ էլ…: Թեպետ գլխին դիմակ են հագցրած եղել, բայց Արտակը հասկացել է, որ իրեն ծեծողները շատ են եղել: 6 ժամ ծեծելուց հետո տարել, գցել են ինչ-որ տեղ, ինքը մի կերպ տաքսի է կանգնեցրել եւ հասել տուն»:

12:06 08.02.2015 | Առևանգված ԲՀԿ անդամին գտել են անգիտակից, ծեծված վիճակում (տեսանյութ)

ԲՀԿ անդամ Արտակ Խաչատրյանին, ով ակտիվորեն մասնակցում էր «Շրջանառության հարկի» դեմ ակցիաներին, քիչ առաջ գտել են իր տան մոտ անգիտակից, ծեծված վիճակում։

12:01 08.02.2015 | «Նեղության, ծանր կացության մեջ հայտնված մարդկանց օգնելու նպատակով առաջինը Աստծուն եմ դիմում, խնդրում եմ Նրան, որ զորավիգ լինի»: Առաքել Միրզոյան

– Կյանքում շատ հրաշքներ են լինում: Պատահել է, որ մրցումների ժամանակ ինչ-ինչ պատճառներով այնքան էլ լավ պատրաստված չեմ եղել, բայց շատ լավ եմ հանդես եկել: Ես համոզված եմ, որ Աստված է օգնել ինձ այդ պահին: Դա Աստծո հրաշքն է եղել: Մրցումների ժամանակ, երբ դուրս եմ գալիս մրցահարթակ, երեք անգամ խաչակնքվում եմ և մտովի դիմում Աստծուն: Ընդհանրապես հաճախ եմ խաչակնքվում՝ ներքուստ զգալով, որ պետք է այդ պահին խաչակնքվել:

11:27 08.02.2015 | Արմենչիկ & Հարութ Փամբուկչյան. «Անցիր, այ գետակը»

Արմենչիկ & Հարութ Փամբուկչյան. «Անցիր, այ գետակը»

11:17 08.02.2015 | Շուլավեր գյուղի մոտ գնացքը բախվել է երկաթուղային գծերի վրա հայտնված ավտոմեքենային

Փետրվարի 7-ին, ժամը 22.35-ին Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ գործակալությանից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 21.40-ի սահմաններում Մառնեուլի շրջանի Շուլավեր գյուղի մոտակայքում

11:06 08.02.2015 | Ավտոմեքենան ընկել է Արփա գետը. կան տուժածներ

Փետրվարի 8-ին, ժամը 04.54-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-2 ավտոճանապարհի Եղեգնաձոր-Երևան հատվածում (8-րդ կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

10:19 08.02.2015 | Ծառուկյանի մեղմ ելույթից հետո Տիգրան Կարապետյանը մտածում է՝ մնալ Եռյակի հետ, թե՝ ոչ. 1in.am

Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի կարծիքով՝ փետրվարի 5-ին տեղի ունեցած խորհրդաժողովի ընթացքում հնչել են մեղմ գնահատականներ, որոնք իրեն չեն բավարարել:

10:18 08.02.2015 | Երևան քաղաքի բնակիչ Արտակ Խաչատրյանին առեւանգելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2015թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, մի խումբ անձինք, բռնության գործադրմամբ, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից առևանգել են Արտակ Խաչատրյանին:

10:11 08.02.2015 | Հանրապետության որոշ շրջաններում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Արտաշավանում, Վայքում, Կոտայքի մարզում, Վարդենյաց և Տիգրանաշենի լեռնանցքներում տեղում է ձյուն, Եղեգնաձորում և Աշտարակում` ան

23:52 07.02.2015 | «Հակառակորդն ավելի «բեշբեթար» կուտի իր բաժինը. վստահեցնում են արցախյան առաջնագծում (տեսանյութ). 1in.am

«Հակառակորդին միշտ այնպիսի պատասխան ենք տալիս, որ հասկանա՝ մեր հայրենիքի սահմանները ամուր պաշտպանված են, և ոչ ոք չի կարող իր ոտքը ներս դնել. նրանց հանկարծակի հարձակման դեպքում միշտ խոցում ենք տեղում»:

23:30 07.02.2015 | Ի՞նչ էր իրականում տեղի ունեցել Ֆուչիկի փողոցի արյունոտ բնակարանում. սպանության մանրամասները (տեսանյութ)

Ի՞նչ էր իրականում տեղի ունեցել Ֆուչիկի փողոցի արյունոտ բնակարանում. սպանության մանրամասները:

23:07 07.02.2015 | Ս. Բալասանյանն առանց քաղաքացու իմացության տարածքը տրամադրել է ՌԴ ռազմաբազայի զորամասին (տեսանյութ). ԳԱԼԱ

«Հիմի կուզեմ իմանամ՝ ովքե՞ր են եկել ավիրել, իմ էդքան տարիների աշխատանքը ջուրը լցրել, ես տարածքը փակել էի ու տեղյակ չեմ եղել, ինձ հարեւաններս զանգեցին, ասեցին, որ ռուսներն եկել են, սաղ կտրատել են փշալարերը: Հաջորդ օրն էկա, տեսա՝ էս անմխիթար վիճակը: Գնացի չաստ՝ ասի ճշտեմ՝ ինչի՞ են եկել ռուս աֆիցերները էդպիսի բաներ արել, ե՞րբ են տվել տարածքը իրանց, ի՞նչ են անելու այստեղ, բայց զինվորները չթողեցին ներս մտնել, անգամ չլսեցին, թե ինչ հարց ունեմ»:

23:03 07.02.2015 | Խոշոր ավտովթար` Երևանի Թբիլիսյան խճուղում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Փետրվարի 7-ին, ժամը 20.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

22:39 07.02.2015 | Ընտանեկան բռնություն` ամուսնու հորեղբոր մասնակցությամբ. «Փաստինֆո»

Արարատ քաղաքում բնակվող 35-ամյա կինը, այլևս անկարող լինելով դիմանալ ամուսնու պարբերական ծեծին, դիմել է ոստիկանություն և պատմել, որ իր ամուսինը 2 օր` փետրվարի 1-ին և 2-ին, ծեծի է ենթարկել իրեն` բռունցքներով ու ոտքերով հարվածելով իրեն

22:34 07.02.2015 | ԲՀԿ-ական ակտիվիստը ծեծված-ջարդված վիճակում այս պահին վիրահատարանում է. Armtimes.com

«Հիմա նա վիրահատարանում է՝ քթի կոտրվածք ունի, տամպոնադա են անում: Բժիշկները Արտակին հետազոտել են, միայն արտաքնապես է վնասվածքներ ստացել, թեւերը, ոտքերը կապտած են, ջարդված, աչքը, դեմքը այտուցված է: Դեռ չենք հասցրել իր հետ խոսել կատարվածի մասին»:

22:10 07.02.2015 | Գյուղից տեղափոխվում են քաղաք ու անշարժ գույքի պես տանը նստում. Աթանի բնակիչ (տեսանյութ)

Հեռավոր Աթան գյուղում դեռևս պահպանվում են հարևաններով հավաքվելու, փռում հաց թխելու ու էլի մի շարք ավանդույթներ, որոնք հատուկ են միայն գյուղին: Փռում հաց թխելը գյուղի տվյալ թաղամասի բնակիչների համար վերածվում է կերուխումի:

21:37 07.02.2015 | Մարմնավաճառները «ՎԱՆ» հյուրանոցն օգտագործել են՝ պոռնկությամբ զբաղվելու նպատակով. «Փաստինֆո»

Նախօրեին՝ կեսգիշերն անց, «ՎԱՆ» հյուրանոցից բաժին են հրավիրվել 4 կին և 4 տղամարդ: Կանանցից 2-ը հայտնել են, որ իրենք մարմնավաճառ են և հյուրանոցը հաճախակի օգտագործել են՝ պոռնկությամբ զբաղվելու նպատակով:

21:30 07.02.2015 | Վրաերթի ենթարկված 15-ամյա տղան տեղափոխվել է հիվանդանոց

Փետրվարի 6-ին, ժամը 16.30-ին, «Մերսեդես Բենց G55» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի փողոցի թիվ 9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 15-ամյա տղայի, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

21:10 07.02.2015 | Վախենում են տաք ձմեռից

Տավուշի մարզի ցածրադիր բնակավայրերում արդեն ուռել են դեղձենիների բողբոջները, դրանք շուտով կծաղկեն: Որոշ ժամանակ հետո ձյուն կտեղա, ցրտահարություն կարող է լինել:

20:30 07.02.2015 | Գողություն` ոսկու արտադրության ձեռնարկության տարածքից

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել 1986 թ. ծնված Լևոն Ս.-ին և 1987 թ. ծնված Վոլոդյա Բ.-ին:

20:10 07.02.2015 | Արդեն երկար տարիներ գյուղապետարանը չի կարողանում լուծել ճանապարհի խնդիրը (տեսանյութ)

Օձունից Այգեհատ տանող ճանապարհը խորհրդային տարիներից այս կողմ չի նորոգվել: Գյուղապետարանի բյուջեն այնքան փոքր է, որ ճանապարհի նորոգման մասին այստեղ մտածել անգամ չեն կարող:

20:01 07.02.2015 | Առաջարկել է սպանել գյուղապետի որդուն. «Փաստինֆո»

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի բնակիչ, 36-ամյա Մ.Մելիքբեկյանը շուրջ մեկ ամիս առաջ ինքնաձիգով և «Մակարով» տեսակի ատրճանակով այցելել է իր համագյուղացի ամուսիններին և նրանց որդուն առաջարկել սպանել գյուղապետ Կամո Ղալթախչյանի որդուն` 27-ամյա Հովհաննես Ղալթախչյանին:

19:50 07.02.2015 | Վիճաբանություն և կրակոցներ Մեծամորում (տեսանյութ)

Վիճաբանություն և կրակոցներ Մեծամորում:

19:31 07.02.2015 | 21-ամյա կինը հաղորդում է տվել, որ ամուսինը բռնաբարել և ծեծել է իրեն. «Փաստինֆո»

Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի 5-րդ կուրսի ուսանող, 21-ամյա կինը հաղորդում է տվել, որ ամուսինը բռնաբարել և ծեծել է իրեն:

18:50 07.02.2015 | Գազօջախից արտանետված շմոլ գազը լցվել է բնակարան

Փետրվարի 6-ին, ժամը 10.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել Պ. Սևակի փողոցի 1/3 շենքի 3 բնակիչներ:

18:29 07.02.2015 | Գալիպոլի. հակաքայլ` երկու ուղղությամբ

Անկարան Գալիպոլիի հակաքայլով պարզ դարձրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումների չեզոքացման միտող իր քաղաքականությունը: Գալիպոլիի 100-ամյակի նշման պաշտոնական հայտարարությունից հետո էր միայն, որ պաշտոնական Անկարան հստակեցրեց՝ չպիտի ընդունի Հայոց ցեղասպանության 100-ամյակի երեւանյան նշմանը ներկա լինելու ՀՀ նախագահի հրավերը:

17:50 07.02.2015 | Ի՞նչ պարզեցին ոստիկանները խուզարկությունից հետո

Փետրվարի 6-ին, ժամը 17.50-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1961 թ. ծնված Սամվել Խ.-ի տանը և կից շինությունում:

17:33 07.02.2015 | Հայտնի են «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողները

Ամփոփել են ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված հանրապետության «Լավագույն ուսանող» մրցույթի արդյունքները: Հայաստանի ազգային ագրարային համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորել է մրցույթի հաղթողներին և հանձնել մրցանակները:

17:31 07.02.2015 | Գիշերօթիկի տնօրենը «ատկատ» է արել. «Փաստինֆո»

Կապանի գիշերօթիկ դպրոցի տնօրեն Դ.Համբարձումյանը պետական բյուջեի գումարներով «ատկատ» է կազմակերպել և հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում:

  • Page 1131 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1126
  • 1127
  • 1128
  • 1129
  • 1130
  • 1131
  • 1132
  • 1133
  • 1134
  • 1135
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Հանձնված տոն
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը