22 Սեպտեմբեր 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

18:02 04.02.2015 | Թալինի և Արթիկի տարածաշրջաններում ձյուն է գալիս

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝
ժամը 17:30-ի դրությամբ, Թալինի և Արթիկի տարածաշրջաններում տեղում է
ձյուն:

17:50 04.02.2015 | Ինքնիրավչության մեղադրանքով կինը բերման է ենթարկվել

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ` փետրվարի 3-ին, ժամը 00.05-ին, Երևանի Հերացու փողոցի թիվ 2 հասցեի մոտից բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Օլեսյա Զ.-ն:

17:34 04.02.2015 | Գյումրու գերեզմանատանը դիակ է հայտնաբերվել՝ կախված վիճակում. news.am

Գյումրիի թիվ 1 գերեզմանատանը այսօր առավոտյան տղամարդու դիակ է հայտնաբերվել:

17:18 04.02.2015 | Միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ

Փետրվարի 3-ին, ժամը 20.30-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսը Կոմիտասի պողոտայի թիվ 53 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 76-ամյա կնոջ:

17:10 04.02.2015 | Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 3-4 աստիճանով

Փետրվարի 5-ի գիշերը, փետրվարի 8-ին և փետրվարի 9-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 5-ի ցերեկը, և փետրվարի 6-7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

17:03 04.02.2015 | Բակո Սահակյանը հանդիպել է ԵԿՄ անդամների հետ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 4-ին ընդունել է նախօրեին Արցախ ժամանած «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) պատվիրակությանը՝ կազմակերպության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը քննարկվել են սահմաններում տիրող իրավիճակի, բանակ-հասարակություն կապի, ԵԿՄ եւ Արցախի ազատամարտիկների միության փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

17:02 04.02.2015 | Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 14:40-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ թիվ 5 շենքի դիմաց, բախվել են BMW X5 մակնիշի 80 OS 505 համարանիշի, Ford Transit մակնիշի 32 UU 955 համարանիշի և թիվ 31 երթուղին սպասարկող ГазЕль մակնիշի 0642 S համարանիշի ավտոմեքենաները:

16:50 04.02.2015 | Գողություն՝ թիվ 42 համարի երթուղային ավտոբուսում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում էր ստացվել, որ թիվ 42 համարի երթուղային ավտոբուսում գողացել են 1992 թ. ծնված Անի Մ.-ի դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտ, բջջային հեռախոսի քարտ և տան բանալի

16:35 04.02.2015 | «Եթե ուզում ենք լինել լավ գյուղամթերք արտադրող երկիր, գյուղացին վարկ ստանալու խնդիր չպետք է ունենա». Հրաչ Բերբերյան

«Այսօր մեր գյուղացին շատ ծանր վիճակում է հայտնվել՝ բանկերի հետ կապված աշխատանքների պատճառով: Նույնիսկ գործը հասել է նրան, որ գյուղացին իր տան ոսկեղենը տանում է բանկ, բայց ասում են՝ միայն արտարժույթով կտրամադրենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը: Նա խնդիրը կարգավորելու կոչով դիմեց ՀՀ վարչապետին և Կենտրոնական բանկի […]

16:30 04.02.2015 | Ջուր հավաքեք. ջուր չի լինելու

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

15:58 04.02.2015 | New York Times-ի լրագրողները Արցախ են այցելել ԼՂՀ վիզաներով

Լրագրողների հավատարմագրումը կատարվել է ԼՂՀ ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում՝ համաձայն ԼՂՀ «Զանգվածային լրատվության մասին» օրենքի պահանջների։

15:50 04.02.2015 | Դանակահարություն՝ վիճաբանության ժամանակ

Հունվարի 31-ին, ժամը 01.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքերով և այլ վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Գևորգ Ս.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

15:30 04.02.2015 | «Եթե իրենց ներկայացնում են որպես ազատամարտիկ, ապա սա մարտական ընկերոջ դավաճանություն է»

Բերձորում տեղի ունեցած հայտնի միջադեպի վերաբերյալ Karabakh-life-ը գրում է, թե երբ ավտոերթի մեքենաների շարասյունը կանգնել է՝ ոստիկանության աշխատակիցներին ընդառաջ են գնացել Ժիրայր Սէֆիլյանը, Իգոր Մուրադյանը և էլի մի քանի հոգի, այդ թվում՝ տեսախցիկներով քաղաքացիներ: Ոստիկանի խնդրանքին, որ պետք է հաշվի առնել իրավիճակի զարգացման անկանխատեսելի ու անցանկալի ելքը և հետ գնալ, ավտոերթի մասնակցիները սկսել են հարցեր […]

15:06 04.02.2015 | Վաղը Եղվարդում ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. փետրվարի 5-ին ժամը 12.00-22.00 կդադարեցվի Կոտայքի մարզի` Եղվարդ քաղաքի ջրամատակարարումը:

15:00 04.02.2015 | Ճոյտի ֆիլմը կառգրավվի՞. armtimes.com

armtimes.com-ի աղբյուրները հավաստիացնում են, թե ՀՀ ֆինանսների նախարարության քննչական վարչության քննիչը, ով վարում է ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Ճոյտ) գործը, առաջիկա օրերին վերջինիս նկարահանած «Հիշողություն» ֆիլմը առգրավվելու որոշում է կայացնելու:

14:55 04.02.2015 | ԼՂՀ վարչապետն ընդունել է Մանվել Գրիգորյանի պատվիրակության

Փետրվարի 4-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ընդունել է Երկապահ կամավորական միության պատվիրակությանը` միության նախագահ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ:

14:10 04.02.2015 | Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից

Փետրվարի 4-ին, ժամը 11.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Վարդաբլուր գյուղի մոտակայքում ավտոմեքենաներն արգելափակվել են ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

13:59 04.02.2015 | Նոր մանրամասներ Լիճքում կատարված սպանությունից. հանցագործությունից 2 ժամ առաջ ծեծի է ենթարկվել սպանվածի եղբայրը. «Փաստինֆո»

Ծեծի արդյունքում՝ 37- ամյա տղամարդն ստացել է մարմնական վնասվածքներ: Այս մասին, սակայն, նա իրավապահներին հայտնել է միայն եղբոր սպանությունից շուրջ 1 շաբաթ անց: Նրան տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր:

13:22 04.02.2015 | Ռուբեն Գևորգյանը վագրի ձագեր է նվիրել իր ընկերներին ու Գագիկ Ծառուկյանին. hetq.am

Հայաստանում մեծահարուստների ու պաշտոնյաների շրջանում կարծես թե մոդա է դարձել վայրի կենդանիներին «ընտելացնելը» և իրենց հյուրանոցների, ռեստորանների բակում պահելը, սեփական առանձնատանը «մինի» գազանանոց կառուցելը: ԱԺ պատգամավորների մի մասը ևս ունի վայրի կենդանիներ: Հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանն իր առանձնատանն ունի գազանանոց, որտեղ պահում է տարբեր կենդանիներ, այդ թվում՝ առյուծներ ու վագրեր, Մանվել Գրիգորյանը՝ ջայլամներ, վագրեր, Մուշեղ Պետոյանը արջ է պահում, և այլն: Ա

13:18 04.02.2015 | Հայաստանն առաջին տեղն է զբաղեցրել երիտասարդ օպերային երգիչների Ռիմսկի-Կորսակովի անվան 9-րդ միջազգային մրցույթում. arminfo.info

Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Հովհաննես սարկավագ Ներսեյանը 1-ին տեղն է զբաղեցրել ռուսաստանյան երաժշտական մրցույթում:

13:16 04.02.2015 | Քննարկվել են հայ-շվեդական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության գործերի հավատարմատար Մարտին Էնբերգին:

13:13 04.02.2015 | Բացառիկ տեսանյութ՝ Երևանում Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած վրաերթից. shamshyan.com

Երեկ՝ փետրվարի 3-ին, ժամը 09:30-ի սահմաններում Nissan մակնիշի Լ 2042 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արշակունյաց պողոտայում հետիոտնի համար նախատեսված անցման վայրում, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

12:29 04.02.2015 | «Շառլի Էդբո»-ի դեմ ահաբեկչության հետևանքով Ֆրանսիան խստացրել է հսկողությունն իր սահմաններին` չփոխելով միգրացիոն քաղաքականությունը. Ժան-Ֆրանսուա Շարպանտիե

««Շառլի Էդբո»-ի դեմ ահաբեկչության հետևանքով Ֆրանսիան խստացրել է հսկողությունն իր սահմաններին` չփոխելով միգրացիոն քաղաքականությունը»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն` անդրադառնալով «Շառլի Էդբո» խմբագրության վրա տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը, ողբերգական միջադեպի միջազգային արձագանքին և միգրացիոն քաղաքականությանը:

12:25 04.02.2015 | ՊՆ պատրաստ է Կարմիր խաչի հովանու ներքո համագործակցել ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների տվյալների փոխանակման հարցում

Փետրվարի 3-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Սարա Էպրեխտին:

12:13 04.02.2015 | Առանց մեկնաբանությունների. Գ. Կոստանյանի դիմումի մասին հարցին պատասխանեցին ՌԴ գլխավոր դատախազի գրասենյակից. tert.am

Սույն վարչության աշխատակցուհին, որ ավելի վաղ խոստացել էր ճշտել, մեկ ժամ անց ասաց. «Գիտեք՝ հնարավոր չեղավ ճշտել, այնպես որ՝ առանց մեկնաբանությունների»:

12:09 04.02.2015 | ԼՂՀ փոխվարչապետ. «2014-ի դեկտեմբերի 19-ին Արցախի ոստիկանապետն անձամբ, զանգել էր Ժիրայր Սէֆիլյանին, բացատրել իրավիճակը…» (տեսանյութ)

«Դա անցած տարի դեկտեմբերին սկիզբ առած սադրանքի շարունակությունն էր: Ինչ մնում է հերոսի կամ ազատամարտիկի անունը շահարկելուն, ապա, կասեմ հետևյալը՝ եթե դու քո կյանքում հերոսություն ես արել, բայց այդ հերոսությունը մեկ անգամ է եղել և հետագայում չի շարունակվել, ուրեմն՝ այդ հերոսությունը պատահական է եղել: Պետք չէ ապրել այսօր և ուտել անցյալի հացը: Պատերազմի տարիներից այնքան անհայտ հերոսներ ունենք: Իսկ նրանց որտեղի՞ց գտնենք ու պատվենք: Կամ ո՞վ կարող է ասել, որ այսօր սահմանը պահող 18 տարեկան երիտասարդը հերոս չէ: Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ եթե հերոս է, ուրմեն ամեն ինչ իրեն թույլատրելի՞ է»,- ասում է նախկին հրամանատարը»:

12:02 04.02.2015 | 2020-ին երկրագնդում կգրանցվի քաղցկեղով տառապող 20 միլիոն նոր հիվանդ

Ապացուցողական բժշկության տվյալների համաձայն` քաղցկեղների ավելի քան 30%-ը կարելի է կանխարգելել` վերացնելով այդ հիվանդությունների զարգացմանը նպաստող գործոնների վնասակար ազդեցությունները:

11:53 04.02.2015 | Ժիրայր Սեֆիլյանը չի բացառում, որ ավտոերթով կրկին կփորձեն գնալ Արցախ. armtimes.com

Քաղաքական շրջանակներում տեղեկություններ կան, եւ այդ մասին երեկ խոսում էին նաեւ խորհրդարանում, որ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկու անգամ անձամբ գնացել է Ժիրայր Սեֆիլյանենց տուն եւ նրան խնդրել, որ ավտոերթով Արցախ չգնա:

11:30 04.02.2015 | Երևանում 24-ամյա քաղաքացի է թունավորվել. վիճակը ծանր է

Փետրվարի 4-ին, ժամը 08.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով «Արմենիա» ՀԲԿ է հոսպիտալացվել Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 77 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Ա. Բ.-ը (ծնվ. 1991թ.):

11:20 04.02.2015 | Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանն ազատվել է աշխատանքից. news.am

Երեւանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են ոստիկանության լրատվության վարչությունից:

NEWS.am-ի հարցին, թե ի՞նչն է եղել Արսեն Արշակյանի պաշտոնանկության պատճառը, հիշեցրել են համակարգում իրականացվող կադրային բարեփոխումները:

  • Page 1137 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 1132
  • 1133
  • 1134
  • 1135
  • 1136
  • 1137
  • 1138
  • 1139
  • 1140
  • 1141
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը