20 Հունիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

11:37 06.02.2015 | Նախազգուշացում Լոռու մարզի դատավորին. «Ժողովուրդ»

ՀՀ արդարադատության խորհուրդը փետրվարի 3-ին դռնփակ նիստում որոշել է կարգապահական պատասխանատվության ենթարկել մեծանուն գրող Հրանտ Մաթեւոսյանի եղբոր որդու սպանության գործը քննող դատավոր Աղասի Մկոյանին։

11:24 06.02.2015 | Ինչո՞ւ Աժ-ն չընդունեց «Հանրային խորհրդի մասին» օրենքը. «Հրապարակ»

«Բանն այն է, որ օրենքի նախագծի քննարկման ընթացքում պարզվեց, որ նման օրենք հնարավոր չէ ընդունել, որովհետև Սահմանադրությունում հղում չկա Հանրային խորհրդի մասին»:

11:20 06.02.2015 | Այսօր Գյումրիում տեղի կունենա ավտոերթ. «ՀԺ»

Այսօր, ժամը 15:00-ին Գյումրիում տեղի է ունենալու ավտոերթ՝ հունվարի 15-ին տեղի ունեցած ցույցի մասնակիցների դեմ քրեական հետապնդումը դադարեցնելու և ձերբակալված Մնացական Ալեքսանյանին ազատ արձակելու պահանջով:

10:57 06.02.2015 | Երևանում «Արդշինինվեստբանկ»-ի աշխատակիցը վրաերթի է ենթարկել «Գրանդ Տոբակո» ընկերության աշխատակցին. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:10-ի սահմաններում Արարատի մարզի Նշավան գյուղի բնակիչ, 53-ամյա Վարդան Թադևոսյանը Արշակունյաց պողոտայի և Մասիս փողոցի խաչմերուկում իր վարած Nissan Tiida մակնիշի 096 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Լյուդվիգ Հովհաննիսյանին:

10:44 06.02.2015 | Դաժան սպանություն՝ Փարաքարում

Փետրվարի 5-ին, ժամը 22.45-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ Փարաքար գյուղի Բաղրամյան փողոցում սպանություն է տեղի ունեցել:

10:35 06.02.2015 | Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանը չի բացառում սպանությանն այլ անձանց մասնակցությունը և խլացուցիչի գործածումը. ԳԱԼԱ

«Պարտավոր ենք բոլոր վարկածներն էլ քննարկել, հասկանանք: Չեմ կարող բացառել տվյալ վարկածի առկայությունը: Որովհետեւ ամեն դեպքում որոշակի հարցեր կան՝ անձանց գտնվելու վայրը, եթե ի նկատի ունենք, որ գրեթե բոլորը իրենց սենյակներում եւ անկողիններում են սպանված, բացառությամբ մեկի, որ դարձյալ անկողնու մոտ սենյակի մեջ է սպանված: Բավականին արագ պրոցես է տեղի ունեցել, հակառակ դեպքում գոնե ինչ-որ մեկը պիտի դուրս գար սենյակից: Ընդհանուր առմամբ, քննարկվում է նաեւ, ես էլ մտածում եմ, որ չի բացառվում այլ անձանց մասնակցությունը եւ, այո, խլացուցիչի գործածումը»:

10:25 06.02.2015 | Ներքին Կարմիրաղբյուրի խաղաղ բնակչին գնդակը դիպել էր, երբ նա գտնվում էր իր տանը. news.am

Մանվել Կամենդատյանի տեղեկացմամբ Ներքին Կարմիրաղբյուրի հակառակորդի գնդակը դիպել է խաղաղ lբնակչին հենց վերջինիս տանը, այդ ժամանակ տանը եղել են նաեւ նրա կինը եւ որդին:

10:14 06.02.2015 | Եթե իմ մեղքը չտեսնեի, հրաժարական չէին տա, ինձ հանգիստ թողե՛ք. Ռազմական ինստիտուտի նախկին պետ. «Ժողովուրդ»

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի՝ արդեն նախկին ղեկավար Մարտին Կարապետյանն ասաց, որ ինքը վատ հոգեվիճակում է և անգամ պաշտոնանկ լինելուց հետո դժվարանում է խոսել ինստիտուտում կատարված դաժան սպանության մասին:

07:43 06.02.2015 | Գնդակոծվել է Ներքին Կարմիր աղբյուրը, խաղաղ բնակիչ է զոհվել. azatutyun.am

Փետրվարի 5-ին` ուշ երեկոյան, ադրբեջանական կողմից գնդակոծություն է սկսվել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիր աղբյուր գյուղի ուղղությամբ, որի պատճառով խաղաղ բնակիչ է զոհվել:​

00:11 06.02.2015 | «Հոգով և սրտով «Բորուսսիայի» հետ եմ». Հենրիխ Մխիթարյանը հանդես է եկել հայտարարությամբ

«Կուզեի օգտագործել այս հնարավորությունը և ի սրտե հայտարարել, որ ես հիմա լիովին կենտրոնացած եմ իմ ակումբի՝ Դորտմունդի «Բորուսսիայի» կազմում իմ պարտականությունները կատարելու վրա: Ներկայումս մենք գտնվում ենք դժվարին կացության մեջ Բունդեսլիգայում, բայց միասին մենք կարող ենք պայքարել դրանից դուրս գալու համար: Կարող եմ հավաստիացնել, որ հոգով և սրտով «Բորուսսիայի» հետ եմ»:

23:20 05.02.2015 | Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

22:50 05.02.2015 | Ի՞նչը ստիպեց Սոս Ջանիբեկյանին վերադառնալ սերիալ

«Նախ առաջարկը գրավեց ինձ, քանի որ այս շրջանում գրաֆիկս ազատ էր: Ունեի մեկ այլ ֆիլմի առաջարկ, որը դրսում էր լինելու, բայց ինչ-ինչ պատճառներով պետք է մնայի Հայաստանում,-ասաց դերասանը և շարունակեց,- Մինչ առաջարկն ընդունելն ուսումնասիրել եմ ամբողջ անձնակազմը, խոսել եմ ռեժիսոր Վահե Սահյանի հետ, ում հետ աշխատել էի«Կյանքի գինը», «Վերադարձ» սերիալներում: Առաջարկը խոստումնալից էր, հասկացա, որ որակ կլինի: Իհարկե, 100 տոկոսով չեմ կարող գուշակել, հնարավոր է՝ սխալվեմ կամ բացթողում լինի»:

22:33 05.02.2015 | Հարազատները չեն հավատում, որ Վաչեն մասնակցել է կուրսանտի սպանությանը. news.am

«Վաչեն դեռ 14 տարեկանից ապրում է զինվորական կյանքով, նա քաղաքային կյանքից չէր գնացել ինտիտուտում սովորելու: Վաչեն այն երիտասարդը չի, որ այդպիսի դաժանության գնա: Անմեղ երիտասարդը, որը պայծառ պլաններ ուներ, պետք է պատասխան չտա վիժվածքների կատարածի համար»:

22:12 05.02.2015 | Սահմանին զոհված Շեքսպիրը Ջերմուկ քաղաքից էր. նոր մանրամասներ. news.am

ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հրազենային վիրավորումից այսօր՝ փետրվարի 5-ին մահացած 25-ամյա Շեքսպիր Հակոբյանը Վայոց Ձորի Ջերմուկ քաղաքի բնակիչ էր:

21:50 05.02.2015 | Արամ Mp3-ի «Help» տեսահոլովակի անոնսը

Երգիչ-հումորիստ Արամ Mp3-ին ներկայացնում է, երկար սպասված, «Help» տեսահոլովակի անոնսը։

21:12 05.02.2015 | Այգեպարի ուղղությամբ կրակոցներ են հնչում. «Փաստինֆո»

ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դժվարացել է նշել, թե հայկական որ գյուղերի ուղղությամբ է այդ պահին հակառակորդը կրակոցներ արձակվում, սակայն նշել է, որ ներկա դրությամբ սահմանին կրակոցներ հնչում են:

20:53 05.02.2015 | Բանակի օրվան նվիրված ընդունելություն Պեկինում

Փետրվարի 5-ին Չինաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվել էր պաշտոնական ընդունելություն՝ Հայոց բանակի 23-րդ տարեդարձի կապակցությամբ:

20:50 05.02.2015 | Գյումրու մի շարք շենքերի ապագան անհայտ է (տեսանյութ)

2012 թվականին, երբ շահագործման հանձնվեց «Գյումրի» ԲԿ-ն, այնտեղ տեղափոխվեցին Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական և Մարզային հիվանդանոցները:

20:49 05.02.2015 | Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային և ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկուն, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու անօրինական միգրացիայի դեմ պայքարի հարցերով ՀԱՊԿ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների կոորդինացիոն խորհրդի նիստին:

20:39 05.02.2015 | Մելանյա Առուստամյանը նշանակվել է Հանրային պաշտպանի գրասենյակի նոր ղեկավար

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը 2015թ. փետրվարի 3-ին փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Մելանյա Առուստամյանին նշանակել է Հանրային պաշտպանի գրասենյակի նոր ղեկավար՝ չորս տարի ժամկետով:

20:10 05.02.2015 | Գողություն կատարած կինը հայտնաբերվել է

Փետրվարի 4-ին, ժամը 18.30-ին, մի քաղաքացի ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է տվել, որ անհայտ հանգամանքներում գողացել են իր տան հյուրասենյակի պահարանում գտնվող բաժակի մեջ դրված ոսկյա մատանին` պատճառելով 350.000 դրամի նյութական վնաս:

19:51 05.02.2015 | Սպանության փորձ՝ գյուղատնտեսական աշխատանքներ կատարող հայ գյուղացու նկատմամբ

Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ իր հողամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող ՀՀ քաղաքացի Լևոն Անդրեասյանի նկատմամբ ադրբեջանական մարտական հենակետից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։

19:43 05.02.2015 | Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել. հակառակորդը ևս կրել է կորուստներ

Փետրվարի 4-ի լույսի 5-ի գիշերն ու ողջ օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը, որի արդյունքում ժամը 16:15-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբտեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասիմարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում էստացել զինծառայող, 1990թ. ծնված Շեքսպիր Մխիթարի Հակոբյանը:

19:33 05.02.2015 | Նախարարությունը հրապարակել է տաքսի ծառայությունների լիցենզավորման կարգը

«Լիցենզավորման մասին», «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաuտանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգ հաստատելու մասին» N 1471-Ն որոշմամբ հաստատված պահանջներին համապատասխան՝ մարդատար-տաքսի ավտոմոբիլներով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնելու համար իրավաբանական և ֆիզիկական անձինք լիցենզիա ստանալու համար պետք է դիմեն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն։

19:14 05.02.2015 | Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը՝ Սպիտակ տանն անցկացվող աղոթքի նախաճաշի գլխավոր թեմա (տեսանյութ). 1in.am

Սպիտակ տանն այս պահին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, մի շարք պաշտոնյաների, օրենսդիրների, հոգևորականների մասնակցությամբ ընթանում է ամենամյա աղոթի նախաճաշը: Նախաճաշին հրավիրված են Միացյալ Նահանգների ամենամոտ գործընկեր պետությունների ներկայացուցիչները:

19:10 05.02.2015 | Գրպանահատին բռնեցին հանցանքի պահին

Օրերս ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքի ծառայողները Միկոյան փողոցի թիվ 5/5 հասցեի մոտից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Գարիկ Գ.-ին:

18:58 05.02.2015 | Զարուհի Փոստանջյանը նամակ է գրել ՄԻՊ-ին. «Խնդրում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ ազատ արձակելու ապօրինի ձերբակալված Մնացական Ալեքսանյանին»

Ակնհայտ է, որ սույն ձերբակալության որոշումը կայացվել է ապօրինի հրամանի ներքո և Մնացական Ալեքսանյանը հատուկ ընտրված անմեղ կասկածյալ է:

18:50 05.02.2015 | Եղանակը՝ հանրապետությունում. ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Փետրվարի 6-7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 8-10-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

18:10 05.02.2015 | Քաղաքացու գուլպայում թմրամիջոց է հայտնաբերվել

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Թումանյանի Բաղրամյան փողոցի թիվ 9 շենքի բակից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1977 թ. ծնված Աշոտ Պ.-ին:

18:02 05.02.2015 | Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ մի շարք պաշտոնատար անձինք արժանացան խրախուսանքների

Համակարգող խորհրդի նիստը ողջույնի խոսքով բացեց Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:

  • Page 1134 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1129
  • 1130
  • 1131
  • 1132
  • 1133
  • 1134
  • 1135
  • 1136
  • 1137
  • 1138
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
«Եվ այդ մեկ ընտրողը դու ես...». Ալլահ աքբար
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը