«Ամենաշատը խղճում եմ այն մարդկանց, որոնք մինչ օրս անվերապահորեն հավատում են Նիկոլ Փաշինյանին». Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի կարծիքով՝ բոլոր այն ուժերը, որոնք իրենց այս պահին դիրքավորում են՝ որպես ընդդիմություն, պետք է կնքեն միմյանց դեմ չաշխատելու և որևէ պարագայում պառլամենտ անցնելու դեպքում գործող իշխանության հետ կոալիցիա չկազմելու վերաբերյալ համաձայնագիր:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ թեև Նիկոլ Փաշինյանը մեջբերում է անում Ավետարանից, բայց նրա գործողությունները նեռի ավետարանի արժեքների վրա են հիմնված. «Այդքան ատելություն, սուտ, կեղտ, և այս շարքը կարելի է շարունակել, կարող էր միայն նեռը տարածել՝ այս կարճ ժամանակահատվածում»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ունեցած իր ելույթում իրեն ու իր թիմին գովելու և բազմաթիվ մանիպուլյացիաներ անելու ընթացքում դարձյալ մեջբերում արեց Ավետարանից, և նշեց, որ «ՀՀ կառավարությունն ամեն օր այցելում է իր բանտարկյալին, երբ նրանք սոված են՝ նրանց հաց է տալիս, երբ նրանք ծարավ են՝ նրանց ջուր է տալիս»:
Կարեն Քոչարյանն ընդգծեց՝ ընտրությունները լինելու են ամենակեղտոտը և ամենավտանգավորը՝ վերջին 30 տարիներին անցկացված ընտրություններից՝ թե՛ նախընտրական արշավների առումով, թե հետընտրական զարգացումներով. «Երբևիցե Հայաստանում անցկացված ընտրությունների խաղադրույքը չի եղել կյանքը. Այս ընտրությունների ճակատին գրված է՝ կյանքից ավելի թանկ: Ամեն գնով կփորձեն պահել իշխանությունը՝ ոչ մի բանի առաջ չկանգնելով: Այսքան սուտ, որ ասվում է՝ առանց ամաչելու, մարդկանց աչքերի մեջ նայելով… ընդ որում՝ ամենաշատը խղճում եմ այն մարդկանց, որոնք մինչ օրս անվերապահորեն հավատում են Նիկոլ Փաշինյանին: Ես հասկանում եմ՝ մարդկանց կրթական ցենզը չի բավարարում, որ փորձեն վերլուծել և հասկանալ՝ ինչ է ասում և ինչեր է ասել: Նրա ասած ամեն ինչը սուտ էր»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում