ՀՀ կառավարությունը փորձում է համաձայնության գալ ՌԴ-ի հետ Հայաստանին մատակարվող գազի դիմաց վճարումներ կատարել ռուբլով. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. «ՀՀ կառավարությունը փորձում է ռուսական կողմի հետ համաձայնության գալ Հայաստանին մատակարարվող գազի դիմաց վճարումները ռուբլով իրականացնելու շուրջ: Հայաստանը տարեկան ՌԴ-ին գազի դիմաց կանխիկով վճարում է 350-400 միլիոն դոլար:

Մեր ունեցած տեղեկություններով, այս հարցի շուրջ բանակցելու են ՀՀ և ՌԴ վարչապետներ Հ.Աբրահամյանն ու Դ.Մեդվեդևը առաջիկա հանդիպման ժամանակ (Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվա է մեկնելու այսօր):
Հույսերը, որ ռուսական կողմը կհամաձայնի գազի դիմաց վճարումները ամբողջությամբ ընդունել ռուբլով, չնչին են:

Սակայն մեծ է հավանականությունը, որ գոնե կիսով չափ վճարումները կիրականացվեն ռուբլով: Խնդիրն այն է, որ իր հերթին Ռուսաստանը տարեկան մոտ 200 մլն դոլար է վճարում Հայաստանին 102-րդ ռազմաբազան մեր տարածքում տեղակայելու դիմաց:

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս