Բաժիններ՝

Ավտովթար Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին, տուժածների վիճակը ծանր է

Փետրվարի 4-ին, ժամը 21.31-ին ահազանգ է ստացվել, որ Վարդենիս-Ակունք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. «Օպել» մակնիշի ավտոմեքենան շրջվել է և բռնկվել, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վարդենիս-Ակունք ավտոճանապարհի 4-րդ կմ-ում դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34 OR 256 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.53-ին, մարվել՝ 22.05-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը` 1991 թ. ծնված Վ. Վ.ը, տեղի ուժերով տեղափոխվել է Վարդենիս քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս