Մեր կառավարությունը և խորհրդարանը կարելի է քննադատել մինչև դրանց հերթական փոփոխությունը և հետո սկսել նորից։ Բայց մարդիկ իզուր չեն իշխանության երեք ճյուղ հնարել։
Մեղքը Ռուսաստանինը չէ: Պետք չէ տալ խոստումներ, որոնք կատարել չես կարող: Նախ պետք էր կարաղանալ գործընկերային հարաբերություններ ստեղծել, ապա ակնկալել, որ որպես գործընկեր կարող ես երկրի խնդիրները ներկայացնել, չտալ խոստումներ, որոնք իրագործելի չեն:
Եթե լրատվամիջոցների գործը միայն ձեռքի տակ ընկած «ինֆորմացիայի» հնարավորինս արագ և լայն տարածումը լիներ, ապա իրենք վաղուց արդեն պետք է սնանկացած լինեին տաքսիների վարորդների հետ մրցակցության պատճառով:
Անկրկնելի կառավարություն, փակ շուկայում ապօրինի շինարարությունը շարունակվում է, չնայած նրան, որ երկու անգամ վարչական պատասխանատվության է կանչվել ապօրինի շինարարություն կատարողը, ինչից հետո, սակայն, շինարարարության շարունակության դեպքում պետք է քրեական գործ հարուցվեր նրանց նկատմամբ, ովքեր թույլ են տալիս:
Շատ ենք խոսում, անդադար խոսում ենք այն մասին, որ ընտրությունները միշտ կեղծվում են, և, որ ընտրություններից հետո երբեք նախագահին ընդդիմադիր որևէ թեկնածու, ով թեկուզև տասը տոկոս ձայն հավաքած լինի` չի շնորհավորում, չի ճանաչում ընտրությունների արդյունքները։ Եվ այդպես շարունակ։
Ընդդիմությունը նույնպես զարմանալու մեծ ունակություններ է ցուցաբերում։ Բայց արդեն իրենք իրենց վրա չեն զարմանում, այլ ուրիշների։ Զարմանքը հատկապես մեծ տեղ է գտնում ընտրություններից հետո։ Օրինակ, ընտրությունների ընթացքում լրիվ անսպասելիորեն սկսում են ընտրակաշառքներ բաժանել։ Կարուսելներ են անում, մարդկանց բերում են երթուղայիններով քվեարկելու, կնիքները ցնդում են, և այլն, և այլն։
Եթե դուք լավ տեղյակ եք Հայոց ցեղասպանության պատմությանը, ապա կարող եք հանգիստ անցնել հաջորդ հոդվածին, քանի որ այստեղ խոսվելու է պատմական միֆերի մասին։
Մի հին անեկդոտ կա այն մասին, թե ինչո՞ւ չի կարելի Հանրապետության հրապարակում մարդ բռնաբարել։ Պատասխանը` քանի որ կողքից խորհուրդ տվողներն այնքան շատ են, որ կխանգարեն։ Հիմար անեկդոտ է, բայց բավական պարզ կերպով նկարագրում է մետաֆիզիկական մի քանի հասարակական իրողություններ։
Հիմնականում` որպես քաղաքականություն, ներկայացվում են շատ բաներ, որոնք դրա հետ գրեթե կապ չունեն: Կամ` ավելի լավ է կապ չունենան: Մենք ինչին ասես քաղաքականություն ենք անվանում, բացի բուն քաղաքականությունից:
Կարդում ես զանազան գրքեր, ամեն տեղ պատմում են, թե ինչ հարուստ է հայկական ավանդական խոհանոցը։ Բայց տեսնելով, թե այսօր միջին երևանցին հիմնականում ինչով է սնվում կնկատեք` որքան հեռու են հայկական խոհանոցից։ Կարճ ժամանակամիջոցում նույնիսկ ինքներս չնկատեցինք, թե ինչպես մեր սեղանի խմիչք գինին փոխարինվեց օղիով: Այն էլ ինչ քանակության։
Նկատած կլինեք, ինտերնետով շփման ժամանակ մարդիկ որոշ հարցերի պատասխանելիս հաճախ թեթևակի հապաղում են. այդ ընթացքում հասցնում են Google-ով պատասխանը գտնել։ Այդ փոքրիկ ժամանակային լյուֆթի շնորհիվ մենք ցանցում թվացյալ շատ խելացի ենք։
Ընդդիմադիր մամուլը մի Հայաստանի մասին է գրում, իշխանամետը` լրիվ ուրիշ։ Երկուսն էլ Հայաստանի հետ շատ հեռավոր կապեր ունեն։ Եվ երկրից դուրս գտնվող սրտացավ մարդը ստիպված է այս ամենը մարսել և մի բան հասկանալ։ Բայց սա դեռ հասկանալի է։ Կան հայեր, որ գնացել են ու ուզում են արդարացնել իրենց գնալը։ Իրենք սկսում են իրենց համար ստեղծել մի սարսափելի պատկեր, զարհուրելի մի երկրի պատկեր, և հետո սկսում են բոլորի հետ կիսվել, քանի որ միայնակ այդօրինակ Հայաստան մարսել չես կարող։
Լա՞վ բան է ժողովրդավարությունը: Թերևս լավ բան է ժողովրդավարությունը: Անկասկած, ժողովրդավարությունը լավ բան է։ Հարցը, սակայն, այն է, թե ի՞նչ է ժողովրդավարությունը:
Մենք այնքան ենք թաթախված մեր առօրյայի մեջ, մերօրյա քաղաքականությունն այնքան առօրեական է, որ մեր մտքով նույնիսկ չի էլ անցնում, որ այսօր, այս պահին տեղի ունեցող գործընթացները ևս հայոց պատմության մի մասն են կազմում։
Հայաստանում ընտրական գործընթացները թարս են` սկսվում են ընտրություններից հետո։ Հենց ընտրությունները վերջանում են, բոլորը հիշում են, որ Հայաստանում երկու ավանդույթ կա, որոնք միշտ պահպանվում են` իշխանությունները կեղծում են ընտրությունները, ընդդիմությունն էլ միշտ չի ընդունում դրանց արդյունքները։
Համացանցը, սակայն, ունի նաև իր հակառակ կողմը, որը շատ հաճախ բխում է իրական կյանքից: Թվիթերում բավական էր որևէ թեմայի շուրջ աշխուժություն սկսվեր, շատ արագ այդտեղ էին հայտնվում մեր ոխերիմ հարևանները՝ ադրբեջանական քիբերասկյարները սկսում էին գրոհել հարթակը:
Խնդիրն այն չէ, որ ընդդիմադիր կոչվող գործիչներն աչքիս լույսն էին կամ երևելի մեծ կերպարներ էին ինձ համար: Դրանք բոլորը մի ժամանակ եղել են մի թիմում և եղել են մեր դեմ՝ ԱԻՄ-ի դեմ: Երբ այսօր ոմանք ընդդիմադիր են խաղում, ես հիշում եմ, որ ընդդիմադիր միայն չի նշանակում իշխանությանը ընդդիմադիր:
Ասուլիսներից մեկի ընթացքում մի լրագրող ինձ հարցրեց. «Իսկ ճի՞շտ է, որ մեր անվտանգության ծառայությունը վերահսկում է Ֆեյսբուքը»։
Հոգնե՞լ եք նախընտրական քարոզչությունից։ Միայն թե չասեք, թե չեք հոգնել։
Եթե հանկարծ Իլհամին մի բան եղավ՝ նրա տեղն, ամենայն հավանականությամբ, կգրավի ազգայնամոլ ծայրահեղական, ավելի երկար բեղերով և հեռահար ցանկություններով մեկը։ Այնպես որ, Իլհամը դեռ թող մնա։
Արդեն երկու-երեք տարի է, ինչ ասպարեզ են մուտք գործում երիտասարդներ, ովքեր ընտրում են ոչ հասարակական կազմակերպությունների, ոչ էլ արտագաղթի մեթոդները։ Յուրաքանչյուրը փորձում է ինչ-որ բան ուղղել: Փողոց անցնելիս հետևում եմ, թե ով ինչպես է լուսացույցի լույսերին հետևում:
Ի՞նչ, վատ կլինե՞ր, եթե ծովից ծով լինեինք: Հարցը, կարծես թե, հռետորական է, քանի որ ո՞վ չի ուզում` ծովից ծով Հայաստանը վերականգնվի: Ի՛նչ, վա՞տ տարածքներ էին:
Մենք ավանդույթների հետ ինչ-որ խնդիր ունենք` կամ ամաչում ենք եղած` իրական ավանդույթներից, կամ սկսում ենք ջղագրգիռ հորինել և ուրախանալ, այնպես, կարծես` աշխարհի վերջն է։
Տարեցտարի ավելի արագ ենք վազվզում, քանի որ ամեն Նոր տարվա հետ մեզ մոտ սրվում է այն զգացողությունը, որ ժամանակը զսպանակի պես սեղմվում է։
Ոճի զգացումը մեզ դավաճանում է ոչ միայն քաղաքաշինական կամ այլ գլոբալ հարցերում… Սիրո՞ւն, թե՞ գեշ, բայց քաղաքը պետք է ինչ-որ ոճ ունենա:
Այսօր ամեն ինչ փոխվել է: Բլոգներում և սոցիալական ցանցերում գրառումներ կատարողները դարձել են մեծ լսարաններ ունեցող անձնավորություններ: Նախկինում շատերը երազում էին, որ իրենց գրածը մի քանի հազար մարդ կարդա: